Միջերկրածովեան Խաղեր 1955

Պատկեր:1955 MG (logo).png

1955-ի Միջերկրածովեան խաղեր, թիւով երկրորդ Միջերկրածովեան մարզական խաղեր, որ տեղի ունեցած է 15 Յուլիսէս մինչեւ 25 Յուլիս 1955-ը ինկած ժամանակահատուածին Ֆրանչիստական Սպանիոյ Պարսելոնա քաղաքին մէջ[1][2]։ Մասնակցած են թիւով 1,135 աթլետներ 10 պետութիւններէ։ Մասնակից հաւաքականներն էին Եգիպտոսը, Ֆրանսան, Յունաստանը, Իտալիան, Լիբանանը, Մոնաքօն, Մալթան, Սպանիան, Սուրիան եւ Թուրքիան։ Նախատեսուած էր 102 մետալներ 19 տարբեր մարզաձեւերու համար[3]։

Ամենաշատ քանակութեամբ մետալներ վաստակած է Սպանիան, սակայն որպէս հիւրընկալող երկիր չէ ճանչցուած յաղթող։ Առաջին տեղը զբաղեցուցած է Ֆրանսան, երկրորդը՝ Իտալիան, իսկ երրորդ պատուով հորիզոնականը՝ Եգիպտոսը։ Մրցոյթները անցկած են Պարսելոնայի օլիմպիական մարզադաշտին մէջ։ 1929-ին կառուցուած մարզական բաղադրեալը առաջնութեան ընդառաջ վերակառուցուած է։

Համաեւրոպական այս խաղերու խորհրդանիշը համարուող Միջերկրական ծովի ջուրով պատկերանիշը այս առաջնութեան ընթացքին օգտագործուած է առաջին անգամ։

Մասնակից ազգեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ստորեւ ներկայացուած են 1955-ի Միջերկրածովեան խաղերու մասնակից պետութիւնները, իսկ փակագիծերուն մէջ նշուած են հաւաքած մետալներու քանակը[4]։

  • Եգիպտոս
  • Ֆրանսա (278)
  • Յունաստան (73)
  • Իտալիա (195)
  • Լիբանան (34)
  • Մալթա (4)
  • Մոնաքօ (14)
  • Սպանիա (287)
  • Սիրիա (41)
  • Թուրքիա (40)

Մարզաձեւեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Միջերկրածովեան խաղերու մարզաձեւերն են[5]`

Կաղապար:Col-3
  • Լող
  • Ջրագնդակ
  • Նետաձգութիւն
  • Թեթեւ ատլետիկա
  • Պասքեթպոլ
  • Սպորտպոլ
  • Բռնցքամարտ
  • Բայտարկաներով եւ կանոեներով թիավարութիւն
  • [[Հեծանիւ
Կաղապար:Col-3
  • Ձիամարզ
  • Սուսերամարտ
  • Ֆութպոլ
  • Կոլֆ
  • Մարզական մարմնամարզութիւն
  • Գեղարուեստական մարմնամարզութիւն
  • Հանտպոլ
  • Քարաթէ
  • Ճուտօ
Կաղապար:Col-3
  • Ակադեմիական թիավարութիւն
  • Առագաստամարզ
  • Հրաձգային մա»զանք
  • Սեղանի թենիս
  • Թենիս
  • Վոլեյպոլ
  • Լողափնեայ վոլեյպոլ
  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ

Մետալներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ստորեւ ներկայացուած են 1955-ի Միջերկրածովեան խաղերու մասնակից տասը պետութիւններու արդիւնքները՝ ըստ վերջիններուս պատուիրակներու հաւաքած մեդտալներու։

1 Ֆրանսա Ֆրանսա 39 29 31 99
2 Իտալիա Իտալիա 32 27 22 81
3 Կաղապար:Դրօշաւորում/Սպանիա 12 15 18 45
4 Կաղապար:Դրօշաւորում/Եգիպտոս 9 20 17 46
5 Կաղապար:Դրօշաւորում/Թուրքիա 8 3 3 14
6 Կաղապար:Դրօշաւորում/Յունաստան 1 7 8 16
7 Լիբանան Լիբանան 1 1 4 6
8 Սուրիա Սուրիա 0 0 1 1
Ընդհանուր 102 102 104 308

Հետաքրքիր փաստեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1955-ի Միջերկրածովեան խաղերու մեկնարկը ազդարարած է Սպանիոյ բռնապետ կեներալ Ֆրանչիսքօ Ֆրանքոն։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «The Mediterranean Games return to Barcelona»։ Blog de Barcelona. Tenim punts en comú 
  2. «Index»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-01-29-ին։ արտագրուած է՝ 2018-09-16 
  3. «Средиземноморские Игры - Forum FALERISTIKA.info»։ forum.faleristika.info 
  4. «GBR Web Shopping Directory»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-09-21-ին 
  5. «International Committee of the Mediterranean Games»։ cijm.org.gr