Մհեր Մկրտչեան
| Մհեր Մկրտչեան | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | հայ.՝ Ֆրունզիկ Մուշեղի Մկրտչյան |
| Ծնած է | 4 Յուլիս 1930[1] |
| Ծննդավայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] |
| Մահացած է | 29 Դեկտեմբեր 1993[2][3] (63 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ[1] |
| Տեսակ | Կինեմատոգրաֆիա? |
| Մասնագիտութիւն | դերասան և թատերական ռեժիսոր |
| Ամուսին | Դոնարա Մկրտչյան?[4] և Թամար Հովհաննիսյան?[5] |
|
Ստորագրութիւն | |
Մհեր Մուշեղ Մկրտչեան (4 Յուլիս 1930[1], Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] - 29 Դեկտեմբեր 1993[2][3], Երեւան, Հայաստան), նշանաւոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտ, շարժանկարի եւ թատրոնի մեծ կատակերգու։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մհեր Մկրտչեանը ծնած է Կիւմրի 1930-ին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Կիւմրիի մէջ յաճախած է նկարչական ու երաժշտական դպրոցներ, ինչպէս նաեւ՝ թատերական։ 1945-46 թուականներուն ուսանած է Մռաւեանի անուան թատրոնի նկարահանման բաժանմունքը, աւարտելէն ետք, 1947-ին մաս կը կազմէ թատրոնի հիմնական խումբին մէջ։ Այս թատրոնին մէջ Մհերը խաղցած է տասնեակէ աւելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքին համար անսովոր վարպետութիւն։
1953-ին ան կը տեղափոխուի Սունդուկեանի անուան թատրոն, կը սորվի գեղարուեստաթատերական հիմնարկին մէջ (ունենալով իբրեւ ղեկավար՝ Վ. Վաղարշեան)։ 1959-ին բեմադրիչ Համասի Մարտիրոսեանը զայն հրաւիրեց նկարահանուելու «01-99» կարճ շարժանկարին մէջ, ուր եւս Մհերը ստեղծեց յաջող կերպար մը, զոր մինչեւ այսօր հանդիսատեսը չի մոռնար։
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դէմք ու դիմագիծ հաղորդելու կարողութիւնը, պաստառի ճշմարիտ զգացողութիւնն ու շատ այլ յատկանիշեր Մհեր Մկրտչեանին հնարաւորութիւն տուին դասուելու շարժապատկերի արուեստին ինքնատիպ անուններու շարքին։ Այդ ամէնը հիանալի դրսեւորուեցան Արսէն («Նուագախումբի տղաները»), Գասպար («Եռանկիւնի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրօ («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերուն մէջ։
Մհեր Մկրտչեանը, եթէ «Հայֆիլմ»ին մէջ յաջողութեամբ կը մարմնաւորէր թատերական կերպարներ, ինչպէս Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ շարժապատկերի ընկերութիւններ զայն կը հրաւիրեն բացառապէս կատակերգական դերերու համար։ Ան նկարահանուեցաւ «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինօ», «Ալի պապան եւ քառասուն աւազակները», «Ունայնութիւն ունայնութեան» ժապաւէններուն մէջ, ուր խաղացած դերակատարումները գնահատուեցան պետական բարձր պարգեւներով։
