Յեղափոխական կազմակերպութիւն 17 Նոյեմբեր
Յեղափոխական կազմակերպութիւն 17 Նոյեմբեր (յուն․՝ Επαναστατική Οργάνωση 17 Νοέμβρη, Epanastatiki Organosi dekaefta Noemvri), ծանօթ նաեւ որպէս 17N եւ կամ 17 Նոյեմբերի խումբ․ եղած է քաղաքային հրոսակային պատերազմիկ ծայռայեղ ձախակողմեան ահաբեկչական կազմակերպութիւն, որ Յունաստանի տարածքին գործեց 1975-2002 ժամանակաշրջանին։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կազմակերպութեան գործողութիւնները ընդգրկած են սպանութիւններ, անհատներու դէմ զինական յարձակումներ, ռումբային յարձակումներ, զինամթերքի խլում եւայլն։ Կազմակերպութիւնը գործադրած է 103 ծանօթ (յանձն առած է մամուլի ճամբով) զինական գործողութիւններ (սպանութիւններ եւ ռումբային յարձակումներ), որոնց ընթացքին 23 մարդ սպանուած է։
17 Նոյեմբերի խումբը, Ա․Մ․Ն․ ամբաստանած է Յունաստանի Զինուորական վարչակարգին (Զինուորականներու մենատիրութիւն χούντα junta, 1967-1974) նեցուկ, զօրավիգ կանգնած ըլլալուն եւ իր թիրախը դարձած են Ամերիկացի, Անգլիացի եւ ուրիշ օտարազգի դիւանագէտներ եւ զինուորական պաշտօնեաներ։
Կազմակերպութեան պահանջները եղած են հետեւեալները․-
- Ամերիկեան խարիսխներու վերացումը Յունաստանէն
- Թրքական զինեալ ուժերուն հեռացումը Հիւսիսային Կիպրոսէն
- Յունաստան յետս կոչէ իր անդամակցութիւնը ՆԱԹՕ-էն (ՕԹԱՆ) եւ Եւրոպական Միութենէն։
Ահաբեկչութեան Հանրագիտարանը կազմակերպութիւնը կը նկարագրէ որպէս «տոկուն, մահացու եւ յաջող խումբ որ 25 տարիէ աւելի խոյս տուաւ իշխանութիւններէն» (a durable, lethal and successful group" who evaded authorities for over 25 years)։
Յարձակումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]17 Նոյեմբերի առաջին յարձակումը տեղի ունեցաւ 23 Դեկտեմբեր, 1975-ին եւ թիրախն էր Ա․Մ․Ն․ Կեդրոնական Հետախուզական Վարչութեան (CIA) Աթէնքի գրասենեակին պատասխանատու Ռիչարտ Ուելչ․ ան ահաբեկուեցաւ երեք ահաբեկիչներու կողմէ իր տան առջեւ։
Զոհեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ա/Ա | Անուն | Մահուան թուական | Ատակութիւն |
---|---|---|---|
1 | Ռիչարտ Ուելչ | 23 Դեկտեմբեր 1975 | CIA-ի պետ |
2 | Էվանկելոս Մայլոս | 14 Դեկտեմբեր 1976 | Ոստիկան, որ Զինուորական վարչակարգի տարիներուն, ամբաստանուած էր բանտերուն մէջ քաղաքական բանտարկեալները չարչարարելու համար |
3 | Բանտելիս Բեթրու | 16 Յունուար 1980 | Ոստիկանապետ, Յունական ոստիկանութեան Խռովութեան հակակշռելու միաւորին (MAT) |
4 | Սոթիրիս Սթամուլիս | Փանտելիս Բեթրուին վարորդը | |
5 | Ճորճ Ցանթես | 15 Նոյեմբեր 1983 | Ա․Մ․Ն․ ծովուժի պետ․ JUSMAGG-ի գործադիր |
6 | Նիքոս Վելուցոս | Վելուցոսին վարորդը | |
7 | Խրիստոս Մաթիս | 24 Դեկտեմբեր 1984 | Ոստիկան․ սպանուեցաւ Դրամատան մը յարձակման ընթացքին |
8 | Նիքոս Մոմֆերաթոս | 21 Փետրուար 1985 | Ափողեւմաթինի (Απογευματινή) օրաթերթին հրատարակիչ |
9 | Բանայոթիս Ռուսեթիս | Մոմֆերաթոսին վարորդը | |
