Յակոբ Պայրամեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Յակոբ Պայրամեան
Ծնած է անհայտ
Ծննդավայր Քիլիս
Մահացած է 20-րդ դար
Մահուան վայր անհայտ
Ազգութիւն հայ
Կրթութիւն Պէյրութի Ամերիկեան Համալսարան
Մասնագիտութիւն բժիշկ

Յակոբ Պայրամեան (անհայտ, Քիլիս20-րդ դար, անհայտ), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Հալէպի նահանգի Քիլիսի գաւառակի կեդրոն Քիլիս քաղաքին մէջ։ Աւարտած է Պէյրութի Ամերիկեան համալսարանի բժշկական բաժինը։

1914 թուականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ որպէս զինուորական բժիշկ ծառայած։ 1917 թուականին Պաղեստինի ռազմաճակատի վրայ, գերի ինկած է անգլիացիներու ձեռքը։ 1918 թուականին թուրքերու պարտութենէն եւ պատերազմի աւարտէն ետք, ազատած է գերութենէ ու վերադարձած՝ Քիլիս։ 1918-22 թուականներուն, Քիլիսի մէջ զբաղած է բժշկութեամբ։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Պայրամեան Ալիշան Ա., Կիլիզա. Հայկական Քիլիս, Երեւան, 2001։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։