Միկէլ Փրիմօ տէ Ռիվերա
| Միկէլ Փրիմօ տէ Ռիվերա սպ.՝ Miguel Primo de Rivera | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | սպ.՝ Miguel Primo de Rivera y Orbaneja |
| Ծնած է | 8 Յունուար 1870[1][2][3][…] |
| Ծննդավայր | Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անտալուսիա, Սպանիա[4][5] |
| Մահացած է | 16 Մարտ 1930[6][7][8][…] (60 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզ[9] |
| Քաղաքացիութիւն | Սպանիա |
| Կրօնք | Կաթոլիկութիւն |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և զինուորական |
| Վարած պաշտօններ | Սպանիոյ Նախարարներու խորհուրդի Նախագահ, High Commissioner of Spain to Morocco?, Captain General of Catalonia?, Թագավորության սենատոր?, Minister of State of Spain?, Q43189773?, Q43190099? և General captain of Valencia? |
| Անդամութիւն | Q30125641?[10] |
| Կուսակցութիւն | Spanish Patriotic Union? |
| Ամուսին | Casilda Sáenz de Heredia?[11] |
| Ծնողներ | հայր՝ Miguel Primo de Rivera y Sobremonte?, մայր՝ Inés Orbaneja y Pérez de Grandallana? |
| Երեխաներ | José Antonio Primo de Rivera?, Pilar Primo de Rivera?, Fernando Primo de Rivera y Sáenz de Heredia?, Miguel Primo de Rivera y Sáenz de Heredia? և Carmen Primo de Rivera? |
|
Ստորագրութիւն | |
Միկէլ Փրիմօ տէ Ռիվերա (8 Յունուար 1870[1][2][3][…], Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անտալուսիա, Սպանիա[4][5] - 16 Մարտ 1930[6][7][8][…], Փարիզ[9]), սպանացի պետական գործիչ, զօրավար։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ռիվերա՝ 1915-1917 թուականներուն եղած է Քատիսի զինուորական նահանգապետ, այնուհետեւ՝ Վալենսիոյ, Մատրիտի, Քաթալոնիոյ հրամանատար զօրավար։
13 սեպտեմբեր 1923-ին Պարսելոնայի մէջ պետական հարուած կազմակերպելով տիրացած է իշխանութեան եւ ցրած խորհրդարանը: Իսկ Սեպտեմբեր 15-ին թագաւորը զինք վարչապետ նշանակած է:
Փրիմօ տէ Ռիվերա ստիպողական վիճակ հռչակած, սահմանադրութիւնը առկախած եւ նահանգներուն մէջ զինուորական կառավարիչներ նշանակած է: Անջատողականները չէզոքացնելու առաջադրանքով Պասք երկրամասին եւ Քաթալոնիոյ մէջ հալածանքներ սկսած են:
Փրիմօ տէ Ռիվերա, Ռիֆի մէջ սպանական բանակներուն հսկայական կորուստներուն ի տես որոշած է վերջ տալ գաղութային քաղաքականութեան եւ քաշել սպանական զօրքերը: Բայց երբ մարոքցիք 1925-ին յարձակման անցած են ֆրանսական զօրքերուն վրայ, ան Ափրիկէ մեկնելով ղեկավարած է կռիւները: Ֆրանսական եւ սպանական զօրքերը 1927-ին նուաճած են Ռիֆի ցեղախումբերը:
Երկրին տնտեսութիւնը վերականգնելու առաջադրանքով Փրիմօ տէ Ռիվերա առաջին հերթին ձեռնարկած է ճամբաներու կառուցման: 1924-ին բացուած է Պարսելոնայի մեթրոն: Տուէրօ եւ Էպրօ գետերուն վրայ ամբարտակներ կառուցուած են եւ առաջին անգամ ըլլալով գիւղական կարգ մը շրջաններու ելեկտրականութիւն տրուած:
Սպանիոյ մէջ 1929-ին հունձքը տկար եղած է եւ գիւղական շրջաններուն մէջ թշուառութիւնը ծայր աստիճանի հասաւ: Թագաւորը եւ բանակը հեռացած ոն Փրիմօ տէ Ռիվերայէն, եւ անոնց նեցուկը կորսնցնելէ ետք ան հրաժարած է՝ 28 Յունուար 1928-ին:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119499037 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.diariodejerez.es/jerez/miguel-primo-de-rivera_0_1492351004.html
- ↑ 6,0 6,1 6,2 https://books.google.es/books?id=PXE7DwAAQBAJ&pg=PA244&lpg=PA244
- ↑ 7,0 7,1 7,2 https://books.google.es/books?id=Vl0z9P6dl6sC&pg=PA401
- ↑ 8,0 8,1 8,2 https://books.google.es/books?id=dyCkDQAAQBAJ&pg=PT82
- ↑ 9,0 9,1 9,2 Примо де Ривера Мигель // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://books.google.es/books?id=7hTl3WyxE3cC&pg=PA210
- ↑ Ramón José Maldonado y Cocat Nobiliario riojano // Berceo — 1950. — թող. 14. — P. 147.