Մելանի Մարթինէզ
Մելանի Ատէլ Մարթինէզ անգլերէն՝ Melanie Adele Martinez | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Melanie Adele Martinez[1][2] |
Ծնած է | 28 Ապրիլ 1995 |
Ծննդավայր | Նիւ Եորք |
Քաղաքացիութիւն |
![]() |
Մայրենի լեզու | ամերիկեան անգլերէն |
Ուսումնավայր | Baldwin Senior High School? |
Երկեր/Գլխաւոր գործ | Cry Baby?, K-12 (ալբոմ)?, Portals? եւ After School? |
Տեսակ | emo pop?, EDM trap music?, ինդի փոփ?, Էլեկտրոնային?, alternative music? եւ Ռիթմ եւ «Պլուզ» |
Մասնագիտութիւն | երգչուհի, երգահան |
Կայքէջ | melaniemartinezmusic.com |
Ստորագրութիւն![]() |
Մելանի Ատէլ Մարթինէզ (անգլերէն՝ Melanie Adele Martinez; ծնած է 28 Ապրիլ 1995-ին Պոլտուինի մէջ)[3][4], ամերիկացի երգչուհի, երգահան եւ լուսանկարիչ, ունի Փուերթօռիքայական եւ տոմինիքեան ծագում։ Ամերիկեան տաղանդներու համար նախատեսուած «The Voice» հաղորդումի երրորդ եթերաշրջանին մէջ եղած է Ատամ Լեւինի խմբէն[5]: 22 Ապրիլ 2014-ին կը հրապարակէ «Dollhouse» երգը, որ մտաւ իր Dollhouse փոքր ալպոմին մէջ։ 14 Օգոստոս 2015-ին երգչուհին կը հրապարակէ Cry Baby ալպոմը, որմէ առանձին կը հրապարակուի «Pity Party» երգը։
Ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2012 թուական՝ Ասպարէզի Սկիզբ Եւ Մասնակցութիւնը The Voice-ի Մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2012-ին Մարթինէզը կը մասնակցի The Voice նախագժի երրորդ եթերաշրջանին, ուր ան կը կատարէ Պրիթնի Սփիրզի «Toxic» երգը։ Չորս դատական կազմի անդամներէն երեքը՝ Ատամ Լեւինը, Սի Լո Կրինը, Պլէյք Շելթընը, սեղմեցին «ես կ'ընտրեմ քեզ» կոճակը իր ելոյթի ժամանակ, անկէ ետք Մարթինէզը ընտրեց Ատամ Լեւինին, որպէս իր մարզիչ[6]:
Իր առաջին մրցակիցը Քէյթլին Միշելն էր, անոնք կատարեցին Էլլի Կոլտինկի «Lights» երգը։ Իր յաջորդ մրցակիցը Սեմ Ճէյմզն էր, անոնք կատարեցին La Roux-ի «Bulletproof» զուգերգը։ Լեւինը հեռացուց Ճեյմզը եւ Մարթինէզ կրցաւ շարունակել իր մասնակցութիւնը, դառնալով Ադամի խումբին հինգ մնացած մասնակիցներէն մէկը։ Live Rounds-ի առաջին շաբթուան մէջ Մարթինէզը կը կատարէ «Hit the Road Jack» երգը։ շաբթուան վերջը ըստ դիտողներուն քվեարկութեան, խումբին մէջ կը մնան Ամանտա Պրաունը, Պրայան Կէյթը եւ Մելանին, խումբէն դուրս կու գան Լորէն Էլլըրդը եւ Ճոսելին Ռիվըրը։ Երրորդ շաբթուան մէջ Մելանիի «Seven Nation Army» կատարումը քվեարկութեան վերջին պահին դարձաւ iTunes Top 200 Single Chart-ի առաջին 12 կատարումներէն մէկը[7], չորրորդ շաբթուան իր «Too Close» կատարումը գրաւեց 6րդ հորիզոնականը[8]: Հինգերորդ եզրափակիչ բեմին վրայ Մելանին եւ Ամանդա Պրաունը դուրս եկան, որ նոյնպէս Ատամի խումբէն էր, խումբին մէջ մասնակից չմնաց։ Մարթինէզը իր հեռացումը մեկնաբանեց, որ ան սկիզբը չէր ցանկանար հաղորդումին մէջ այդքան երկար մնալ, այդ հիանալի առիթ ստացեր է որպէսզի իրեն ներկայացնէ որպէս երաժիշտՙ որ իր նպատակն էր[9]:
- Կաղապար:Colorbox — Երգերու աշխատանոցական տարբերակները, որոնք կ'իյնան iTunes-ի լաւագոյն տասնեակին մէջ:
Բեմ | Երգ | Բնօրինակ կատարողը | Ամսաթիւ | Գնահատական | Արդիւնք |
---|---|---|---|---|---|
