Jump to content

Ճորճ Մայքըլ

Ճորճ Մայքըլ

Եորկոս Քիրիաքոս Փանայիութու (25 Յունիս 1963(1963-06-25)[1][2][3][…], Արևելյան Ֆինչլի, Բարնեթ, Մեծ Լոնտոն, Լոնտոն, Անգլիա, Միացեալ Թագաւորութիւն[4] - 25 Դեկտեմբեր 2016(2016-12-25)[5][1][2][…], Goring-on-Thames, Միացեալ Թագաւորութիւն[5]), ճանչցուած է Ճորճ Մայքըլ (անգլերէն՝ George Mchael) անունով: Ճորճ անգլիացի երգիչ մըն է որ իր գործընթացքը սկսած է 1980ական եւ 1990ական թուականներուն ժամանակ[6][7]:

Ճորճ Մայքըլին գլխաւոր ու նշանաւոր երգերէն են՝ «Last Christmas» եւ «Wake Me Up Before You Go-Go», ու անոր ալպոմներէն են՝ «Faith» (1987) եւ «Listen Without Prejudice Vol. 1» (1990)[8][9]:

Մայքըլ վաճառած է աւելի քան 100 միլիոն երգեր ամբողջ աշխարհին շուրջ, իսկ իր «Faith» ալպոմը վաճառուած է 20 միլիոն օրինակներով: Ճորճ շահած է տարբեր երաժշտական մրցանակներ իր 30-ական տարիներուն ընթացքին, ու անոնցմէ են՝ 3 Brits մրցանակներ, 4 MTV Video Music մրցանակներ, 4 Ivor Novello մրցանակներ, 3 American Music մրցանակներ եւ 2 Կրեմմի մրցանակներ:

25 Դեկտեմբեր, 2016 թուականին, Մայքըլը կը մահանայ իր տան մէջ, 53 տարեկանին[10][11][12]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Ostberg R. Encyclopædia Britannica
  2. 1 2 Discogs — 2000.
  3. Dutch Top 40
  4. xfactor,matia George Michael
  5. 1 2 Ex-Wham singer George Michael dies — 2016.
  6. Biography George Michael: The Making of a Superstar Bruce Dessau, Sidgwick & Jackson, London 1989
  7. «George Michael-The history»։ Twentyfive Live LLP. & Signatures Network։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 13 September 2008-ին։ արտագրուած է՝ 5 February 2010
  8. «George Michael – Star Snapshot»։ Femail.com.au։ 27 April 2009։ արտագրուած է՝ 27 April 2009
  9. «Obituary: George Michael»։ BBC News։ 25 December 2016։ արտագրուած է՝ 26 December 2016
  10. "George Michael: the superstar who doesn't take life too seriously". The Guardian. Retrieved 8 May 2014
  11. Bruce Dessau (1989). "George Michael: the making of a superstar". p. 8. Sidgwick & Jackson
  12. "George Michael's family in bedside vigil as star battles severe pneumonia". The Telegraph. Retrieved 27 December 2016

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]