Մենկիսթու Հայլէ Մարիամ

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search
Մենկիսթու Հայլէ Մարիամ
ամհարերէն՝ መንግስቱ ኃይለ ማርያም
Mengistu Haile Mariam 3.jpg
Ծնած է 27 Մայիս 1941
Ծննդավայր Ադիս Աբեբա, Եթովպիա
Քաղաքացիութիւն Կաղապար:Դրոշավորում/Եթովպիա Եթովպիա
Կրօնք աթեիզմ
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ և զինծառայող
Զբաղեցրած պաշտոններ President of Ethiopia, President of Ethiopia և Աֆրիակայի միության կազմակերպության նախագահ
Կուսակցութիուն Workers' Party of Ethiopia
Պարգեւներ և
մրցանակներ
Խոսե Մարտի շքանշան, Սպիտակ առյուծի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Order of Playa Girón

Մենկիսթու Հայլէ Մարիամ (27 Մայիս 1941) եթովպիացի քաղաքական գործիչ է, որ Եթովպիոյ բռնապետը եղած է 1977-էն մինչեւ 1991-ը: Ան եղած է Քոմունիստական ռազմական խունթայի (Տերկ) նախագահը, որ կառավարած է Եթովպիան 1977-էն մինչեւ 1987-ը եւ Եթովպիոյ Ժողովրդական Տեմոքրաթական Հանրապետութեան նախագահը 1987-էն մինչեւ 1991-ը: Տերկը իրականացրած է Եթովպիոյ հեղափոխութիւնը, որ հետեւեցաւ 1974-ին Հայլէ Սելասիէ I-ին գահընկեցութեանը, վերջ դնելով 13րդ դարէն ղեկավարած Սողոմոնեան տինասթիային: Մենկիսթուն ոյժով վերացուց իր մրցակիցները Տերկէն եւ ինքզինք դարձուց Եթովպիոյ բռնապետ փորձելով բարեփոխել ֆէուտալական տնտեսութիւնը մարքսիզմով ոգեշնչուած քաղաքականութեամբ ազգայնացումով եւ հողերու վերաբաշխումով: 1977-1978-ին ան իրականացուց արիւնոտ ոյժի կիրառութիւն ընդդիմախօս խումբերու հանդէպ[1]:

1991-ին Ազգային Շէնկոն լուծարուեցաւ եւ ստեղծուեցաւ անցումային կառավարութիւն, որմէ ետք Մենկիսթուն լքելով Եթովպիան, հեռացաւ Զիմպապուէ: Մինչեւ հիմա Մենկիսթու Հայլէ Մարիամը կը բնակի Հարարէին մէջ եւ հոն կը մնայ թէեւ Եթովպիոյ դատարանը անոր մեղաւոր ճանչցած է ցեղասպանութեան մեղադրանքով:[2]

Դատաստան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2007 Յունուար 11-ին Եթովպիոյ Գերագոյն դատարանը Մենկիսթու Հյալէ Մարիամը հեռակայ դատապարտած է ցմահ ազատազրկութեան: Սակայն, գլխաւոր դատախազութիւնը բեկանած է դատարանի որոշումը եւ անոր եւ իր 18 համախոհները դատապարտուած են մահուան կաղախանի միջոցաւ:[3].

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «BBC NEWS | Africa | Mengistu found guilty of genocide»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-01-08 
  2. «Profile: Mengistu Haile Mariam»։ BBC News Online։ 12 December 2006։ Վերցված է 2007-01-11 
  3. http://www.rbc.ru/rbcfreenews.shtml?/20080527013939.shtml