Նարեկ Դուրեան
Նարեկ Դուրեան | |
---|---|
| |
Ծնած է | 26 Ապրիլ 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ուսումնավայր |
Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց? Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց? Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Մասնագիտութիւն | դերասան |
Ծնողներ | հայր՝ Օհան Դուրեան |
Երեխաներ | Շուշան, Օհան ու Արմէն |
Նարեկ Դուրեան, (26 Ապրիլ 1959, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), Հայ դերասան։ Խմբավար եւ երաժշտահան Օհան Դուրեանի որդին։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նարեկ Դուրեանը ծնած է Երեւան, խմբավար Օհան Դուրեանի ընտանիքին մէջ։ Ուսանած է Անտոն Չեխովի անուան թիւ 55 միջնակարգ դպրոցը, Սայաթ-Նովայի անուան երաժշտական դպրոցը, 1976-1980 թուականներուն՝ Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկի դերասանական կաճառը։
1978 թուականէն եղեր է Երեւանի Փոսի թատրոնի դերասան եւ երաժիշտ։ 1980 թուականին մեկներ է Աւստրիա, ապա՝ Ֆրանսա: 1980-1982 թուականներուն Մարսէյլ, Փարիզ եւ այլ քաղաքներու ճազ ակումբներու մէջ հանդէս է եկեր որպէս դաշնակահար։
1984 թուականին ֆրանսահայ համայնքին մէջ բեմադրեր է «Քաջ Նազար» երաժշտական կատակերգութիւնը։ 1985 թուականին Փարիզի օփերայի մէջ Մուսորկսքի «Սալամպօ» օփերային ներկայացման մէջ խաղցեր է Մուսորկսքիի դերը։
1989 թուականին հիմներ է «Բոհեմի թատերախումբ» միութիւնը, հիւրախաղերով հանդէս եկեր է տարբեր երկիրներու մէջ։
1990 թուականին Յակոբ Պարոնեանի անուան պետական երաժշտական կատակերգութեան թատրոնի մէջ բեմադրել է «Օփերացիա Նեմեսիս» ներկայացումը[1][2]:
Բնակած է Ֆրանսաի մէջ։ Հայաստան տեղափոխուեր է 2007 թուականին։
15 Սեպտեմբեր 2016-ին Երեւանի մէջ հիմներ է «Բոհեմ» թատրոնը։
Բեմադրություններ, դերեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Մորաքոյրը Փարիզէն»
- «Սե լա վի»
- «Մենք ենք, մեր ստերը»
- «Դոն Ժուան Ավիա»
- «Քաջ Նազար»
- «Շեղշե լա ֆամ»
- «Քոմա նոսթրա»
- «Իմ կնոջ անունն է Մորիս»
- «Տիկնիկներու խանութ»
- «Ամանորը Նազարի մօտ»
- «Ճտերը աշնան կը հաշուեն»
- «Օփերացիա Նեմեսիս»
- «Սիրոյ մենիւ»
ՀՅԴ «Քրիստափոր» կոմիտէին կազմակերպութեամբ ու հրաւէրով կիրակի, 16 եւ երկուշաբթի, 17 փետրուարին բեմադրիչ եւ դերասան Նարեկ Դուրեան «Յակոբ Տէր Մելքոնեան» թատերասրահին մէջ պիտի ներկայացնէ իր նոր` «Սիրոյ մենիւ» մենակատակերգութիւնը, որուն արտադրողն է Քրիստինէ Յովհաննիսեան[3]:
Այն օրը, երբ որեւէ մասնագիտութեան տէր մարդ գոհ ըլլայ իր աշխատանքէն, այդ պահուն ինծի համար ան վերջացած անձ կը դառնայ[3]:
Անշուշտ գոհ չեմ իմ թատերական աշխատանքէն, որովհետեւ շատ աւելին կրնայի ընել, բայց ժամանակ չունեցանք, քիչ մը անարդար է: Ժամանակը կարճ է: - Նարեկ Դուրեան
|
Լիբանանահայ գաղութը շատ կարեւոր նշանակութիւն ունի ինծի համար, նաեւ` հայապահպանման առումով: Այսօր փոքր թիւ ունեցող ազգերը վտանգուած են, եթէ ուշադիր նայիք աշխարհին, կը տեսնէք, թէ ի՛նչ կը կատարուի: Այսօր կրօն, ընտանիք, լեզու շատ վտանգուած են, եւ փա՛ռք այն մարդոց, խումբերուն, միութիւններուն, կուսակցութիւններուն, կառավարութիւններուն, որոնք կարողութիւն ունինք իրենց ինքնութիւնը պահպանելու: Ինծի համար այս բոլորին լաւագոյն օրինակը լիբանանահայ գաղութն է, որ եղած է, կայ եւ կը մնայ:[3] - Նարեկ Դուրեան
|
Ֆիլմեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Այստեղ, 2011
Մրցանակներ, պարգևներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լենինկրատի համամիութենական մրցոյթի դափնեկիր, 1978
- ՀՀ «Մովսէս Խորենացու մետալ», 2010
- «Գրիգոր Նարեկացի յուշամետալ», 2014
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամուսնացած է, ունի երեք զաւակ՝ Շուշան, Օհան ու Արմէն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Նարեկ Դուրեան. «Պէտք է փոխեր թատրոնի ֆորման»
- ↑ «Նարեկ Դուրեանի կենսագրութիւնը avproduction.am կայքում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-08-10-ին։ արտագրուած է՝ 2020-02-21
- ↑ 3,0 3,1 3,2 Դուրեան Կը Ներկայացնէ «Սիրոյ Մենիւ»
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Նարեկ Դուրեան. Ինձ միշտ թւում է, որ տխուր կապրեմ, եթէ իմաստաւորեմ կեանքս Archived 2020-02-21 at the Wayback Machine.