Jump to content

Միքայէլ Գրիգորեան (բեմադրիչ)

Միքայէլ Գրիգորեան
Ծնած է Հոկտեմբեր 2 1940
Ծննդավայր Թիֆլիս, Խորհրդային Միութիւն
Ազգութիւն հայ
Ուսումնավայր Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ և Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ?
Մասնագիտութիւն բեմադրիչ
Աշխատավայր Թիֆլիսի Պետրոս Ադամեանի Անուան Պետական Հայկական Դրամատիկական Թատրոն և Թիֆլիսի Պետրոս Ադամեանի Անուան Պետական Հայկական Դրամատիկական Թատրոն

Միքայէլ Գրիգորեան (1940, հոկտեմբեր 2, Թիֆլիս), բեմադրիչ։ Վրաստանի ԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1982

Միքայէլ Գրիգորեանը ծնած է 1940 թուականին, Թիֆլիսի մէջ՝ Խարփուխ թաղամասին մէջ։ 1957 թուականին Ստեփան Շահումեանի անունը կրող Թիֆլիսի պետական հայդրամայի թատրոնի օժանդակ դերասան։ Կ'ընդունուի Երեւանի գեղարուեստա-թատերական ինստիտուտ, սակայն երրորդ կուրսէն կը տեղափոխուի եւ 1965 թուականին կ'աւարտէ Թիֆլիսի Շոթա Ռուսթաւելու անուան գեղարուեստա-թատերական պետական ինստիտուտի՝ Դոդո Ալեքսիձէի դասարանը։ 1965 թուականին կ'ըլլայ Թիֆլիսի Պետրոս Ադամեանի անուան հայկական դրամատիկական թատրոնի դերասան եւ ռեժիսոր, 1970-1974 եւ 1980-1994 թուականներուն կ'ըլլայ թատրոնի գլխաւոր ռեժիսորը, ապա նաեւ՝ գեղարուեստական ղեկավարը։ 1994 թուականին կը տեղափոխուի Մոսկուա, ուր շուրջ տասը տարի կ'աշխատի որպէս հեռուստախմբագիր, ապա՝ Ռուսաստանի OPT եւ PTP ալիքներու ռատիոխմբագիր[1][2]։

Բեմադրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • «Ծառերը կանգնած են մահանում»
  • «Արշակ Երկրորդ»
  • «Խաթաբալա»
  • «Չար ոգի»
  • «Սողոմոն Թեհլիրեան»
  • «Չարլէի մորաքոյրը»
  • «Կուկարաչա»
  • «Հավերժութեան օրէնքը»
  • «Պատուհանէն այն կողմ գարուն է»

1988 թուականին Սպիտակի երկրաշարժին նուիրուած կը բեմադրէ «Եռաձայն պատարագ» բիէսը, որ կը բեմադրուի նաեւ Հայաստանի եւ Լիտուաի մէջ։

  • Վրաստանի արուեստի վաստակաւոր գործիչ
  • «Պատուո շքանշանի» ասպետ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Միքայել Գրիգորյանի կենսագրությունը avproduction.am կայքին մէջ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-01-03-ին։ արտագրուած է՝ 2018-02-20 
  2. «Նշեցին Միքայէլ Գրիգորեանի 72-ամեակը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-05-ին։ արտագրուած է՝ 2015-10-13