Մաթ Մքկորի

Մաթիու Տէյվիտ «Մաթ» Մքկորի
Ծնած է 12 Ապրիլ, 1986
Ծննդավայր Մանհաթան, Նիւ Եորք, ԱՄՆ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մայրենի լեզու անգլերէն
Ուսումնավայր Էմերսոն քոլեջ?
Ֆիորելլօ Հ. Լա Կուարտիա Երկրորդական վարժարան
Մասնագիտութիւն Դերասան

Մաթիու Տէյվիտ«Մաթ» Մքկորի (անգլերէն՝ Matthew David "Matt" McGorry, ծնած 12 Ապրիլ, 1986, Մանհաթան, Նիւ Եորք, ԱՄՆամերիկացի դերասան մըն է: Ան ամէնէն շատ ճանչցուած է իր Ճոն Պէնըթ դերով Netflix ընկերութեան կատակերգական եւ տրամա Orange Is the New Black հեռուստաշարին մէջ, ինչպէս նաեւ Աշըր Միլսթոն դերով ABC կայանի How to Get Away with Murder հեռուստաշարին մէջ:

Վաղ Կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մքկորի ծնած է եւ մեծցած Մանհաթընի մէջ, Նիւ Եորք, ԱՄՆ եւ սկսաւ դերասանական ներկայացումններ ընել արդէն 9 տարեկանէն[1]: Ան յաճախած է Fiorello H. LaGuardia High School ուսումնարանը Նիւ Եորքի մէջ, որմէ ետք ուսումը շարունակեց Emerson College համալսարանին մէջ, Պոսթըն, Մասաչուսէց[2]: Մքկորին միշտ մարզիկ եղած է: Ան հռեայ է[3][4], ֆէմինիստ, եւ ձախակողմեան մը[2][5]:

Ասպարեզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մքկորիի առաջին դերը իբրեւ հեռուստաշարի դերասան 2011-ին էր ABC կայանի One Life to Live հեռուստաշարին մէջ։ Ան ետքը ստանցնեց փոքր դերեր տարբեր հեռուստաշարներու մէջ, ինչպէս Person of Interest, Gossip Girl, եւ Royal Pains: 2013-ին, Մքկորին սկսաւ ունենալ գլխաւոր դեր մը Netflix ընկեութեան կատակերգական եւ տրամա Orange Is the New Black հեռուստաշարին մէջ իբրեւ բանտի պատասխանատու Ճոն Պէնըթ[6][7]:

2014-ին ան ստանցնեց գլխաւոր դեր մը իբրեւ Աշըր Միլսթոն How to Get Away with Murder հեռուստաշարին մէջ, որ արտադրուած եւ գրուած էր Շոնտա Ռայմզի կողմէ[8]: Նոյն տարուան մէջ, ան ստանցնեն դեր մը տրամա How He Fell in Love ֆիլմին մէջ[9]:

Դերեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ֆիլմ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2006 Thursday Կրէյ Մալքըմ
2006 Gizor & Gorm Կորմ Կարճ ֆիլմ
2008 Killian Տանքըն Կարճ ֆիլմ
2010 Public Access Վլատո Կարճ ֆիլմ
2010 Afghan Hound Թոմ
2015 Ratter Մայքըլ
2015 How He Fell in Love Թրավիս
2015 Loserville Մարզիչ Քէյսի Հարիս

Հեռուստաշարներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2011 One Life to Live Spider Man 3 դրուագներ
2011 Person of Interest EMT No. 1 Դրուագ՝ "Foe"
2012 Gossip Girl Գնում ընող Դրուագ՝ "Crazy, Cupid, Love"
2012 Royal Pains EMT Դրուագ՝ "You Give Love a Bad Name"
2013 Elementary Ոստիկան Սամ Քլէքո Դրուագ՝ "Details"
2013–15 Orange Is the New Black Ճոն Պէնըթ 25 դրուագներ
Screen Actors Guild Award for Outstanding Performance by an Ensemble in a Comedy Series
2014–ներկայ How to Get Away with Murder Աշըր Միլսթոն 30 դրուագներ
2015 Public Morals Պրն. Ֆորտ Դրուագ՝ "A Fine Line"

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Depper Jenny (August 19, 2013)։ «8 Facts About 'Orange Is the New Black' Star Matt McGorry»։ Yahoo!։ արտագրուած է՝ May 12, 2014 
  2. 2,0 2,1 «TV 'Orange Is the New Black': Matt McGorry on playing cute guard Bennett and being a piece of meat»։ Entertainment Weekly։ July 29, 2013 
  3. Twitter. Retrieved December 2015.
  4. Facebook. Retrieved December 2015.
  5. Matt McGorry: I am a Feminist
  6. Franich Darren (July 29, 2013)։ «'Orange is the New Black': Matt McGorry, a.k.a. Bennett, speaks»։ Entertainment Weekly։ արտագրուած է՝ May 12, 2014 
  7. Franich Darren (April 25, 2014)։ «'Orange Is the New Black': Inside the Daya-Bennett-Pornstache triangle»։ Entertainment Weekly։ արտագրուած է՝ May 12, 2014 
  8. Andreeva Nellie։ «Matt McGorry Cast in ABC 'Murder' Pilot, Mike Colter in TNT's 'Agent X'»։ Deadline.com։ արտագրուած է՝ May 12, 2014 
  9. «'Orange Is The New Black' Star Joins Indie Drama 'How He Fell in Love' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ April 22, 2014։ արտագրուած է՝ May 12, 2014