Jump to content

Մերի Փափազեան

Մերի Փափազեան
Ծննդեան անուն անգլերէն՝ Mary Arshagouni
Ծնած է 1959[1]
Ծննդավայր Հարաւային Քալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիութիւն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ուսումնավայր Լոս Անճելըսի Քալիֆորնիայի համալսարան
Մասնագիտութիւն անգլերէն գրականութեան տոքթոր
Աշխատավայր Հարաւային Քոնեքթիքութի պետական համալսարանի ռեքթոր
Սան Խոսէի համալսարանի ռեքթոր (յուլիս 1-էն)
Վարած պաշտօններ President of San José State University?
Ամուսին Դենիս Փափազյան?
Ծնողներ Մերիլին եւ Յակոբ Արշակունիներ
Երեխաներ Անի եւ Մարի

Մերի Փափազեան, Նիւ Հեւենի Հարաւային Քոնեքթիքութի պետական համալսարանի 11-րդ ռեքթորը (2011 թուականէն)[2][3]։ 2016 թուականի յունուարի 27-ին Քալիֆորնիոյ պետական համալսարանի հոգաբարձուներու խորհուրդը Փափազեանին նշանակած է Սան Խոսէ համալսարանի ռեքթոր։ Պաշտօնը պիտի ստանձնէ 2016 թուականի յուլիսի 1-ին[4]։ Համալսարանի 159-ամեայ պատմութեան մէջ Փափազեանը երրորդ կին ռեքթորն է[5]։

Ծնած է Հարաւային Քալիֆորնիոյ Ֆեռահեան հայկական դպրոցի ուսուցիչներ Մերիլին եւ Յակոբ Արշակունիներու ընտանիքին մէջ[6]։ Մօր ընտանիքը գաղթած է ԱՄՆ 19-րդ դարուն սկիզբներուն։ Հայրը ծնած է Յունաստանի մէջ՝ հայի ընտանիքի մէջ եւ տեղափոխուած է ԱՄՆ՝ սորվելու[7]։

Փափազեան աւարտած է Լոս Անճելըսի Քալիֆորնիոյ համալսարանը, ստացած անգլերէն գրականութեան պաքալաւրի, մակիսթրոսի եւ տոքթորի աստիճան[4]։

Քարիերան սկսած է Միչիկընի Օքլենտ համալսարանին մէջ՝ որպէս անգլերէն լեզուի փրոֆեսորի օգնական եւ ի վերջոյ կը դառնայ Արուեստի եւ գիտութիւններու քոլեճի փոխտեքանը, այնուհետեւ կը դառնայ Նիւ Ճերսիի Մոնթքլեր պետական համալսարանի Հումանիթար եւ սոցիալական գիտութիւններու քոլեճի դեքանը[8], որ հանրային համալսարան էր՝ 17000 ուսանողներով[2]։

2007 թուականին կը դառնայ Նիւ Յորքի քաղաքային համալսարանի մաս կազմող Պրոնքսի Լեման քոլեճի ռեքթորը[9] եւ ակադեմիական հարցերով աւագ փոխնախագահը[2]։

2011 թուականի դեկտեմբերին նշանակուած է Հարաւային Քոնեքտիքութի պետական համալսարանի 11-րդ ռեքթորը։

Փափազեանին եւ ամուսնուն՝ Տենիս Փափազեանին շնորհուած է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատուաւոր տոքթորներու կոչում[10]։

2015 թուականի յուլիսի 3-ին Մերի Փափազեանը հանդիպած է ԱԺ նախագահ Գալուստ Սահակեանի հետ, ուր Փափազեանը ներկայացրած է Հարաւային Քոնեքթիքութի պետական համալսարանի անցած ուղին, կառուցուածքը, ծրագիրերը եւ յառաջիկայ քայլերը[11]:

Շարք մը գիրքերու, յօդուածներու հեղինակ է։ 2003 թուականի օգոստոսին Ուէյնի պետական համալսարանի կողմէն հրատարակուած է «John Donne and the Protestant Reformation: New Perspectives» գիրքը։ Երկրորդ գիրքը՝ «The Sacred and Profane in English Renaissance Literature»-ը, հրատարակուած է 2008 թուականի յունիսին Տելաւեր Փրես համալսարանի կողմէն[10]։

Անձնական կեանք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ամուսինը՝ փրոֆեսոր Տենիս Փափազեանն է, ով Միչիկըն-Տիրպորն համալսարանի Հայկական հետազոտական կեդրոնի հիմնադիր տնօրէնն է։

Այժմ կ՛ապրի Ուուտպրիճի մէջ՝ ամուսնու եւ 2 դուստրերու՝ Անիի եւ Մարիի հետ[10]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Bibliothèque nationale de France Record #14552766z // BnF catalogue généralParis: BnF.
  2. 2,0 2,1 2,2 «SCSU Welcomes Incoming President Dr. Mary A. Papazian»։ www.ct.edu։ դեկտեմբերի 8, 2011։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-09-23-ին։ արտագրուած է՝ հունվարի 28, 2016 
  3. «Dr. Mary Papazian»։ citiesofpromise.com։ արտագրուած է՝ հունվարի 28, 2016 
  4. 4,0 4,1 «San Jose State Appoints Mary Papazian Its 29th President»։ NBC Bay Area։ հունվարի 27, 2016։ արտագրուած է՝ հունվարի 28, 2016 
  5. «SJSU names Mary Papazian third president in a year»։ Santa Cruz Sentinel։ հունվարի 27, 2016։ արտագրուած է՝ հունվարի 28, 2016 
  6. «Mary Papazian Appointed San Jose State University President»։ asbarez.com։ հունվարի 27, 2016։ արտագրուած է՝ հունվարի 28, 2016 
  7. «A CONVERSATION WITH PRESIDENT PAPAZIAN»։ southernct.edu։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-01-02-ին։ արտագրուած է՝ հունվարի 28, 2016 
  8. «SCSU President To Resign In July»։ courant.com։ հունվարի 27, 2016։ արտագրուած է՝ հունվարի 28, 2016 
  9. «EXECUTIVE BIOGRAPHY Mary A. Papazian, Ph.D. President Southern Connecticut State University»։ sjsu.edu։ արտագրուած է՝ հունվարի 28, 2016 
  10. 10,0 10,1 10,2 «PRESIDENT MARY A. PAPAZIAN»։ southernct.edu։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-02-10-ին։ արտագրուած է՝ հունվարի 28, 2016 
  11. «Գալուստ Սահակյանն ընդունել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտորին»։ ankakh.com։ հուլիսի 3, 2015։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ հունվարի 28, 2016