Կոյր լսումներ | «Toxic» | Պրիթնի Սփիրզ | 7 Սեպտեմբեր 2012 | 4.1 | կ'ընտրուի երեք դատական կազմի անդամներու կողմէ մտել է Ատամին խումբ |
Մարտաբեմ | «Lights» (Քեյթլին Միշելի դէմ) | Էլլի Կոլդինկ | 15 Հոկտեմբեր 2012 | 11.5 | «փրկուած է» մարզիչի կողմէն |
Մարտաբեմ | «Bulletproof» (Սեմ Ճեյմսի դէմ) | La Roux | 29 հոկտեմբեր 2012 | 16.5 | «փրկուած է» մարզիչի կողմէն |
Live Rounds | «Hit the Road Jack» | Ռեյ Չարլզ | 5 նոյեմբեր 2012 | 18.3 | «փրկուած է» մարզիչի կողմէն |
Լաւագոյն 12 | «Cough Syrup» | Young the Giant | 12 Նոյեմբեր 2012 | 21.9 | «փրկվել է» ուսուցչի կողմից |
Լաւագոյն 10 | «Seven Nation Army» | The White Stripes | 19 Նոյեմբեր 2012 | 23.3 | «փրկուած է» մարզիչի կողմէն |
Լաւագոյն 8 | «Too Close» | Ալեքս Քլեռ | 26 Նոյեմբեր 2012 | 25.4 | «փրկուած է» մարզիչի կողմէն |
լաւագոյն վեցեակ | «The Show» (մաէզիչի ընտրութիւն) | Lenka | 3 Դեկտեմբեր 2012 | 27.10 | հեռացած է |
«Crazy» (մարզիչի ընտրութիւն) | Gnarls Barkley | 27.6 |
2013 - ներկայ, Dollhouse EP եւ Cry Baby[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հաղորդումէն յետոյ, Մելանին կը սկսի աշխատիլ իր բնօրինակ կատարումներուն վրայ։ 24 Ապրիլ 2014-ին ան կը հրապարակէ իր «Dollhouse» երգը, որուն համար յետոյ տեսահոլովակ կը նկարահանէ[10]: Երգի համահեղինակներուն եւ արտադրողներուն հետ միասին կը կատարեն Նիւ Եորքեան Kinetics & One Loveru զուգերգը[11]: 7 Ապրիլ 2014-ին ան կնքեց պայմանագիր Atlantic Records պիտակին հետ եւ սկսաւ իր շրջագայութիւնը։ 19 Մայիս 2014-ին կը հրապարակուի երգչուհիին «Dollhouse» մինի ալբոմը[12][13]: Մարթինէզի «Carousel» երգը կը դրուի «ամերիկեան սարսափ պատմութիւններ. Սարսափազդու հաղորդում» հաղորդաշարին մէջ[14]: 2 Յունիս 2015-ին կը հրապարակէ «Pity Party» երգը, որ կը մտնէ իր « Cry Baby» ալպոմին մէջ[15]: 10 Յունիս 2015-ին Մելանին կը ձայնագրէ «Soap» երգը[16], որ կը հրապարակէ 31 Յուլիս-ին «Sippy Cup» անունով՝ ալպոմի հրապարակումէն 14 օր առաջ[17][18]: 23 Դեկտեմբերի-ին կը հրապարակէ յատուկ ամանորի «Gingerbread Man» երգը[19]:
Սկաւառակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ամբողջ սկավառակագրութիւնը տես անգլերէն բաժնում
Ալպոմներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Աշխատանոցային ալպոմ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Անուանում | հրապարակման պատմութիւն | Դիրքը երգացանկերուն մէջ | Վաճառք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
US [20] |
AUS [21] |
CAN [22] |
IRE [23] |
NZ [24] |
UK [25] | |||
Cry Baby |
|
6 | 27 | 10 | 41 | 21 | 32 |
|
EP[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Անուանում | հրապարակման պատմութիւն | Դիրքը երգացանկերուն մէջ |
---|---|---|
US Heat | ||
Dollhouse |
|
4 |
Երգեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Անուանում | Տարի | Դիրքը երգացանկերուն մէջ | Ալպոմ | ||
---|---|---|---|---|---|
US Digital |
US Alt.Dig. |
US Pop Dig. | |||
«Dollhouse» | 2014 | — | — | — | Cry Baby |
«Carousel» | 119 | 9 | 38 | ||
«Pity Party» | 2015 | — | 22 | — | |
«Soap» | — | 12 | 43 | ||
«Sippy Cup» | — | — | — |
Շրջագայութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Dollhouse Tour (2013—14)