Մհեր Մկրտչեանը մահացած է 1993 թուականին։ Կիւմրիի մէջ կը գործէ Մհեր Մկրտչեանի անուան թանգարանը, ուր կան հարուստ նիւթեր դերասանի կեանքի, ստեղծագործութեան վերաբերեալ, ինչպէս նաեւ անոր անձնական իրերէն[6]։
Դերասանական վաստակը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- 1955 — Հասցէատիրոջ որոնումները
- 1956 — Պատուի համար — Վարդան
- 1959 — Ինչո՞ւ կ'աղմկէ գետը — Խաչատուր
- 1959 — 01-99 (կարճ ժապաւէն) — Գարսեւան
- 1960 — Նուագախումբի տղաները — Արսէն
- 1962 — Տէրն ու ծառան (կարճ ժապաւէն) — Սիմոն
- 1963 — Կրակ (կարճ ժապաւէն) — Միսաք
- 1965 — Երեսուներեք— Փրոֆեսոր Պրուք
- 1966 — Կովկասի գերուհին — Ճապրայիլ
- 1966 — Այբոլիտ-66 — ծովահէն, Պարմալէի տխուր ծառան
- 1966 — Ծիածանի բանաձեւը — ոստիկան
- 1966 — Պաքուի 26 կոմիսարները — Գոչի
- 1966 — Սովի տարիներէն (կարճ ժապաւէն) — Համբօ
- 1967 — Եռանկիւնի — դարբին
- 1968 — Սպիտակ դաշնամուր — Եուսուֆ Եուսուֆի Ահմետով
- 1968 — Не горюй! — ձերբակալուած թուրք
- 1969 — Պայթիւն կէսգիշերէն յետոյ — Մուխտաշով
- 1969 — Երէկ, այսօր, միշտ — ամուսին
- 1969 — Լուսանկար (կարճ ժապաւէն) — Ավագ
- 1969 — Ադամ եւ Եւա — Պէքիր
- 1971 — Մենք ենք, մեր սարերը — հովիւ Իշխան
- 1971 — Խաթաբալա — Իսայի
- 1972 — Տղամարդիկ — Սուրէն
- 1972 — Հայրիկ — Յովսէփ
- 1972 — Յուշարձան (կարճ ժապաւէն) — Աւագ
- 1973 — Մհերի արձակուրդային արկածները — Մհեր
- 1977 — Պաղտասարը կը բաժանուի կնոջմէն — Պաղտասար
- 1977 — Քարէ հովիտ — Սանդրօ
- 1977 — Նահապետ — Ափրօ
- 1977 — Զինուորն ու փիղը — Արմենակ
- 1977 — Միմինօ — Ռուբիկ Խաչիկեան, վարորդ
- 1979 — Օ՜, Գէորգ (կարճ ժապաւէն)
- 1979 — Ունայնութիւն ունայնութեանց — Պորիս Իվանովիչ
- 1979 — ԿԵանքի լաւագոյն կէսը
- 1979 — Ալի Պապան ու 40 աւազակները — Մուսթաֆա
- 1979 — Աշխարհը հայելու մէջ («Ամենալաւ մարդը») — դերասան Մկրտչեան
- 1980 — Կտոր մը երկինք — Գրիգոր աղա
- 1980 — Խոշոր շահում — Գառնիկ
- 1981 — Թիֆլիս-Փարիզ ու ետ — Հրաչիկ
- 1981 — Փակ դրան առջեւ — Վարդան
- 1981 — Համեստ մարդը (կարճ ժապաւէն)
- 1982 — Հին օրերու երգը — Նիկոլ
- 1983 — Հրդեհ — Ռուբէն
- 1983 — Միայնակներուն կը տրուի հանրակացարան — Նինայի ամուսինը
- 1984 — Լեգենտ սիրոյ մասին — աւազակ
- 1984 — Հեծեալը, որուն կը սպասեն
- 1984 — Մեր մանկութեան թանկօն — հայր
- 1987 — Как дома, как дела?
