Մաքսուտ (բժիշկ)

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Մաքսուտ (բժիշկ)
Ծնած է Անյայտ
Վախճանած է 27 Մայիս 1915
Ազգութիուն Հայ
Մասնագիտութիուն Բժիշկ
Պաշտոն Օս­մա­եան ոս­տի­կա­նա­կան բժիշկ

Կատեգորիա:Անձինք Կատեգորիա:Բժիշկներ այբբենական կարգով


Մագսուտ (անյայտ - 27 Մայիս 1915), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ազգութեամբ հայ է։ Ունեցած է բարձրագոյն բժշկական կրթութիւն։ Ծառայած է որպէս Օսմանեան ոստիկանական բժիշկ։ 1915 թուականի Մայիսին, բժիշկ Պաղ­տա­սար Վար­դա­նեա­նը (դեղագործ Վահան Վարդանեանի եղբայրը), բժիշկ Արմենակ Հայրանեանը եւ ոստիկանական բժիշկ Մաքսուտը ձերբակալուած ու բանտարկուած են (պատճառի մասին կարդալ Արմենակ Հայրանեանի կենսագրականը)։

1915 թուականի Մայիս 27-ին, Պ. Վարդանեանին, Ա. Հայրանյանին եւ Մաքսուտին խիստ ծեծի եւ տանջանքներու ենթարկելէ յետոյ, ձեռքերը կապած ու տարած են Եէնիխանէն 2 ժամ դէպի հարաւ-արեւմուտք, Իթ Տաղըի ստորոտոը՝ «Իթ Մեզարը» կոչուած վայրը (Սե­բաս­տի­այի մօտակայքը) եւ Մուամմերի հրահանգով, թուրք ոստիկան-զինուորներու ձեռքով գնդակահարած ու թաղած են։ Ոճրագործութեան ներկայ եղած են Իթթիհատի պատասխանատուներէն Ալի Շեֆիքը եւ Փերթեւ պէյը, որոնք նաեւ լուսանկարած են դէպքը։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Կազմեց Առաքել Ն. Պատրիկ, Պատմագիրք Յուշամատեան Սեբաստիոյ Եւ Գաւառի Հայութեան, Ա. Հատոր, Հրատարակութիւն՝ Համասեբաստահայ Վերաշինաց Միութեան, Նիւ Եորք, տպ. «Մշա­կ», Պէյրութ, 1975, 880 էջ։
  • Իսկահատեան Հ., Վկայարան հայկական ցեղասպանութեան, Գիրք Գ., Պէյրութ, 2011, 395 էջ։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։