Մարք Զաքըրպըրկ
Մարք Զաքըրպըրկ անգլերէն՝ Mark Elliot Zuckerberg[1] | |
---|---|
![]() | |
Ծնած է | 14 Մայիս 1984[2][1][3][…] (36 տարեկան) |
Ծննդավայր | Ուայթ Փլեյնս, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ազգութիւն | հրեայ[5] |
Մայրենի լեզու | անգլերէն |
Կրօնք | Յուդայականութիւն[6] |
Ուսումնավայր |
Հարուըրտ Համալսարան Ամերիկայի Ֆիլիփս Էքզիթըր Ակադեմիա Արդսլիի միջնակարգ դպրոց? |
Մասնագիտութիւն | ծրագրավորող, ձեռնարկատէր, համակարգչային գիտնական, մեկենաս, գլխավոր գործադիր տնօրեն |
Աշխատավայր | Facebook, Inc. |
Վարած պաշտօններ | տնօրէն |
Պարգեւներ եւ մրցանակներ | Քալիֆորնիոյ Փառքի Սրահ Տարուան մարդ Աքսել Շպրինգերի մրցանակ? Մեծ եղբոր մրցանակ? Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր? |
Անդամութիւն | Ցինխուա համալսարան? |
Ամուսին | Պրիսցիլա Չան?[7][1] |
Ծնողներ | հայր՝ Էդուարդ Ցուկերբերգ?[1], մայր՝ Քարեն Քեմփներ?[1] |
Երեխաներ | Մաքսիմա Ցուկերբերգ? եւ August Chan Zuckerberg? |
Ստորագրութիւն![]() |
Մարք Էլիըթ Զաքըրպըրկ (անգլ.՝ Mark Elliot Zuckerberg, ծնած 14 Մայիս, 1984) Ամերիկացի համացանցայի գործառկու մըն է, ինչպէս նաեւ մարդասէր: Ան ճանչցուած է իբր Facebook ընկերութեան եւ ատոր ընկերային ցանցի հիմնադիրը, եւ նաեւ ստանցնած է ընկերութեան գործադիր ատենապետի եւ ընդհանուր տնօրէնի դերը:[8][9] Վերջերս, աստղագիտական զարգացման ծրագիրներու Breakthrough Starshot ընկերութիւնը համահիմնադրած է եւ խորհուրդի անդամներուն մաս կը կազմէ:[10]
Ծնած է Ուայթ Փլէյնզ, Նիւ Եորք, Զաքըրպըրկ յաճախած է Հարվըրտ Համալսարանը, ուր Ֆէյսպուքի ընկերային ցանցը առաջին անգամ ստեղծեց 4 Փետրուար, 2004 թուականին, իր սենեկակիցներուն հետ՝ Էտուարտօ Սավըրին, Անտրու Մքոլըմ, Տասթըն Մոսքովից եւ Քրիս Հիւզ:[11] Ցանցը սկիզբը միայն քանի մը համալսարաններու համար պատրաստուած էր, յետոյ աճելով հասաւ մէկ միլիար գործածող մասնակիցներու 2012 թուականին: Զաքըրպըրկ Մայիս 2012 թուականին ընկերութիւնը դարձուց հանրային ընկերութիւն մը: 2007 թուականին, 23 տարեկանին, դարձաւ աշխարհի ամէնափոքր ինքաշխատ միլարատէրը: Յունուար 2021 թուականին, Զաքըրպըրկի նիւթական արժէքն է $90 միլիար,[12] ըլլալով աշխարհի 4րդ ամէնէն հարուստ անձը:[13] Ֆորպզի 20 ամէնէն հարուստներու ցանկին մէջ միակն է 40 տարեկանէն վար:[14]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.thefamouspeople.com/profiles/mark-zuckerberg-6075.php
- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ Munzinger-Archiv — 1913.
- ↑ LIBRIS — 2011.
- ↑ https://www.haaretz.com/opinion/zuckerbergs-curated-jewish-conscience-is-shallow-and-evasive-1.5455322
- ↑ https://www.washingtonpost.com/news/acts-of-faith/wp/2016/12/30/mark-zuckerberg-says-hes-no-longer-an-atheist-believes-religion-is-very-important/
- ↑ Facebook's Mark Zuckerberg marries Priscilla Chan — CBS News, 2012.
- ↑ Napach Bernice (July 26, 2013)։ «Facebook Surges and Mark Zuckerberg Pockets $3.8 Billion»։ Yahoo! Finance
- ↑ Hiltzik Michael (May 20, 2012)։ «Facebook shareholders are wedded to the whims of Mark Zuckerberg»։ Los Angeles Times։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ December 2, 2017-ին
- ↑ Lee Seung (April 13, 2016)։ «Mark Zuckerberg just joined a new project to explore the universe faster»։ Newsweek (անգլերեն)։ արտագրուած է՝ March 29, 2020
- ↑ Carlson Nicholas (March 5, 2010)։ «At Last – The Full Story Of How Facebook Was Founded»։ Business Insider
- ↑ Mark Zuckerberg։ Forbes։ November 28, 2020։ արտագրուած է՝ November 28, 2020
- ↑ «Real Time Billionaires»։ Forbes։ արտագրուած է՝ August 8, 2020
- ↑ Shinal John (August 1, 2017)։ «Mark Zuckerberg is less than half the age of his super-wealthy peers»։ CNBC։ արտագրուած է՝ January 15, 2019