- Cry Baby Tour (2015)
- The Original High Tourruen (2016) — Աւստրալիա եւ Նիւ Զիլանտ
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծանոթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ https://br.jetss.com/moda_/2021/04/26-anos-de-melanie-martinez-inspire-se-no-estilo-da-cantora/
- ↑ https://www.musictimes.com/articles/84715/20220428/melanie-martinez-now-2022-age-net-worth-music-career-ongoing.htm
- ↑ «Melanie Martinez's (18th Birthday Celebration) Stageit Show: Performed Online Live 4/27/13»։ YouTube։ արտագրուած է՝ նոյեմբերի 23, 2014
- ↑ «Melanie Adele Martinez (eliminated, Round 2)»։ արտագրուած է՝ նոյեմբերի 23, 2014
- ↑ http://www.allmusic.com/artist/melanie-martinez-mn0003038955/biography
- ↑ «Baldwin's Melanie Martinez lands spot on the voice»։ Newsday։ արտագրուած է՝ նոյեմբերի 27, 2013
- ↑ «iTunesCharts.net: US Songs Tuesday, 20th November 2012»։ արտագրուած է՝ նոյեմբերի 23, 2014
- ↑ «iTunesCharts.net: US Songs Tuesday, 27th November 2012»։ արտագրուած է՝ նոյեմբերի 23, 2014
- ↑ Elkin Jaimie (դեկտեմբերի 4, 2012)։ «'The Voice' Top 4 Revealed: Melanie Martinez And Amanda Brown Eliminated»։ Huffington Post։ արտագրուած է՝ նոյեմբերի 27, 2013
- ↑ «Connecting to the iTunes Store.»։ արտագրուած է՝ նոյեմբերի 23, 2014
- ↑ Dollhouse | Warner/Chappell Music
- ↑ «Melanie Martinez Opens Her "Dollhouse"; Celebrated Singer/Songwriter Sets Debut EP, Showcased by Haunting New Single, "Dollhouse"»։ Yahoo Finance։ ապրիլի 7, 2014։ արտագրուած է՝ նոյեմբերի 23, 2014
- ↑ «‘Dollhouse’ in hand, Melanie Martinez plans shows in the area - Idol Chatter & Voice Views»։ արտագրուած է՝ նոյեմբերի 23, 2014
- ↑ «Melanie Martinez Opens Her "Dollhouse"; Celebrated Singer/Songwriter Sets Debut EP, Showcased by Haunting New Single, "Dollhouse"»։ Yahoo Finance։ ապրիլի 7, 2014։ արտագրուած է՝ օգոստոսի 15, 2015
- ↑ «Melanie Martinez Teases Debut LP ‘Cry Baby’ With A Delightfully Depressing “Pity Party”: Watch»։ Music News, Reviews, and Gossip on Idolator.com։ արտագրուած է՝ օգոստոսի 15, 2015
- ↑ «Listen: Melanie Martinez – “Soap”»։ Trendio։ արտագրուած է՝ օգոստոսի 15, 2015
- ↑ «Video: Melanie Martinez – “Sippy Cup”»։ Trendio։ արտագրուած է՝ օգոստոսի 15, 2015
- ↑ «Melanie Martinez Details the Inspiration Behind her Debut Album ‘Cry Baby’ - KTLA»։ KTLA։ արտագրուած է՝ օգոստոսի 15, 2015
- ↑ «Melanie Martinez - Gingerbread Man (Official Audio) - YouTube»։ արտագրուած է՝ դեկտեմբերի 23, 2015
- ↑ Melanie Martinez — Chart history | Billboard
- ↑ Ryan Gavin (օգոստոսի 22, 2015)։ «ARIA Albums: Soundwave Acts Debut At 1 and 2»։ Noise11։ արտագրուած է՝ օգոստոսի 22, 2015
- ↑ Melanie Martinez — Chart history | Billboard
- ↑ GFK Chart-Track
- ↑ «NZ Top 40 Albums Chart»։ օգոստոսի 24, 2015։ արտագրուած է՝ օգոստոսի 21, 2015
- ↑ MELANIE MARTINEZ | full Official Chart History | Official Charts Company
- ↑ Melanie Martinez Billboard Interview | Billboard