Մասնակից:L0l1g2/Սեւագրութիւն
Ներքին քաղաքը, կամ Վիեննայի Առաջին Թաղամասը (գերմ. Innere Stadt, Erste Bezirk), Վիեննայի պատմական ամենէ հին բաժինն է: 1850թ-ի քաղաքի ընդարձակումէն առաջ, Վիեննա քաղաքը կը բաղկանար միայն այս մասէն:
«Առաջին թաղամասը» տեսչութեան, պաշտօնատեղի եւ զբօսաշրջիկութեան կենդրոն է, որուն պատճառով ան 110.000 աշխատաւորներով Վիեննայի ամենէ զբաղ մասն է:
{{ {{{1}}}
| չափ =
| variant =
| alias = Ֆրանսա
| flag alias = Flag of France.svg
| flag alias-թագաւորական = Île-de-France flag.svg
| flag alias-Վիշի = VichyFlag.svg
| flag alias-ազատՌԾՈՒ = Naval Jack of Free France.svg
| flag alias-ազատ = Flag of Free France (1940-1944).svg
| flag alias-1790առեւտրական = Naval Flag of the Kingdom of France (Civil Ensign).svg
| flag alias-XII = Flag of France (XII-XIII).svg
| flag alias-XIV = Flag of France (XIV-XVI).svg
| flag alias-բուրբոններ = Royal Standard of the King of France.svg
| flag alias-ռոյալիստներ = Naval Ensign of the Kingdom of France.svg
| flag alias-վերանորոգում = Pavillon royal de France.svg
| flag alias-ՌԾՈՒ = Civil and Naval Ensign of France.svg
| var1 = թագաւորական
| var2 = Վիշի
| var3 = ազատՌԾՈՒ
| var4 = ազատ
| var5 = 1790առեւտրական
| var6 = XII
| var7 = XIV
| var8 = բուրբոններ
| var9 = ռոյալիստներ
| var10 = վերանորոգում
| var11 = ՌԾՈՒ
}}
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դիրք եւ տարածութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ներքին քաղաքը կը գտնուի Վիեննայի մէջտեղը: Անոր սահմանները՝
- հիւսիս-արեւելք՝ 2-րդ թաղ. Լէօբօլտշթաթ
- հարաւ-արեւելք՝ 3-րդ թաղ. Լանտշթրասէ
- հարաւ՝ 4-րդ թաղ. Վիտըն
- արեւմուտք՝ 6-րդ Մարիահիլֆ, 7-րդ Նօիպաու, 8-րդ Յօզէֆշթաթ
- հիւսիս՝ 9-րդ Ալզերկրունտ
Ժողովրդագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան զարգացում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երբ Վիեննա Ավստրօ-Հունկարական կայսրութեան մայրաքաղաքն էր, առաջին թաղամասին մէջ բնակչութիւնը հետզհետէ կը շատանար, սակայն երբ Ներքին քաղաքի շրջակայ թաղամասերը Վիեննայի մաս կազմեցին, բնակչութեան թիւը միշտ կը պակսեր: 1880-ին թիւը հասեր էր 73.000, իսկ 2011-ին՝ մոտ 16.000: Այսօրուայ պատճառներէն մէկը բնակչութեան այս ցած թիւին տուներու սղութիւնն է:
Քաղաքականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1946-էն ի վեր, Ներքին Քաղաքի թաղապետը միշտ «Աւստրիոյ Ժողովրդական Կուսակցութիւնը» (ԱԺԿ; գերմ.՝ Österreichische Volkspartei, ÖVP) նշած է:
2020-ի թաղամասերու ընտրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Աւստրիոյ Ժողովրդական Կուսակցութիւն՝ 40.5%, 17 նիստ
- Աւստրիոյ Սոցիալ-Դեմոկրատական Կուսակցութիւն՝ 23%, 10 նիստ
- Կանանչ՝ 17.4%, 7 նիստ
- Նոր Աւստրիան եւ Ազատական Ատեան՝ 11.1%, 4 նիստ
- Աւստրիոյ Ազատութիւն Կուսակցութիւն՝ 4.9%, 2 նիստ
- Այլ՝ 3.2%[1]
Մշակոյթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երաժշտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վիեննա մինջեւ այսօր կը համարուի երաժշտական կեդրոն: Հրչակաւոր երաժիշտներ, ինչպես Մոցարդ, Պէթհովըն եւ Հայտըն աշխատած կամ ապրած են Վիեննայի մէջ: Ներքին քաղաքը կը գտնուին երաժշտութեան համար կարեւոր վայրեր, ինչպէս՝ Մոցարդի տունը, Մուզիքֆըրայնը (Վիեննայի Երաժշտական Միութեան սրահ), Քոնցերդհաուսը (Նուագասրահ), Ազգային Օփերան եւ «Երաժշտութեան տուն» թանգարանը:
Թանգարաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ներքին քաղաքի մէջ կը գտնուին աւելի քան 60 թանգարաններ:[2] Ալպերդինա թանգարանը Վիեննայի երկրորդ ամենէ շատ այցելուած թանգարանն է եւ ունի 65.000 գծագրութիւններ: Անոր համար ան կը համարուի աշխարհի ամենէ մեծ եւ կարեւոր գծագրութեան հաւաքածոներէն մէկը:
Այլ կարեւոր թանգարաններ՝
- Արուեստի պատմական թանգարան
- Բնութեան պատմական թանգարան
- Աւստրիոյ ազգային գրադարան
- Ս. Ստեփան մայր եկեղեցւոյ գանձարան
- Մոծարդի տունը
- Անուրջքի թանգարան
- Հռոմէական թանգարան
Տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ս. Ստեփան մայր եկեղեցի
-
Հոֆպուրկ
-
Վիեննայ պետական Օփերա
-
«Պուրկ» Թատերասրահ
-
Վիեննայի քաղաքապետարան
-
Աւստրիոյ խորհրդարան
-
Ամ հօֆ
-
Անքըր Ժամացոյցը
-
Ալպերդինա
Ծանօթագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «1., Innere Stadt - Bezirksvertretungswahlen 2020, Ergebnisse der Wiener Wahlbehörden»։ www.wien.gv.at։ արտագրուած է՝ 2021-05-10
- ↑ «Museen - Liste nach Bezirk - vivent.at»։ vivent.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-05-10