Մուրատ Դ.
Մուրատ Դ. օսման.՝ مراد رابع | |
---|---|
| |
Ծնած է | 27 Յուլիս 1612[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 8 (18) Փետրուար 1640 (27 տարեկանին) |
Մահուան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Մասնագիտութիւն | կառավարիչ, բանաստեղծ |
Վարած պաշտօններ | Օսմանյան կայսրության սուլթան? |
Ամուսին | Ayşe Sultan?, Fariha Islam?, Ayşe Mahziba Sultan? եւ Şemsişah Sultan?[2] |
Ծնողներ | հայր՝ Ահմեդ I?, մայր՝ Քյոսեմ Սուլթան? |
Երեխաներ | Քայա Սուլթան?, Gevherhan Sultan? եւ Rabia Sultan? |
Ստորագրութիւն |
Մուրատ Դ. (27 Յուլիս 1612[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 8 (18) Փետրուար 1640, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն), Ահմետ I-ի որդին է։
Կեանքի վաղ տարիները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շահզատէ Մուրատը ծնած է 26 կամ 27 Յուլիս 1612 թուականին: Ենթադրաբար Սուլթան Ահմետ I-ի երրորդ որդին էր՝ ծնած անոր սիրելի հարճ Քէօսեմ-սուլթանէն: Մուրատը երկար ժամանակ կը գտնուէր իր հարազատներու հսկողութեան տակ: Ան գահ բարձրացաւ 11 տարեկանին: Գահակալման առաջին տարիներուն, ըստ էութեան, մայրը՝ Քիոսեմ-սուլթանը կը կառավարէր երկիրը, որը, ըլլալով իշխող սուլթանի մայրը, կը կրէր վալիտէ սուլթան տիտղոսը եւ ունէր լայն լիազօրութիւններ: Ան իշխեց հինգ տարի, մինչեւ 1632 թուականը, եւ այդ շրջանին Օսմանեան կայսրութիւնը յայտնուեցաւ անիշխանութեան մէջ, որմէ օգտուելով, Սեֆեան Պարսկաստանի զօրքերը ներխուժեցին Պաղտատի էյալեթ (ներկայիս կը գտնուի Իրաքի տարածքը), միեւնոյն ժամանակ ապստամբութիւն բռնկեցաւ Հիւսիսային Անատոլիայի մէջ, իսկ 1631 թուականին ենիչերիները յարձակեցաւ պալատի վրայ եւ սպանեցին Մեծ Վեզիրին ու քանի մը պալատական ծառայողներու: Մուրատ Դ.-ը, վախնալով իր եղբայր Օսման II-ի ճակատագրին արժանանալէն, որը իշխեր էր շատ կարճ՝ ընդամէնը 1618-1622 թուականներին, կ'որոշէ ամրապնդել իր իշխանութիւնը: Ան մօրը կը մեկուսացնէ իշխանական լծակներէն եւ ամբողջ ղեկը կը վերցնէ իր ձեռքը: 1628 թուականին 16-ամեայ Մուրատ Դ.-ը, Ալլահի օրէնքները՝ շարիաթը ոտնահարելու համար մահապատժի կ'ենթարկէ Եգիպտոսի նախկին նահանգապետ Քարա Մուսթաֆա փաշային, որը նաեւ իր փեսան էր՝ քոյր Ֆաթիմա սուլթանի ամուսինը:
Բացարձակ իշխանութիւնը եւ կայսերական քաղաքականութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մուրատ Դ.-ը նախ կը փորձէ վերացնել փտածութեան երեւոյթները, որոնք ձեւաւորուել եւ արմատացեր էին դեռ նախորդ սուլթաններու օրոք եւ անուշադրութեան մատնուեր էին իր մօր՝ Քիոսեն-սուլթանի փաստացի կառավարման տարիներուն՝ պաշտօնատար անձանց կողմէն: Մուրատ Դ.-ը նաեւ արգիլեց ոգելից խմիչքներու, թութունի եւ սուրճի գործածութիւնը Սթամպուլի մէջ, օրէնքը խախտողներուն սպառնալով մահապատիժով: Ինչպէս կը հաղորդեն ժամանակակից աղբիւրները, ան գիշերային յսկողութիւն կը սահմանէ փողոցները եւ առեւտրական տաղաւարները: Գիշերային պահակները կը շրջէին ոստիկանական համազգեստի վրայէն քաղաքացիական զգեստներ հագած: Յանցագործութիւն կատարողներուն բացայայտելով անոնք կը հանէին իրենց քողարկման համար հագած այդ հագուստը եւ կը բռնէին անոնց ու տեղւոյն վրայ կը գլխատէին:
Պատերազմը Սեֆեան Պարսկաստանի դէմ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1635 թուականին Մուրատ Դ.-ն արշաւեց Սեֆեան Պարսկաստանի վրայ։ Կարճ ժամանակի ընթացքին թուրքերը գրաւեցին Թաւրիզը, Երեւանը, Նախիջեւանը: Սակայն ռազմական այդ յաջողութիւնները թուրքերուն դրին ծանր կացութեան մէջ, քանի որ ատոր պատճառով նախօրոք դատարկուեր էին այդ բնակավայրերն ու յարակից տարածքները, եւ թուրք զինուորները զրկուեցան ոչ միայն ավարառութեան, այլեւ ուտելիք հայթայթելու միջոցէն: Մուրատը նահանջեց, բայց 1638 թուականին սուլթանի գլխաւորած բանակը կրկին գրաւեց Պաղտատը, ինչ որ ստիպեց պարսից շահ Սեֆի I-ին 1639 թուականին Թուրքիայի հետ կնքել Ղասրե Շիրինի հաշտութեան պայմանագիրը, որմով Հայաստանի տարածքը չորրորդ անգամ բաժնուեցաւ երկու օտար պետութիւններու միջեւ:
