Նարսիսօ Պինայեան Գարմոնա
| Նարսիսօ Պինայեան Գարմոնա | |
|---|---|
| Ծնած է | 24 Սեպտեմբեր 1928 |
| Ծննդավայր | Պուէնոս Այրէս |
| Մահացած է | 1 Դեկտեմբեր 2008 |
| Մահուան վայր | Պուէնոս Այրէս, Արժանթին |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | լրագրող և պատմաբան |
Նարսիսօ Պինայեան Գարմոնա (սպ.՝ Narciso Binayán Carmona 24 Սեպտեմբեր 1928 Պուէնոս Այրէս - 1 Դեկտեմբեր 2008, Պուէնոս Այրէս), իրաւաբան եւ լրագրող:
Նարսիսօ Պինայեան Գարմոնա, երբեմն «կրտսեր» ածականով Narciso Binayan:
Ծնած է Պուէնոս Այրէս, 24 Սեպտեմբեր 1928-ին:
Իրաւաբանական ճիւղին հետեւած է Պուէնոս Այրէսի պետական համալսարանին մէջ, սակայն անաւարտ մնացած է:
1960-էն մինչեւ 1991 թուական Պինայեան մաս կազմած է Արժանթինի La Nacionի հնագոյն օրաթերթի խմբագրակազմին:
Աւելի ուշ մտած է լրագրական ասպարէզ, ապա գիտական թէ լրագրական առաքելութեամբ այցելած է շուրջ հարիւր երկիրներ: Հարկ է նշել, թէ Պինայեան նաեւ արժանթինեան եւ հայ մամուլը հարստացուցած է բազմաթիւ յօդուածներով:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա. ի կողմէ պարգեւատրուած է «Ս.Սահակ-Ս.Մեսրոպ» շքանշանով եւ Լեհաստանի Արժանեաց ոսկեայ շքանշանով:
Տոհմաբանութիւնը եղած էր իր հետաքրքրութեան առանցքներէն մէկը, ուր իր գլխաւոր գործը հանդիսացաւ Historia Genealogica Argentina (Արժանթինի տոհմաբանական պատմութիւն), որ լոյս տեսած է 1999 թուականին: Գիրքը նաեւ կը պարունակէ արժանթինահայ համայնքի տոհմաբանութեան մասին 20 էջնոց գրքոյկ մը:
1958-2000-ին լոյս տեսած իր յօդուածներու մէկ ընտրանին հրատարակուած է Dieciseis Estudios Genealogicos (Տասնվեց տոհմաբանական ուսումնասիրութիւններ) հատորին մէջ (2002), ուր ընդգրկած է 1978-ին «Հայ Իշխանուհի Մը Սանթիակօ Տէ Գոմփոստելայի Մէջ ԺԱ. Դարուն Իր Տոհմածառը» սպաներէն յօդուածը:
Պինայեանի այլ գործերէն նաեւ յիշենք «Անցեալի Եւ Ապագայի Միջեւ Հայ Գաղութը Արժանթինի ՄԷջ», «Սեւրի Դաշնագիրը Եւ Հայկական Հարցը» եւ այլն:
Նարսիսօ Պինայեան Գարմոնա մահացած է Պուէնոս Այրէս, 1 Դեկտեմբեր 2008-ին:
Որոշ Գործեր[1]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան բազմաթիւ գիրքերու հեղինակ է.
- Narciso Binayán [Carmona], La colectividad armenia en la Argentina (Հայ Համայնքը Արժանթինի Մէջ), Պուէնոս Այրես, Alzamor Editores, 1974
- Narciso Binayán Carmona, գլուխ «Historia de la casa de la independencia» (Անկախութեան Տան Պատմութիւնը) Guillermo Furlong-ի El Congreso de Tucumán (Թուքումանի Գոնկրեսը) գիրքին մէջ։ Պուէնոս Այրես։ Theoria, 1966։
- Narciso Binayán Carmona, Entre el pasado y el futuro. Los armenios en la Argentina (Անցեալին եւ Ապագային Միջեւ։ Հայերը Արժանթինի Մէջ), Պուէնոս Այրես, s.e. (1996) ISBN 950906761X
- Narciso Binayán Carmona, Historia genealógica argentina (Արժանթինի Ծագումնաբանական Պատմութիւն), Պուէնոս Այրես։ Emecé (1999) ISBN 9500420589
- Narciso Binayán Carmona, Dieciséis estudios genealógicos (Տասնվեց Ծագումնաբանական Ուսումնասիրութիւններ), Պուէնոս Այրես։ Armerías, (2002) ISBN 9872034001
Ան նաեւ պատմական եւ ծագումնաբանական թեմաներու վերաբերեալ բազմաթիւ յօդուածներու հեղինակ է.
- «La iglesia Oriental en la Argentina» (Արեւելեան Եկեղեցին Արժանթինի Մէջ) (1969),
- «La atormentada historia del primer libro de genealogía criolla» (Գրէոլական Ծագումնաբանութեան Առաջին Գիրքին Տառապալից Պատմութիւնը) (1981),
- «La genealogía en el Africa negra» (Ծագումնաբանութիւնը Սեւ Ափրիկէի Մէջ) (1982),
- «La familia de los Incas» (Ինկաներու Ընտանիքը) (1992)։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հատոր ԻԹ., Պէյրութ, 2009, էջ 445:
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (իսպաներեն) Narciso Binayán Carmona, 2025-09-23, https://es.wikipedia.org/w/index.php?title=Narciso_Binay%C3%A1n_Carmona&oldid=169627066, վերցված է 2025-11-23