Ճէյմս Հարտեն

Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ ԱԲԱ բասկետբոլիստ2

Ճէյմս Էտուարտ Հարտեն կրտսէր, (անգլերէն՝ James Edward Harden, Jr., ծնվ.` օգոստոսի 26, 1989 թուականին), ամերիկացի արհեստավարժ պասքետպոլիստ։ Ներկայ պահուս հանդէս կու գայ Պասքէդպօլի ազգային ասոցիացիայի (NBA) «Հիուսթըն Ռօքէթս» ակումբուին` որպէս մեկնարկային (offense) խաղարկող: Հարտեն համալսարանական տարիները անցուցած է Էրիզոնայի նահանգային համալսարանի «Սան դեւիլս» ակումբուին մէջ, որու կազմին արժանացած է շարք մը ճանաջողական մրցանակներու։ Հարտէնը ասոցիացիա մուտք կը գործէ 2009 թուականի NBA տրաֆդի (NBA DRAFT)-ի միջոցաւ, ուրտեղ առաջին ռաունտի 3-րդ ընտրութեան իարւունքով ձեռք կը բերէ «Օկլահոմա սիթի Թանտըրի» կողմէն՝ դառնալով խուբին համար չափազանց առանցքային դեր ունեցող Պասքէդպօլիստ՝ չնայած լինելով պահեստային խաղցող։ Հարտէն մեծ օգնութիւն կը ցուցաբերէ խումբի առաջատարներ՝ Քեւըն Դիւրանտին եւ Ռասել Վեստբրուկին՝ 2012 թուականի NBA-ի գերեզրափակիչ հանդիպումներու ժամանակ։ Նոյն տարին Հարտէնին կը շնորհուի տարուայ պահեստային մրցանակը (անգլ.` Sixth Man of the Year)։ Յաջորդ մրցաշարքին Հարտէն «Հիուսթըն Ռօքէդս» կը տէղափոխուի՝ դառնալով մեկնարկային խաղցող: Ճէյմս Հարտեն՝ Դիւրանտի եւ Վեստբրուկի հետ (այն ժամանակ դեռ «Թանտըրի» թիմագիցներ) հանդէս կը բերէ Միացյալ Նահանգներու պասկէտպօլի ազգային հավաքականի կազմին՝ Լօնտոնի օլիմպիական խաղերուն դառնալով ոսկէ մետալակիր։

Դպրոցական արհեստ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հաճախած է Արտեզիայի աւագ դպրոցը (Լեյքվուդ, Կալիֆորնիա նահանգ)։ Աւագ դպրոցի 2-րդ տարին իր հաշուիին միջինը գրանցած է 13 միաւոր։ Յաջորդ ուսումնական տարին Հարտեն կը բարելաւէ միջինին ցուցանիշերը՝ 18 միաւոր եւ 3 արդիւնավետ փոխանցում։ Նոյն ֆարին 33 հաղթանակի եւ 1 պարտութեան ըպդհանուր ցուցանիշով Արտեզիայի դպրոցական խումբը կը տիրանայ Կալիֆորնիայի ներնահանգային դպրոցական առաջնութեան։ Հաղթանակը կը կրկնուի յաջորդ տարուան վերջաւորութեան՝ 33 հաղթանակի եւ 2 պարտութեան խմբային արդիւնքով։

Համալսարանային արհեստ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դպրոցը աւարտեէլ ետք Հարտեն երկու ուսումնական տարի հանդէս կու գայ Էրիզոնային նահանգային համալսարանի «եւիլս» ակումբին մէջ[1]: 2007 -2008 խաղաշրջանին Հարտեն անցկացնած է 35 հանդիպում՝ այս անգամ մանրահատակի վրայ միջին անցկացնելով 35 րոպէ եւ իր հաշուին գրանցելով 20 միաւոր, 5 արգելափակում, 1 խլում, 3 կորուստ եւ 4 փոխանցում։

Պասկէդպօլի ազգայինն ասոսցիացիայ (NBA)[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Օքլահոմա Սիթի Թանտըր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հարտեն ընտրուած է «Օկլահոմա Սիթի Թանտըրի» կողմէ՝ NBA-ի 2009 թվականի տրաֆթի առաջին ռաունդի 3-րդ համարի ներքեւ։ ՆՈյն թուականին՝ հուլիս 12-ին Հարտեն հիմնական մարզական պայմանագիր կնքած է «Թանտըրի» հետ։

Հիուստըն Ռօքեթս[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պայմանգրի երկարաձգման հարցին պատճառաւ «Թանտըրի» ղեկաւարութեան հետ համաձայնութիւն չգտնելով, Հարտեն տեղ կը գտնէ «Հիուստըն Ռօքեթս» ակումբին մէջ։

Անձնական կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2015 թուականի հունիսին ան հանդիպած է ամերիկահայ հեռուստատեսային դեմքի՝ Քլօուի Քարդաշյանի հետ[2], սակայն նոյն տարին անոնք կը բաժնուին[3]:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Համալսարանային ելույթների վիճակագրություն(անգլ.)
  2. «Khloe Kardashian looks amazing for date night with boyfriend James Harden»։ Mirror։ Օգոստոսի 30, 2015։ արտագրուած է՝ Սեպտեմբերի 19, 2015 
  3. «James Harden Fans Lash Out At Khloe Kardashian For Dumping Him For Lamar Odom»։ Hollywood Life։ Հոկտեմբերի 22, 2015։ արտագրուած է՝ Նոյեմբերի 22, 2015 

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]