Jump to content

Մոսկուայի Սուրբ Եկատերինայի Շքանշանակիր ՈՒսումնարան

Մոսկուայի Սուրբ Եկատերինայի Շքանշանակիր ՈՒսումնարան
Տեսակ կրթօջախ?, շէնք եւ ճարտարապետական հուշարձան?
Երկիր  Ռուսիա
Տեղագրութիւն Մեշչանսկի շրջան?
Հիմնադրուած է 1802
Ժառանգութեան կարգավիճակ Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ?[1]
Քարտէս
Քարտէս
Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: Tried to write global coord_mod.

Մոսկուայի սուրբ Եկատերինայի շքանշանակիր ուսումնարան (ռուս.՝ Московское училище ордена Святой Екатерины, Մոսկուայի ազնուազարմ օրիորդներու Եկատերինեան ինստիտուտ), Ռուսաստանի կանանց առաջին ուսումնական հաստատութիւններէն մէկը։

Պատմական տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մոսկուայի ազնուազարմ օրիորդներու Եկատերինեան ինստիտուտը հիմնադրուած է 1802-ին[2], կայսր Ալեքսանդր Ա.-ի մօր` կայսրուհի Մարիա Ֆէոտորովնայի նախաձեռնութեամբ, որ 1796-էն կը ղեկավարէր ազնուազարմ օրիորդներու կրթական ընկերութիւնը[3]։ Կազմակերպուած է մայրաքաղաքին մէջ նախկին ստեղծուած Եկատերինեան ինստիտուտի նմանութեամբ։

Ուսումնական ծրագրին մէջ ներառուած էին՝ ռուս գրականութիւն, աստուածաբանութիւն, ֆրանսերէն եւ գերմաներէն, թուաբանութիւն, աշխարհագրութիւն, ընդհանուր պատմութիւն, բնագիտութիւն եւ ֆիզիկա։ Բացի այդ, կը դասաւանդէին երաժշտութիւն, նկարչութիւն, ասեղնագործութիւն։ Լուրջ ուշադրութիւն դարձուած է ուսանողներու ինքնուրոյն ստեղծագործականութեան։ Առօրեան խիստ յագեցած էր, աշակերտուհիները կ՚արթնային առաւօտեան 6-ին եւ ընդմիջումներով, կը պարապէին մինչեւ երեկոյեան 8-ը։

Նախնական կանոնադրութեան համաձայն Եկատերինեան ուսումնարան կ՚ընդունէին անապահով ազնուական ընտանիքներու երիտասարդ տիկնանց, բայց արդէն 1804-ին ստեղծուեցաւ քաղքենիական բաժինը այլ դասի աղջիկներու համար։ Ինստիտուտի դասընթացը բաժանուած էր երկու դասարաններու՝ կրտսեր եւ աւագ, իւրաքանչիւր դասարանի մէջ աշակերտուհիները պէտք է սուրվէին երեք տարի, դասարաններուն մէջ կը գործէր երեք բաժիններ՝ 1-ին, 2-րդ եւ 3-րդ՝ աւագ դասարանին մէջ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ՝ կրտսերին։ Քաղքենիական բաժանմունքը գոյութիւն ունեցաւ մինչեւ 1842-ը, երբ այն յատկացուեցաւ Քաղքենիական անկախ ուսումնարանին, որու հիման վրայ ալ 1891-ին բացուեցաւ Ալեքսանդրովսկիի կանանց ինստիտուտը, որ կը գտնուէր Նոր Բոժեդոմկայի մէջ։

Կանանց մոսկովեան երկու ինստիտուտները՝ Եկատերինեանը եւ Ալեքսանդրովեանը, մինչեւ 1917 կը պատկանէին կայսրուհի Մարիայի գերատեսչական հաստատութեան։ 14 Մարտ 1917-ին գերատեսչութիւնը լուծարուեցաւ, անոր հաստատութիւնները ենթարկուեցան Ժողովրդական Կրթութեան նախարարութեան, իսկ գերատեսչութեան գրասենեակը վերանուանուեցաւ Մարիինսկիի բարեգործական եւ կրթական հաստատութիւններու վարչութիւն։

12 Մայիս 1917-ին գրասենեակը ընդգրկուեցաւ Պետական խնամակալութեան նախարարութեան կազմի մէջ։ 12 Դեկտեմբեր 1917-ին վերացուեցան նախկին գերատեսչութեան մանկատուներու կառավարման բոլոր հաստատութիւնները, իսկ 23 Փետրուար 1918-ին դրանք տեղափոխուեցան Ժողովրդական կրթութեան կոմիսարիատ[3]։

