Նամուս (ժապաւէն)
«Նամուս», հայկական առաջին գեղարուեստական ժապաւէնը։ Նամուսը, Համօ Բեկնազարեանի (1925-1926) բեմագրութեամբ ստեղծուած է հայկական առաջին գեղարուեստական ժապաւէնն է։
«Նամուսը» նկարահանուած է ըստ Ալեքսանդր Շիրվանզադէի համանուն ստեղծագործութեան։
![]() |
Կարդալով Շիրվանզադէի վէպը` ես տեսնում էի իմ ապագայ ժապաւէնը… Ես տեսայ ժապաւէնն աւելի շուտ, քան դերասանները կը կանգնէին տեսախցիկի առջեւ։ - Համօ Բեկնազարեան
|
![]() |
Թեմա[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ժապաւէնը կը պատմէ երիտասարդ զոյգի՝ Սէյրանի եւ Սուսանի, ողբերկական սիրոյ մասին[1]։
Դերեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Սամուէլ Մկրտչեան – Սէյրան,
- Մարիա Շահուբաթեան-Դադեւա – Սուսան,
- Յովհաննէս Աբելեան– Բարխուտար,
- Թագուհի Յակոբեան (Յասմիկ) – Մարիամ,
- Հրաչեա Ներսիսեան – Ռուստամ,
- Աւետ Աւետիսեան – Հայրապետ,
- Օլգա Մայսուրեան – կիւլնազ,
- Նինա Մանուչարեան – Շպանիկ,
- Գայեանէ Բեկնազարեան – Սանամ,
- Ելիզավետա Ադամեան – Մարիամի ընկերուհի,
- Համբարձում Խաչանեան – Պադալ,
- Միքայէլ Գարագաշ – խանութպան,
- Հուսիկ Մուրատեան – երեխայ պարող,
- Տիգրան Շամիրխանեան – զուռնաչի,
- Արմէն Գուլակեան – դրուագ,
- Պահարէ – պանդոկապետ։
Ստեղծագործական խումբ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- նկարիչներ՝ Վալերիան Սիդամոն-Էրիստավի, Միխայիլ Սուրգունով
- գլխաւոր ատմինիստրատոր՝ Միքայէլ Գարագաշ
Հետաքրքիր փաստեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Սռաջին անգամ ցուցադրուած է Մոսկուայի մէջ Հոկտեմբէր 3 1926 թուականին։ Ժապաւէնը ձայնաւորուած է 1960-ականներուն։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ «Հայկական Ժապաւէնները` Որպէս Ժառանգութիւն»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2016-05-13։ արտագրուած է՝ 2022-02-09