Մհեր Յովհաննիսեան
Մհեր Սուրէն Յովհաննիսեան, պատմաբան, պատմական գիտութիւններու թեկնածու, տոցենտ, ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւններու ինստիտուտի փոխտնօրէն։
| Մհեր Յովհաննիսեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 26 Նոյեմբեր 1982, Կապան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ |
| Ծննդավայր | Կապան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունք |
| Կոչում | դոցենտ? |
| Մասնագիտութիւն | Պատմաբան |
| Աշխատավայր | Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց?, Երեւանի Պետական Համալսարան և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ? |
| Կայքէջ | hayaget.info |
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 26 Նոյեմբեր 1982-ին ՀՀ Սիւնիքի մարզի Կապան քաղաքը։ 1989-2000-ներուն ուսանած է տեղի թիւ 13 միջնակարգ դպրոցէն ներս: 2000–2004-ներուն ուսանած է Երեւանի պետական համալսարանի Պատմութեան ֆակուլտետի պաքալորիան։ 2004–2006-ներուն ուսումը շարունակած է Երեւանի Պետական համալսարանի Պատմութեան ֆակուլտետի մագիստրատուրայէն ներս՝ Հայոց պատմութիւն մասնագիտութեամբ։ 2006-2009-ներուն ուսանած է Երեւանի Պետական համալսարանի ասպիրանտուրայէն ներս: 2009-ին պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն «ՀՅԴ-Պոլշեւիկ յարաբերութիւններն Անդրկովկասում (1917-1918 թթ.)» թեմայով եւ ստացած՝ պատմական գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակ է տասնմէկ գիտական յօդուածներու, մէկ համալսարանական, մասնագիտական-ուսումնական ծրագիրի։
Աշխատանքային գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2004-2010-ներուն որպէս պատմութեան ուսուցիչ աշխատած է Երեւանի Ա. Ս. Պուշկինի անուան թիւ 8 դպրոցէն ներս։ 2009-էն սկսեալ աշխատած է Երեւանի Պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւներու ինստիտուտէն ներս որպէս Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի Վիրտուալ հայագիտութեան եւ տեղեկատուութեան բաժնի վարիչ։ 30 Մարտ-10 Յուլիս 2012-էն եղած է ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւններու ինստիտուտի գիտական քարտուղար: 10 Յուլիս 2012-էն կը հանդիսանայ նոյն ինստիտուտի փոխտնօրէնը: ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւններու ինստիտուտի «Հայագիտութեան հարցեր» հանդէսի խմբագրական խորհուրդի անդամ: 2016-էն կը հանդիսանայ «Հայաստանի պատմագէտներու միութիւն» ՀԿ-ի գործադիր տնօրէն։ 15 Սեպտեմբեր 2017-էն Հայաստանի հանրային ռատիոյի եթերէն կը վարէ «Համասփիւռք» հեղինակային հաղորդումը: 2010-2018-էն կը հանդիսանայ ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի Հայոց պատմութեան ամպիոնի ասիստենտ, 2018-էն' տոցենտ։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դաշնակցութեան «թիկունքային քաղաքականութեան» առանձնայատկութիւնները Archived 2019-04-07 at the Wayback Machine.։
- Պոլշեւիկներ-Դաշնակցութիւն բանակցութիւնները Թիֆլիսում (1917 թ. Դեկտեմբեր -1918 թ. Յունուար)[permanent dead link]։
- Դաշնակցութիւն-Պոլշեւիկներ համագործակցութեան դրդապատճառները Պաքւում Archived 2019-04-07 at the Wayback Machine.։
- Դիւանագիտական «փնտռտուքները» Դաշնակցութեան եւ պոլշեւիկների միջեւ 1918թ. Archived 2019-04-07 at the Wayback Machine.։
- «Հայոց ցեղասպանութեան» թեման ԵՊՀ հայագիտական հետազօտությունների ինստիտուտի 2009-2013 թթ. ուսումնասիրութիւններում Archived 2024-06-19 at the Wayback Machine.։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Թ. հատոր /գրախօսութիւն/ Archived 2017-02-15 at the Wayback Machine.։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երեւանի պետական համալսարանի 90-ամեայ պատմութեան ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասեան, Երեւան, 2009 Archived 2019-04-07 at the Wayback Machine., էջ 294:
- ԵՊՀ պատմութեան եւ հայ բանասիրութեան ֆակուլտետների 95-ամեայ ուղին, Երեւան, ԵՊՀ հրատ., 2014 Archived 2019-04-07 at the Wayback Machine.։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտ. Մհեր Հովհաննիսեան Archived 2018-08-02 at the Wayback Machine.
- Երեւանի պետական համալսարան ի Պատմութեան ֆակուլտետ. Հայոց պատմութեան ամպիոն. Մհեր Հովհաննիսեան
- ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի «Հայագիտութեան հարցեր» հանդէս Archived 2018-07-23 at the Wayback Machine.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ՀՀԻ (2012)։ «ՄՀԵՐ ՍՈՒՐԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-08-02-ին։ արտագրուած է՝ 28.09.2015 Յաւելման թուական