Յակոբ Էլմասեան էֆենտի

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Յակոբ Էֆենտի Էլմասեան
Ծնած է 1858
Ծննդավայր Մա­րաշ
Մահացած է 1918
Ազգութիւն հայ
Կրթութիւն Փա­րի­զի հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան բաժին
Կ. Պոլ­սի Օս­մա­նեան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտութիւն բժիշկ

Յակոբ Էֆենտի Էլմասեան (1858, Կոստանդնուպոլիս - 23 Փետրուար 1918), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 1858 թուականին, Կոստանդնուպոլ­սոյ Բերա թաղամասին մէջ։ 1880 թուականին աւարտել է Սուլթանական դպրոցը (Mektebi Sultani). 1886 թուականին աւարտել է Կ. Պոլսոյ Օսմանեան կայսերական բժշկական վարժարանը։

1886-1890 թթ., ուսանած է Փարիզի համալսարանի բժշկական բաժնին մէջ։

1890 թուականի Նոյեմբեր 18-ին՝ ստացած է բժշկական վկայական։

1890 թուականէն՝ Կ. Պոլսոյ մէջ որպէս բժիշկ աշխատած է։

1918 թուականին, Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ընթացքին, հրամանատարի աստիճանով ծառայած է Օսմանեան բանակի՝ Կ. Պոլսոյ Կուլելիի զինուորական հիւանդանոցին մէջ, ուր հիւանդներէն վարակուած է ժանտախտով։

Մահացած է 1918 թուականի Փետրուար 23-ին, ժանտախտէն, Կուլելիի հիւանդանոցին մէջ՝ 60 տարեկան հասակին։ Այլ աղբիւրի մէջ յիշուած է, որ «Չա­նաք­քա­լէի մէւ վի­րա­ւոր­նե­րուն բու­ժե­լու ժա­մա­նակ, ռմբա­կոծ­ման հե­տեւան­քով, 1918 թուականին Փետր­ուա­ր 23-ին նա­հա­տակ­ուած է»։ Գրանցուած է 20-րդ դարուն նահատակուած թուրքական առողջապահութեան սպաներու ցանկին մէջ։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1905։
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Ատաշ Ատնան, 20-րդ դարու նահատակ եղած բժիշկները (թուրքերէն), Թուրքիա, 1997։
  • Յարման Արսէն, Հայերը օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։