Միհրան Կրճիկեան
Արտաքին տեսք
Ծնած է | 1850-ականներ |
---|---|
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Մահացած է | 1886 |
Մահուան պատճառ | Բծաւոր Տենդ |
Կրթութիւն | Կ. Պոլսոյ Կայսերական զինուորական բժշկական վարժարան |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Աշխատավայր | Կ. Պոլսոյ Հայտար Փաշայի զինուորական հիւանդանոց |
Ծնողներ | Անդրանիկ Փաշա Կրճիկեան |
Միհրան Անդրանիկ Կրճիկեան (մօտ՝ 1850, Կ. Պոլիս - 1886, Էլասոն), հայ բժիշկ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է մօտաւորապէս 1850 թուականին՝ Կոստանդնուպոլիս։ Որդին է անուանի բժիշկ, փրոֆէսոր Անդրանիկ Փաշա Կրճիկեանի։
1873 թուականին աւարտած է Կ. Պոլսոյ Կայսերական զինուորական բժշկական վարժարանը։ 1873 թուականէն Կ. Պոլսոյ Հայտար Փաշայի զինուորական հիւանդանոցէն ներս ծառայած է, որպէս զինուորական բժիշկ։ Նաեւ Հայտար Փաշայի զինուորական դեղագործական վարժարանէն ներս դասաւանդած է՝ բնագիտութիւն։
1886 թուականին՝ Թուրք-յունական պատերազմի ժամանակ, ծառայած է՝ որպէս Օսմանեան բանակի զինուորական բժիշկ, Էլասոնի մէջ (Ալասոնիա)։ 1886 թուականին Էլասոնի մէջ վարակուած է տիֆով եւ մահացած է շուրջ 36 տարեկան հասակին։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ, Սթանպուլ, 1950։
- Յարման Արսէն, Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։