Միլանոյի եգիպտական թանգարանը
Արտաքին տեսք
Միլանոյի եգիպտական թանգարանը | |
|---|---|
|
| |
| Տեսակ | եգիպտագիտական թանգարան? |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Միլանօ |
| Մասն է | Q112960669? |
| Հասցէ | Piazza Castello 3 |
| 45°28′16″N 9°10′47″E / 45.470981°N 9.179828°E | |
| Կայքէջ | museoegizio.milanocastello.it(իտալ.) |
![]() | |
![]() | |
Եգիպտական թանգարան (իտալ.՝ Museo Egizio di Milano[2]), թանգարան Միլանոյի Սֆորցա ամրոցին մէջ:
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սֆորցան Միլանոյի նշանաւոր ճարտարապետական կառոյցներէն մէկն է: Հոն կը գտնուին շարք մը թանգարաններ, որոնցմէ են՝ Միլանոյի հնագիտական թանգարանին եգիպտական բաժինը, Հին արուեստի թանգարանը, Սֆորցա ամրոցին պատկերասրահը, Երաժշտական գործիքներու թանգարանը (Միլանօ):
Եգիպտական թանգարանը ունի եօթ բաժին`
- Հին եգիպտական գիրերու,
- Փարաւոններու,
- Աստուածութիւններու եւ աղանդներու[3],
- Եգիպտացիներու առօրեայ կեանքին,
- Յուղարկաւորութեան ծիսակարգի,
- Աքիլլէ Վոլյանոյի կատարած պեղումներու,
- Մոմիաներու, եւ յուղարկաւորութեան դիմակներու:
Մոմիաներու եւ յուղարկաւորութեան դիմակները բաժնին մէջ կը գտնուի յունա-հռոմէական ժամանակաշրջանին Թեպէէն պեղուած մոմիաներ եւ հին եգիպտական յուղարկաւորութեան ծիսակարգի բաժինին մէջ կան պապիրուսներ Հին եգիպտական Մեռեալներու գիրքէն:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թանգարանին մէջ պահպանուած հատուածներ «Հին եգիպտական Մեռեալներու գիրքէն»
- Մումիա
- Յուղարկաւորութեան սիւն (Ք.Ա. 7-9 դարեր)
- Յունա-հռոմէական ժամանակաշրջանի մոմիա, Թեպէ
- Ամենեմհետ Գ.(Ք.Ա. 1842-1794)
- Մումիա
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Curto Silvio (1999)։ «I Musei Egizi "minori" in Italia» [The "lesser" Egyptian Museums in Italy]։ Aegyptus: rivista italiana di egittologia e di papirologia (Italian) 79: 33–37
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ Loquis։ «Եգիպտական թանգարան (Միլան)»։ www.loquis.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2019-01-18
- ↑ «Egyptian Museum / Museums and Galleries»։ tourism-milano.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2019-01-18

