Մարմարա (թերթ)
Արտաքին տեսք
Մարմարա | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերէն |
Խմբագիր | Պ. Զոպեան, Ս. Շամլեանն, է. Սիմքեշեան, Կ. Մուրադեան, Ռ. Հատտեճեան |
Հիմնադրուած է | 31 Օգոստոս 1940 |
Հրատարակիչ | Պ. Զոպեան |
Սեփականատէր | Ռոպէր Հատտէճեան |
Երկիր | Թուրքիա |
Գրասենեակ | Պոլիս, Թուրքիա |
Կայք | normarmara.com |
Մարմարա, հասարակական- քաղաքական օրաթերթ։ Լոյս կը տեսնէ 1940 թուականէն, Սթամպուլի մէջ։ Արտօնատէր-խմբագրապետ՝ Պ. Զոպեան (սկզբնական շրջանին՝ Շամլեան), խմբագիրներ՝ Պ. Զոպեան, Ս. Շամլեանն, է. Սիմքեշեան, Կ. Մուրադեան, Ռ. Հատտեճեան (1967 թուականից)։
Ուղղուածութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լայն տեղ կը յատկացնէ Թուրքիոյ ներքաղաքական կեանքին՝ որպէս աղբիւր օգտագործելով թրքական մամուլի նիւթերը։ Պոլսահայ գաղութի կեանքը կը ներկայացնէ եկեղեցական, դպրոցական, մշակութային իրադարձութիւններու վերաբերեալ տեղեկութիւններով։ Կը տպագրէ հայագիտական յօդուածներ, գրական ստեղծագործութիւններ եւ այլն։