Այդ պայմանագիրը վերջ դրաւ Օսմանյան կայրսութեան եւ Սեֆեան Պարսկաստանի միջեւ երկարամեայ հակամարտութեանը, որը սկսած էր 1514 թուականին տեղի ունեցած Չալտրանի ճակատամարտով: Այդ եղաւ Մուրատ Դ.-ի ամենամեծ նուաճումներէն մեկը: Եւ, ընդհանուր առմամբ, երկու պետութիւններու միջեւ վերականգնուեցաւ դեռ 1555 թուականին կնքուած Ամասիայի հաշտութեան պայմանագրով հաստատուած սահմանը: Ղասրե Շիրինի հաշտութեան պայմանագրով գծուած սահմանը անփոփոխ մնաց գրեթէ մէկ դար:
1641 թուականի Յունիսի 7-ին թրքական բանակը մեծ վեզիր Քեմանքեշ Քարա Մուսթաֆա փաշայի գլխաւորութեամբ պաշարեցին Ազով բերդաքաղաքը, ուր ամրացած կազակները շուտով՝ յաջորդ տարուայ ամռանը, ստիպուած եղան հեռանալ ամրոցէն:
Մուրատ Դ.-ի մահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այդ ընթացքին Օսմանեան դինաստիայի արական սեռի ներկայացուցիչներ էին միայն Մուրատ Դ.-ը եւ անոր եղբայր Իպրահիմը: Մահէն առաջ Մուրատ Դ.-ը կ'որոշէ Օսմանեան գահը յանձնել Ղրիմի խան Պահատիր I Կերային, քանի որ Իպրահիմը հոգեկան շեղումներ ունէր եւ չէր կրնար պետութիւն ղեկավարել, իսկ Օսմնայաններն ու Կերայները խնամիական կապերով ազգակիցներ էին: Մուրատ Դ.-ը նոյնիսկ կը հրամայէ սպանել իր եղբօրը, որպէսզի յանկարծ գահը չանցնի անոր ձեռքը: Սակայն վերջին պահուն մայրը՝ Քիոսեմ-Սուլթանը անոր կը փրկէ մահէն: 1640 թուականի Փետրուարի 8-ին Մուրատ Դ.-ը մահացաւ, եւ այդպէսով, որպէս գահի օրինական եւ միակ ժառանգ, կը թագաւոր է Իպրահիմը: Բայց քանի որ նոր սուլթանը ի վիճակի չէր երկիրը կառավարել, իշխանութիւնը իրենց ձեռքը առին Քիոսեմ-Սուլթանն ու Քարա Մուսթաֆա փաշան:
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Финкель, Кэролайн История Османской империи: Видение Османа. — М.: АСТ; Астрель, 2012. — 829 с. — ISBN 978-5-17-043651-4
- Alderson, Anthony Dolphin The Structure of the Ottoman Dynasty. — Oxf.: Clarendon Press, 1956.
- Günhan Börekçi Encyclopedia of the Ottoman Empire / Gabor Agoston, Bruce Alan Masters. — New York: en:Infobase Publishing, 2009. — P. 409. — 689 p. — ISBN 1438110251, 9781438110257
- Encyclopaedia of Islam / Bosworth C.E. — Brill Archive, 1986. — Vol. V (Khe-Mahi). — 1333 p. — ISBN 9004078193, 9789004078192
- Ebru Boyar, Kate Fleet A Social History of Ottoman Istanbul. — New York: Cambridge University Press, 2010. — P. 42. — ISBN 1139484443, 9781139484442
- Evliya Efendi The travels of Evliya Efendi / Ritter Joseph von Hammer. — London, 1846. — (Narrative of travels in Europe, Asia, and Afrika, the seventeenth century).
- Colin Imber The Ottoman Empire, 1300-1650: The Structure of Power. — New York: en:Palgrave Macmillan, 2009. — P. 66—68, 97—99. — 448 p. — ISBN 1137014067, 9781137014061
- Mandel, Gabriele Storia dell'harem. — Rusconi, 1992. — 246 p. — ISBN 8818880322, 9788818880328
- Peirce, Leslie P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — Oxford: Oxford University Press, 1993. — 374 p. — ISBN 0195086775, 9780195086775
- Sakaoğlu, Necdet Bu mülkün kadın sultanları. — Oğlak Yayıncılık, 2008. — 574 p.
- Süreyya Mehmed Bey Sicill-i Osmani / ed. Nuri Akbayar. — Istanbul: Tarih Vakfi Yurt Yayınlar, 1996. — Т. 1. — ISBN 975-333-049-5, 975-333-038-3
- Uluçay, M. Çağatay Padişahların kadınları ve kızları. — Türk Tarih Kurumu, 1985. — 220 p.
- Yılmazer, Ziya Murad IV // Islam Ansiklopedisi. — İslâm Araştırmaları Merkezi, 2006. — Vol. 31. — P. 177—183.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ Իսպաներեն Վիքիպեդիա — 2001.
- 27 Յուլիսի ծնունդներ
- 1612 ծնունդներ
- Սթամպուլ ծնածներ
- 18 Փետրուարի մահեր
- 1640 մահեր
- Իսթանպուլ մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Օսմանեան արքայատոհմ
- 17-րդ դարու օսմանեան սուլթաններ
- Սթամպուլ ծնած անձինք
- Օսմանեան կայսրութեան թուրքեր
- Երկու սուրբ մզկիթներու պահապան
- Թուրք բանաստեղծներ
- Թուրք-պարսկական պատերազմներու օսմանեան մասնակիցներ
- Լեարդի ցիռոզէն մահեր
- Յոյն մայրերէն ծնած օսմանեան սուլթաններ