Ճոշ Ռատնոր
| Ճոշ Ռատնոր անգլերէն՝ Josh Radnor | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Joshua Thomas Radnor |
| Ծնած է | 29 Յուլիս 1974[1] (51 տարեկան) |
| Ծննդավայր | Քոլոմպոս, Օհայիօ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | անգլերէն |
| Կրօնք | Յուդայականութիւն |
| Ուսումնավայր | Քենիոն Քոլէճ, Թիշչ արուեստի դպրոց և Bexley High School? |
| Մասնագիտութիւն | դերասան, հեղինակ, ժապաւէնի բեմադրիչ, Հնչիւնաւորող, թատրոնի դերասան, հեռատեսիլի դերասան, շարժապատկերի դերասան, ժապաւէն արտադրող և կինոսցենարիստ |
| Կուսակցութիւն | Ժողովրդավարական Կուսակցութիւն |
Ճոշուա "Ճոշ" Թոմաս Ռատնոր (29 Յուլիս 1974[1], Քոլոմպոս, Օհայիօ), ամերիկացի ֆիլմերու, թատրոնի եւ հեռուստաշարերու դերասան։ Մեծապէս ճանչցուած է իր լաւագոյն դերով «How I Met Your Mother» հեռուստաշարին մէջ, որպէս գլխաւոր հերոս՝ Թետ Մոզպիի կերպարը կատարելուն համար։
Ան նաեւ ֆիլմերու գրող եւ արտադրող է ու անոր 2010-ի առաջին հրապարակած ծիծաղի ֆիլմը (Happythankyoumoreplease) շահած է Sundance Film Festival Audience մրցանակը եւ պաշտօնակարգուած է Grand Jury մրցանակին: Անոր երկրորդ արտադրած ֆիլմը՝ Liberal Arts-ը հրապարակուեցաւ 2012 թուականին եւ անոր բացումը տեղի ունեցաւ 2012 թուականին, Sundance Film Festival-ին ընթացքին[2]: 2014 թուականին ան թատերախաղի մը մասնակցեցաւ (Disgraced), կատարելով Իսաաքի կերպարը ու թատրոնը պաշտօնակարգուեցաւ բազմաթիւ մրցանակներու: Յունուար 2016 թուականին Ճոշ ունեցաւ իր գլխաւոր դերերէն մէկը, որն է Ժետետիա Ֆոսթըր:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճոշ ծնած է Քոլոմպուս, Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ։ Զաւակն է Ալան եւ Քարոլ Ռանտորներուն: Ան ունի երկու քոյրեր՝ Մելանի եւ Ճոաննա Ռանտոր: Ճոշ եւ իր քոյրերը մեծցած են որպէս Հրեայ[3][4][5]: Ռանտոր իր դպրոցին մէջ մասնակցած է բազմաթիւ թատրոններու եւ ներկայացումներու ու այս պատճառով դպրոցը իրեն մրցանակ մը պարգեւեց: Ան սկսաւ յաճախել դերասանական մասնագիտութեան դպրոցը ու զայն աւարտեց 1996 թուականին[6]:
Գործընթաց
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2004 թուականին Ռանտոր գլխաւոր դեր մը ունեցաւ The Paris Letter-ին մէջ իր ապագայ ընկերակիցին հետ՝ Նէյլ Փաթրիք Հարիսին[7]:
2005 թուականէն մինչեւ 2014 թուական, Ճոշ գլխաւոր հերոսի դերը կատարեց How I Met Your Mother հեռուստաշարին մէջ, որ իր ամէնէն կարեւոր դերն էր ամբողջ գործընթացի կեանքին:
Յուլիս 2008 թուականին ան Finks[8] թատրոնին մէջ իր մասնկացութիւնը բերաւ Ճենիֆըր Ուեսթֆելտին հետ:
Դերեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆիլմեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարի | Վերնագիր | Դեր | Ծանօթ |
|---|---|---|---|
| 2001 | Not Another Teen Movie | Շրջապտոյտի առաջնորդ | |
| 2010 | Happythankyoumoreplease | Սամ Ուեքսլըր | Նաեւ արտադրող եւ գրող |
| 2012 | Liberal Arts | Ճես Ֆիշըր | Նաեւ արտադրող եւ գրող |
| 2013 | Afternoon Delight | Ճեֆ | |
| 2013 | The Galapagos Affair: Satan Came to Eden | Ճոն Կարթ | Ձայնագրութիւն Պաշտօնագրական |
| 2016 | The Seeker | Հայրը |
Հեռուստաշարեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարի | Վերնագիր | Դեր | Ծանօթ |
|---|---|---|---|
| 2000 | Welcome to New York | Տուկ | Դրուագ: "The Crier" |
| 2002 | Law & Order | Ռոպըրթ Քիթսըն | Դրուագ: "Access Nation" |
| 2002 | The Court | Dylan Hirsch | 3 episodes |
| 2003 | ER | Քէյթ | Դրուագ: "The Advocate" |
| 2003 | Six Feet Under | Ուիլ Ճաֆ | Դրուագ: "The Trap" |
| 2003 | Miss Match | Անտրիւ | Դրուագ: "I Got You Babe" |
| 2005 | Judging Amy | Ճըսթին Պար | Դրուագ: "Too Little, Too Late" |
| 2005–2014 | How I Met Your Mother | Թետ Մոզպի | 208 դրուագներ |
| 2007–2009 | Family Guy | Թետ Մոզպի (Ձայնագրութիւն) | 2 դրուագներ |
| 2016–ներկայ | Mercy Street | Ժետետիա Ֆոսթըր | 6 դրուագներ |
Թատերախաղեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարի | Վերնագիր | Դեր | Ծանօթ |
|---|---|---|---|
| 2002 | The Graduate | Պենճամին Պրատտոք | Plymouth թատերասրահ[9] |
| 2004 | The Paris Letter | Սամ Արլըն / Երիտասարդ Սանտի | Kirk Douglas թատերասրահ |
| 2011 | She Loves Me | Ճորճ Նոուաք[9] | Roundabout թատերասրահի կազմակերպութիւն |
| 2014–2015 | Disgraced | Իսաաք | Lyceum թատերասրահ |
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարի | Վերնագիր | Մրցանակ | Արդիւնք |
|---|---|---|---|
| 2010 | Happythankyoumoreplease | Sundance Film Festival Audience մրցանակը | Յաղթած |
| 2010 | Happythankyoumoreplease | Sundance Film Festival Grand Jury մրցանակը | Առաջադրուած |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Internet Broadway Database — 2000.
- ↑ «2012 Sundance Film Festival»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-10-06-ին։ արտագրուած է՝ 2016-10-02
- ↑ Spence Rebecca (2008-03-12)։ «Radnor: Not Your Average TV Star»։ The Jewish Daily Forward։ արտագրուած է՝ 2008-03-13
- ↑ «Josh Radnor on Talmud and 'Liberal Arts' – The Arty Semite – Forward.com»։ Blogs.forward.com։ 2012-09-13։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-04-03-ին։ արտագրուած է՝ 2012-11-14
- ↑ «Josh Radnor: Heart versus head - 'its a big theme of my life' | The Jewish Chronicle»։ Thejc.com։ 2012-10-04։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-10-29-ին։ արտագրուած է՝ 2012-11-14
- ↑ «Josh Radnor: How I Met Your Mother on CBS»
- ↑ «New York Times, Theater»
- ↑ Cotter James (2008-07-26)։ «article»։ Times Herald։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ February 2, 2009-ին
- 1 2 «Josh Radnor»։ Internet Broadway Database։ արտագրուած է՝ 11 January 2012
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| ||||||||||