Նարեկ Աւետիսեան (գեղանկարիչ)
Արտաքին տեսք
(Վերայղուած է Նարեկ Աւետիսեան-էն)
| Նարեկ Աւետիսեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 20 Սեպտեմբեր 1969[1] (56 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան և Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
| Մասնագիտութիւն | գեղանկարիչ |
| Ծնողներ | հայր՝ Մինաս Աւետիսեան, մայր՝ Գայեանէ Մամաջանեան |
Նարեկ Աւետիսեան (20 Սեպտեմբեր 1969[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ գեղանկարիչ եւ արուեստի տեսաբան։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան՝ նկարիչներ Մինաս Աւետիսեանի եւ Գայեանէ Մամաջանեանի ընտանիքին մէջ։
1988 թուականին աւարտած է Երեւանի Փանոս Թէրլէմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարանը։ 1988-1992 թուականներուն ուսած է Երեւանի գեղարուեստի ակադեմիոյ նկարչութեան բաժին մէջ։
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մասնակցած է ցուցահանդէսներու Երեւանի, Գիւմրիի, Լեհաստանի, Ֆրանսայի, Գերմանիոյ եւ Թեհրանի ժամանակակից արուեստի կեդրոններու մէջ:
2014-ին կազմակերպած է «Մինաս եւ Նարեկ Աւետիսեան. մոտեռնը եւ աւանգարդը Հայաստանում» ցուցահանդէսը Գերմանիոյ Հալէ քաղաքի ժամանակակից արուեստի թանգարանին մէջ:
Անհատական ցուցահանդէսներ ունեցած է Լեհաստանի (1992), Ֆրանսայի (1993), Հայաստանի (2006, 2009) մէջ եւ այլուր[2]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Նարեկ Աւետիսեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-03-14-ին։ արտագրուած է՝ 2023-03-14