Յակոբ Ուղուրլեան էֆենտի

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Յակոբ էֆենտի Ուղուրլեան Ալիքսանի
Ծնած է 1874
Ծննդավայր Կ. Պոլիս (Եոզկաթ)
Մահացած է 1918
Մահուան վայր Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն
Մահուան պատճառ Ժանտախտ
Ազգութիւն Հայ
Այլ անուններ Ուղուրլուեան
Մասնագիտութիւն բժիշկ
Կոչում կա­պի­տա­ն

Յակոբ էֆենտի Ուղուրլեան Ալիքսանի (Ուղուրլուեան) (1874 (կամ 1878), Կ. Պոլիս (Եոզկաթ) - 14/19/25 Ապրիլի, 1918, Կ. Պոլիս), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 1874 (կամ 1878) թուականին Կոստանդնուպոլսոյ Բերա թաղամասին մէջ (կամ Ան­գա­րա­յի նա­հան­գի Եոզկաթի գաւառի կեդրոն՝ Եոզկաթ քաղաքին մէջ)։

1906-07 թուականներուն Կ. Պոլսոյ Ս. Փրկիչ ազգային հիւանդանոցին մէջ մտային հիւանդութիւններու բաժինին մէջ որպէս բժիշկ աշխատած է։ Մասնագիտացած է ծննդամիզական եւ վեներական հիւանդութիւններու գիծով։ 1913 թ. Կ. Պոլսոյ մէջ զբաղած է ծննդամիզական եւ վեներական հիւանդութիւններու բուժմամբ։ Հիւանդներուն բուժած է պրոֆ. Էրլիխի վերջին մեթոտով՝ 606 Սալվարսան դեղով։ Ամենակարճ ժամկէտով բուժած է հին եւ նոր ախտով (սիֆիլիս), ջերմամիզութեամբ (սուսանակ), միզապարկի եւ երիկամներու հիւանդութիւններով տառապող հիւանդները։ Հիւանդները ընդունած է Կ. Պոլսոյ Սիրքէճի տրամուղիի ճամբուն վրայ, Ֆէպիուս լուսանկարչատան առաջին յարկը գտնուող իր անձնական դարմանատան մէջ։

1914 թուականին՝ Առաջին աշխահամարտի ժամանակ, Օսմանեան բանակին մէջ ծառայած է զինուորական դպրոցներու ու պահեստներու գլխաւոր բժիշկի տեղակալ՝ հրամանատարի աստիճանով։

Մահացած է 1918 թուականին Ապրիլ 14/19/25-ին, Կ. Պոլսոյ Թաքսիմի հիւանտանոցին մէջ, ժանտախտէ՝ 42 տարեկան հասակին։ Թաղուած է Կ. Պոլսոյ Շիշլիի ազգային գերեզմանատան մէջ։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Ատիլ Գ. եւ ուրիշներ, Ազգային գերեզմանատուն հայոց. Շիշլի, Կ. Պոլիս, 1922։
  • Ազգային հիւանդանոցի մէջ պաշտօնավարած բժիշկները, Ընդարձակ տարեգիրք Ազգային հիւանդանոցի, Սթանպուլ, 1939։
  • Ատաշ Ատնան, 20-րդ դարու նահատակ եղած բժիշկները (թուրքերէն), Թուրքիա, 1997։
  • Յարման Արսէն, Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։