- 1987 — Յատակում — Պարոն
Գրականութիւն Մհեր Մկրտչեանի մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ապաճեան Գ. եւ ծիծաղ եւ արցունք աչքերուն մէջ (Մհեր Մկրտչեանի 60-ամեակի առթիւ).- ֆիլմ, 20 Օգոստոս 1990։
- Խաչատուր Աւագեան, Մհեր Մկրտչեան, Ե. Հայկական թատերական ընկերութիւն, 1970, 16 էջ։
- Աւագեան Խ. Մհեր Մկրտչեանի ուրախ-խոհուն արուեստը. Սովետ. Հայաստան, 6 Մարտ 1984։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՀԽՍՀ Վաստակաւոր Արթիսթ (26.04.1961)
- Տաղիստանեան ԻԽՍՀ Վաստակաւոր Արթիսթ (29.01.1970)
- ՀԽՍՀ Ժողովրդական Արթիսթ (1971)
- ԽՍՀՄ Ժողովրդական Արթիսթ (1984)
- ԽՍՀՄ Պետական Մրցանակ՝ «Միմինո» ֆիլմին մէջ նկարահանուելու համար (1978)
- ՀԽՍՀ Պետական Մրցանակ՝ «Եռանկիւնի» ֆիլմին մէջ նկարահանուելու համար (1975)
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի Շքանշան (Յետմահու) (2001)
- Համամիութենական Քինոփառատօն Երեւանի Մէջ (Առաջին մրցանակ «Զինուորն Ու Փիղը» ֆիլմին մէջ լաւագոյն դերասանական խաղի համար, 1978)
Յիշատակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երեւանի մէջ Մհեր Մկրտչեանի անունով կոչուած է փողոց։
- Կոմիտասի Պողոտային վրայ տեղադրուած է յուշատախտակ։
- Երեւանի Մհեր Մկրտչեանի անուան Արթիսթական Թատրոնի շէնքին մէջ տեղադրուած է յուշատախտակ՝ դերասանի պրոֆիլի պատկերով։
- Երեւանի մէջ կը գործէ դերասանին ստեղծած եւ անոր անունը կրող թատրոնը։
- Կիւմրիի մէջ՝ Մհեր Մկրտչեանի հայրենի քաղաքին, կը գործէ անոր անուան թանգարան։
- «Տղամարդիկ» Ֆիլմի Հերոսներու Արձանախումբը (Հեղինակ՝ Դաւիթ Մինասեան) բացուած է Մ. Սարեանի անուան պուրակին մէջ (Հայաստան, 2007)։
- «Միմինո» Կատակերգութեան Հերոսներու Յուշարձանները (որոնց մէջ՝ Մհեր Մկրտչեանը).
- Մոսկուայի Ժամանակակից Արուեստի Թանգարան (2007)։
- Դիլիջան քաղաք (Հայաստան, 2011)։
- Թիֆլիսի (Վրաստան), Հավլաբարի շրջան (Զուրապ Ծերեթելիի աշխատանքը, 2011)։
- Յուշարձան կանգնեցուած է Կիւմրիի Պետական Տրամաթիքական Թատրոնի շէնքին դիմաց։
Փոստային Նամականիշ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2006 թուականին թողարկուած է Հայաստանի փոստային նամականիշ՝ նուիրուած Մհեր Մկրտչեանին։
Վաւերագրական Ֆիլմեր Եւ Հեռուստածրագրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դերասանին ստեղծագործութեան եւ յիշատակին նուիրուած վաւերագրական ֆիլմեր եւ հեռուստածրագրեր.
- 1997 Լեոնիտ Ֆիլատովի «Որ Յիշեն։ Ֆրունզիկ Մկրտչեան» (ռուս.՝ «Чтобы помнили. Фрунзик Мкртчян», «ОРТ»)
- 2005 «Կղզիներ։ Ֆրունզէ Մկրտչեան» (ռուս.՝ «Острова. Фрунзе Мкртчян», «Կուլտուրա»)
- 2005 «Ֆրունզիկ Մկրտչեան։ «Մենութեան Պատմութիւն» (ռուս.՝ «История одиночества», «Ռոսիա»)
- 2010 «Ֆրունզիկ Մկրտչեան։ «Հպարտ Պրոֆիլով Մարդ» (ռուս.՝ «Человек с гордым профилем», Առաջին Ալիք)
- 2010 «Ֆրունզիկ Մկրտչեան։ «Զուարթ Մարդուն Ողբերգութիւն» (ռուս.՝ «Трагедия смешного человека», «ТВ Центр»)
- 2015 «Շապիկ։ Ֆրունզիկ Մկրտչեան։ Միայնակ Արեւ» (ռուս.՝ «Одинокое солнце», «ТВ Центр»)
- 2017 «Ֆրունզիկ Մկրտչեան։ Կինոյի Լեգենդները» (ռուս.՝ «Легенды кино», «Զվեզդա»)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1981. — հատոր 7. — է. 643–644.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1018409726 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- 1 2 Find A Grave — 1996.
- ↑ https://avproduction.am/?ln=am&page=person&id=105
- ↑ https://avproduction.am/?ln=am&page=person&id=1709
- ↑ frunzik.com կայք
| ||||||