10 | Նիքոս Եէորղաքոբուլոս | 26 Նոյեմբեր 1985 | Ոստիկանապետ․ սպաննուեցաւ հանրակառքի մը դէմ ռումբային յարձակման ընթացքին |
11 | Տիմիթրիս Ակելոբուլոս | 8 Ապրիլ 1986 | Գործատէր |
12 | Ալեքսանդրոս Աթանասիատիս | 1 Մայիս 1988 | Գործատէր |
13 | Ուիլիամ Նորտին | 28 Յունիս 1988 | Ա․Մ․Ն․ Յունաստանի մօտ Ծովուժի կցորդ |
14 | Գոստաս Անդրուլիդաքիս | 10 Յունուար 1989 | Դատախազ |
15 | Բաւլոս Պաքոյեանիս | 26 Սեպտեմբեր 1989 | Լրագրող եւ խորհրդարանի անդամ (ΝΔ կուսակցութիւն) |
16 | Ռոնալտ Սթիուարդ | 12 Մայիս 1991 | Ամերիկացի սպայ |
17 | Եանիս Վարիս | 2 Նոյեմբեր 1991 | Ոստիկանապետ |
18 | Եորկու Չեթին | 7 Հոկտեմբեր 1992 | թուրք դիւանագէտ |
19 | Թանոս Աքսարլեան | 14 Յուլիս 1992 | Ուսանող․ գտնուեցաւ սխալ վայրը սխալ ժամուն։ Սպանուեցաւ հրագունդէ մը, որ թիրախ ունէր Յունաստանի Տնտեսութեան Նախարար Իոանիս Բալէոքրասաս |
20 | Միխալիս Վրանոբուլոս | 24 Յունուար 1994 | Յունաստանի Ազգային Դրամատան ընդհանուր Վարիչ |
21 | Օմեր Սիբայողլու | 4 Յուլիս 1994 | թուրք դիւանագէտ |
22 | Գոստաս Բերաթիքոս | 28 Մայիս 1997 | Նաւատէր |
23 | Սթիվըն Սոնտերս | 8 Յունիս 2000 | Յունաստանի մօտ Անգլիոյ դեսպանութեան ծովուժի կցորդ |
Կազմակերպութեան քայքայում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]29 Յունիս 2002-ին, անհատ մը կը վիրաւորուի երբ Բիրէայի նաւահանգիստը գտնուող Hellas Flying Dolphins ընկերութեան տոմսակի պրակին առջեւ պայթուցիկ ռումբ մը կը զետեղէր։ Կը ձեռբակալուի եւ վրան կը գտնեն հրացան մը, որ կը պատկանէր 1984-ին ահաբեկուած Խրիստոս Մաթիսին եւ որ նաեւ գործածուած էր զանազան գողութիւններու։ Այնուհետեւ, մինչեւ 9 Յունուար 2003 կը ձեռբակալուին եւ կամ ինքնակամ կը ներկայանան կազմակերպութեան անդամները։
17 Նոյեմբերի դատը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]17 Նոյեմբեր խումբին ձեռբակալուած անդամներուն դատը կը սկսի 3 Մարտ 2003-ին։ Երկար տեւող դատական շրջանէ մը ետք, ամբաստալեաները բանտարկութեան կը դատապարտուին։
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ձեռբակալումները կ՛աւրեն զինական կազմակերպութեան ազնիւ պատկերը, Նիու Եորք Թայմս, 23 Յուլիս 2002(անգլերէն)
- ↑ Քաթիմերինի․ 29 Յունիս 2002-ին կը սկսի կազմակերպութեան տարախախտումը (յունարէն)
- ↑ Քաթիմերինի․ Ռիչարտ Ուելչին ահաբեկումը, 13 Յունիս 2022(յունարէն)
- ↑ Եթնոս․ Բաւլոս Պաքոյեանիս․ այսօրուան պէս անոր ահաբեկումը, 13 Յունիս 2022(յունարէն)
- ↑ BBC․ դատական որոշումին մտածելակերպը, (յունարէն)
- ↑ Յունաստանի ահաբեկչութեան պատմութիւնը, 3-9-2011(անգլերէն)
- ↑ Քաթիմերինի․ 17 Նոյեմբեր խումբի ահաբեկութիւններուն, յարձակումներուն ժամանակագրութիւնը, 7-8-2002 (հրատ․՝ 20-11-2007)
- ↑ Յունական ծայռայեղ ձախակողմեան ահաբեկիչ նուազաչափ ապահովութեան բանտ առաջնորդուեցաւ(անգլերէն)
- ↑ Քաթիմերինի․ 17N դատաբարութիւնը կը սկսի, 3-3-2003