Jump to content

Մարթեն Եորկանց

Մարթեն Եորկանց
Ծնած է 24 Յունիս 1946(1946-06-24) (78 տարեկան)
Ծննդավայր Պոլիս, Թուրքիա
Քաղաքացիութիւն  Ֆրանսա
Մասնագիտութիւն երգիչ

Մարթեն Եորկանց (Marten Yorgantz, 24 Յունիս 1946, Սթամպուլ), ֆրանսահայ երգիչ եւ երգահան։

Ուսանած է Սթամպուլի Մխիթարեան վարժարանին մէջ, զոր կիսատ ձգած է երգի պատճառով։ Իր երգերու հեղինակը ինքն է, ունի աւելի քան 30 մանկական երգեր։ Ճանչցուած է իբրեւ Եւրոպայի լաւագոյն հայ փոփ երգիչ։ Երգած է հայկական, իտալական եւ ֆրանսական երգեր։

Եորկանցի երգացանկը ընդգրկած է հայկական երգեր («Հայի աչքեր», «Սիրում եմ քեզ», «Գարուն ես միշտ, Երեւան», «Այբ, բեն, գիմ», «Ճկոյթիկ»), իտալական եւ ֆրանսական երգեր։ Հրապարակած է 24 ձայնասկաւառակ։

1976-ին Ֆրանսայի Ալֆորվիլ քաղաքին մէջ բացած է «Cappadocia» ճաշարանը[1]։ 1980-ին Փարիզի կեդրոնը՝ Ս. Գէորգ փողոցին մէջ բացած է երկրորդ ճաշարանը, ուր յաճախ ելոյթներ ունեցած է։ Այժմ անիկա փակ է։ Սպիտակի երկրաշարժէն ետք հանդէս եկած է «100 երգ հայ երեխաների համար» նախագիծով։

  • «Ոսկեայ բարձրախօս» մրցանակ, Փարիզ, 1967
  • «Կարօտ» փառատօնի ոսկեայ շքանշան, Մոսկուա, 2008

Ձայնասկաւառակներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • «Եորկանցը երեխաների համար», 1992
  • «Հայաստան 2006», 2006
  • «Լաւագոյնը» (Armenian Music Center), 2007[2]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Biography»։ Last.fm։ արտագրուած է՝ 26 May 2013 
  2. «Yorgantz in Armenian Music Center»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-11-08-ին։ արտագրուած է՝ 2015-07-13 

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]