Շէնքի պատմութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Շէնքը, ուր տեղակայուած էր Եկատերինեան ինստիտուտը, ի սկզբանէ պատկանած էր կոմս Սալտիկովին, որ այն կառուցած էր իբրեւ «քաղաքամերձ ամառանոց» իր պալատներով եւ այգով։ 1777-ին այդ ունեցուածքը յանձնուեցաւ պետութեան եւ այստեղ սպաներու ու զինուորներու համար բացուեցաւ Հաշմանդամներու տուն իր մատուռով։ Ուսումնարանի բացման նպատակով ամառանոցը վերակառուցուեցաւ ճարտարապետ Իվան Ժիլէարտիի կողմէ 1802-ին[4]։ 1812-ին հրդեհի հետեւանքով շէնքը վնասուած էր, յետագային 1826-1827-ականներուն Տոմէնիքօ Ժիլէարտիի[5] ու Աֆանասի Գրիգորիեվի կողմէ այն վերակառուցուեցաւ ուշ դասականութեան ոճով[4]։

1818-ին շէնքի դիմաց կառուցուեցաւ հրապարակ, որ կոչուեց Եկատերինեան (այժմ՝ Սուվորովեան), այնուհետեւ կառուցուեցաւ Եկատերինեան զբօսայգին իր լճակով[4]։

14 Սեպտեմբեր 1830-ին, միտրոպոլիտ Ֆիլարետը օծեց Եկատերինեան եկեղեցին, որ կը գտնուէր շէնքի արեւմտեան ձախ թեւին վրայ[6]։

1928-էն շէնքին մէջ տեղակայուած էր Կարմիր բանակի Կեդրոնական տունը (այժմ՝ Ռուսաստանի բանակի կեդրոնական տուն)[4]։

Ուսումնարանի ղեկավարներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • 1802 – 1807 - Աննա Իւանովնա Պրեյկկոբֆ[7]
  • 1826 – 1852 - Սոֆիա Քարլովնայ Պեւցովա
  • 1852 – 1867 - Անաստասիա Ալեքսանդրովնայ Տեյէր (Տեէր) (ծննդեամբ` Գոլենիշչեւա-Քուտուզովա)
  • 1867 – 1883 - Լիւպով Սերգեեւնա Մինկալյովա
  • 1883 – 1892 - Վարովառա Ալեքսանդրովնա Նեյտկրատդ
  • 1892 – 1907 թուականէն ետք`[8] Օլկա Ստեպանովնա Կրաեւսկայա[9]

Գեղարուեստական գրականութեան մէջ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ալեքսանդր Կուպրինի «Եունկերներ» վէպին մէջ Զնամենկայէն կու գային մասնակցելու Ալեքսանդրովեան դպրոցի պարահանդէսին։

Կեռնեխը կը սկսի կարդալ տանջալից ձգելով ոտքերը.

- Այսօր ուսումնարանի ղեկավարի հրամանով քսանչորս կուրսանտ,իւրաքանչիւր վաշտէն վեցը, գեղեցիկ հագած են Եկատերինեան կանանց ինստիտուտին մէջ կազմակերպուող պարահանդէսին մասնակցելու համար:

Ան փոքր-ինչ կը լռէ, շատ կարճ ժամանակով, ընդամէնը մեկուկէս վայրկեան, բայց այդ կարճ ժամանակահատուածին մէջ հարիւրաւոր անհանգստացնող մտքեր կ՚անցնին Ալեքսանդրովի գլխով...
- Գլուխ ԺԶ: Կեռնեխ:


  • Московское училище ордена Св. Екатерины 1803—1903 гг.: Исторический очерк. Составлен по поручению Совета Училища Комиссией преподавателей под общей редакцией инспектора классов В. А. Вагнера. М., [печатня А.Снегиревой], 1903. VIII, [4], 560 с.; 3 л. портретов.
  • Половцова Е. А. Екатерининский институт полвека назад. (Из воспоминаний бабушки). М.։ Унив. тип., 1900. 50 с.
  • Энгельгардт А. Н. Очерки институтской жизни былого времени. (Из воспоминаний институтки).- «Заря», 1870, № 8, С. 107—149; № 9,. С 3—65. Под псевдонимом — Вельская А. (см. список и цитаты)
  • Ведомство учреждений императрицы Марии։ Краткий исторический очерк… СПб.։ 1912.

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. По воспоминаниям А. Б. Гольденвейзера о С. В. Рахманинове юбилей института предполагалось праздновать в феврале 1903 года.
  3. 3,0 3,1 Ведомство учреждений императрицы Марии//Энциклопедия благотворительности. Санкт-Петербург
  4. 4,0 4,1 4,2 4,3 Москва: Энциклопедия / Глав. ред. С. О. Шмидт; Сост.: М. И. Андреев, В. М. Карев. — М.: Большая российская энциклопедия, 1997. C. 278.
  5. По его же проекту был воостановлен Московский Университет
  6. 6 сентября 1894 года настоятелем институтской церкви стал Иоанн Арсеньев; он же был в Институте законоучителем до конца 1917 года.
  7. Брейткопф, Анна Ивановна
  8. 06.11.1904 Рахманинов в письме Н. В. Салиной Archived 2013-12-25 at the Wayback Machine. упоминает её как начальницу института.
  9. Была бездетной вдовой Е. А. Краевского см. — Арсеньев Иоанн, протопр. Мои воспоминания. — М.: Православный Свято-Тихоновский гуманитарный университет, 2012. — С. 407. — 629 с. — 500 экз. — ISBN 978-5-7429-0722-0.