Յակոբ Թէրզան
Յակոբ Թէրզան | |
---|---|
Ծննդեան անուն | թրք.՝ Agop Nubar Terziyan[1] |
Ծնած է | 31 Հոկտեմբեր 1927[2][1] |
Ծննդավայր | Պոլիս, Թուրքիա[1] |
Մահացած է | 4 Ապրիլ 2020[3][1] (92 տարեկանին) |
Մահուան վայր | 7th arrondissement of Lyon, Ֆրանսա[2][3][1] |
Քաղաքացիութիւն |
Թուրքիա Ֆրանսա |
Ուսումնավայր |
Պոլսոյ Համալսարան Լիոնի Համալսարան Պոլսոյ Համալսարան |
Մասնագիտութիւն | աստղագէտ |
Աշխատավայր |
Ազգային Կեդրոնական Վարժարան Lyon Observatory? |
Անդամութիւն | Միջազգային աստղագիտական միութիւն եւ Q2867748? |
Փրոֆ. դոկտ. Յակոբ Սրկ. Թերզեան (31 Հոկտեմբեր 1927[2][1], Պոլիս, Թուրքիա[1] - 4 Ապրիլ 2020[3][1], 7th arrondissement of Lyon, Ֆրանսա[2][3][1]), աշխարհահռչակ ֆրանսահայ աստղագէտ, ֆրանսական աստղագիտութեան կարեւոր դէմքերէն մէկը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1927-ին, Պոլիս: Աւարտած է Պոլսոյ համալսարանը (1945-ին ուսողութիւն, 1949-ին աստղագիտութեան մագիստրոս) եւ իբրեւ ուսողութեան ուսուցիչ աշխատած է Պոլսոյ Կեդրոնական վարժարանին մէջ:
1956-ին տեղափոխուած է Ֆրանսա: 1967-1998-ին աշխատած է Լիոնի աստղադիտարանին մէջ, 1982-1983-ին եղած է այդ աստղադիտարանին տնօրէնի տեղակալը: 1965-ին Լիոնի համալսարանին կողմէ արժանացած է ուսողութեան գիտութիւններու դոկտորի, 1980-ին` փրոֆեսորի տիտղոսներուն[4]:
Թէրզան յայտնաբերած է եւ իր անունով կոչուած են բազմաթիւ աստղակոյտեր: Ան իր բազմամեայ գործունէութեամբ եւ կարեւոր արդիւնքներով լուրջ աւանդ ունեցած է դիտողական աստղագիտութեան մէջ: Հրատարակած է 100-է աւելի գիտական յօդուածներ՝ կարեւորագոյն աստղագիտական հանդէսներու մէջ[5]:
Ան եղած էր առաջին ուսանողը, որ այդ երկու ճիւղերէն միաժամանակ վկայուած էր՝ առաջնութեան աստիճանով։ Աւելի վերջ հաստատուած էր Ֆրանսա, ուր իր գիտական գործունէութեան ամենաբեղուն շրջանը բոլորած էր Լիոնի մէջ։ Ֆրանսայի Աստղագիտութեան ընկերակցութեան եւ Համաշխարհային աստղագիտութեան միութեան կ՚անդամակցէր։
Ան դասընկերն էր՝ երանաշնորհ Գարեգին Բ. Պատրիարքին, որու գահակալութեան շրջանին (1990-1998) վերահաստատած էր իր կապը՝ ծննդավայրին հետ։
Աշխատած է Բիւրականի աստղադիտարանին մէջ, Վիքտոր Համբարձումեանի հետ։
Տարիքի բերումով հանգստեան կոչուած է Լիոնի բնակարանին մէջ, ուր իր կեանքը բոլորած է։
Պարգեւներ, կոչումներ եւ տիտղոսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ունեցած է ակադեմական եւ այլ բազմաթիւ կոչումներ, տիտղոսներ։ Եղած է սարկաւագ։ Արժանացած է բազմաթիւ պարգեւներու․[6]
- 2013-ին Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագիրով պարգեւատրուած է Անանիա Շիրակացիի շքանշանով[7]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 (unspecified title)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.aztagdaily.com/archives/470260
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.armenews.com/spip.php?page=article&id_article=24275
- ↑ «ԱՐԺԷՔՆԵՐ - Լրացաւ ֆրանսահայ աստղագէտ Յակոբ Թէրզանի 85-ամեակը - «ԱԼԻՔ» Օրաթերթ»։ alikonline.ir (hy-am)։ արտագրուած է՝ 2020-04-08[permanent dead link]
- ↑ «Լրանում է ֆրանսահայ նշանաւոր աստղագէտ Յակոբ Թէրզանի 85-ամեակը»։ news.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2020-04-08
- ↑ «ժամանակ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2020-04-10
- ↑ «Անանիա Շիրակացիի շքանշան՝ ֆրանսահայ աստղագէտ Յակոբ Թէրզանին»։ www.7or.am։ արտագրուած է՝ 2020-04-08