Ճէյմս Պլանթ
Ճէյմս Պլանթ անգլերէն՝ James Blunt | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ James Hillier Blount |
Նաեւ յայտնի է իբրեւ | James Blunt |
Ծնած է | 22 Փետրուար 1974[1][2][3] (50 տարեկան) |
Ծննդավայր | Թիդվորթ, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացեալ Թագաւորութիւն |
Քաղաքացիութիւն | Միացեալ Թագաւորութիւն |
Ուսումնավայր |
Հերոու դպրոց? Բրիստոլի համալսարան? Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա? Elstree School? Wills Hall? |
Տեսակ | Պլուզ[4], ռոք եւ սոֆթ ռոք? |
Մասնագիտութիւն | Հեղինակ ու կատարող, Երգահան, երգահան, երգիչ, դաշնակահար, կիթառահար, վոկալիստ |
Ամուսին | Alexandrina Wellesley? |
Ծնողներ | հայր՝ Charles Blount?[5], մայր՝ Jane Ann Farran Amos?[5] |
Կայքէջ | jamesblunt.com |
Ճէյմզ Հիլլիըր Պլանթ (անգլերէն՝ James Blunt, իրական անունը՝ James Hillier Blount, ծնած՝ 22 Փետրուար 1974[1][2][3], Թիդվորթ, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացեալ Թագաւորութիւն), անգլիացի երգիչ, երաժիշտ եւ հեղինակ։[6][7]
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճէյմսը ծնած է զինուորական ընտանիքի մը մէջ, հայրը՝ Բրիտանացի գնդապետ Չարլզ Պլանտ (Blount), մայրը՝ Ճէյն։ Անոր մանկութիւնը անցած է Անգլիոյ, Կիպրոսի եւ Գերմանիոյ մէջ, ուր կը ծառայէր իր հայրը՝ բանակային օդային ուժերու սպան։ Հօր նախասիրութիւնը փոխանցուեցաւ որդիին եւ 16 տարեկանին Ճէյմսը կը ստանայ օդաչուի արտօնագիր։ Ճէյմսը կ'ընդունուի բանակին կողմէ հովանաւորուող համալսարաը, օդանաւաշինութեան բաժին, որ աւարտելէ ետք պարտաւոր էր ամէնաքիչը 4 տարի ծառայել բանակին մէջ։ Ճէյմս կը դառնայ անգլիական բանակի սպայ: 1999 թուականին կը ծառայէ Քոսովոյի մէջ։[8] Ան նաեւ աջակցած է «բժիշկներ առանց սահմաններու» կազմակերպութեան։ Ճէյմսը բանակէն հեռացած է 2002 թուականի Հոկտեմբերի 1-ին։
Յաւելեալ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անոր սիրելի ֆութպոլային ակումբը Չելսին է։ Ճէյմսը ունի Սթեմֆորդ Բրիջէն ոչ հեռու գտնուող բնակարան։ Ունեցած է Lada Riva եւ Lada Niva մեքենաներ։
Երաժշտական ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամէն ինչ սկսաւ անկէ, որ Ճէյմս որոշեց դաշնամուր նուագել սորվիլ: Զինք կը միացնեն դպրոցական խմբակին։ Ան շատ կը սիրէր Queen եւ Dire Straitsը։ 14 տարեկանին ան կիթառի վրայ կը նուագէր Նիրւանան (Nirvana) եւ շուտով կը սկսի գրել սեփական երգեր։
2002 թուականին Ճէյմսը կը ձգէ բանակային ծառայութիւնը եւ իր ամբողջ ժամանակը կը տրամադրէ երաժշտութեան։ Ան տեմոյի վրայ կը հաւաքէ իր լաւագոյն երգերը եւ քանի մը ամսուան ընթացքին կրնայ կնքել պայմանագիր՝ սկաւառակ ձայնագրելու վերաբերեալ։ Ճէյմսը կը ծանօթանայ Լինտա Պերրիի հետ եւ շուտով պայմանագիր կը կնքէ անոր Custard Records ձայնագրման սթուտիային հետ։ Վերջապէս, 2003 թուականին Ճէյմս Պլանտը կ'ուղեւորուի Գալիֆորնիա՝ իր առաջին սկաւառակը ձայնագրելու։
Անոր ոճը կարելի է բնորոշել որպէս սոֆդ-ռոքի եւ ֆոլք-ռոքի խառնուրդ։ Պլանտի երկրորդ ալպոմը կը կոչուի All the Lost Souls (2007), ուր յայտնի են 1973 եւ Same Mistake կատարումները։ Ճէյմս Պլանտը արժանացած է «BRIT Awards», երկու «Ivor Novello Awards» մրցանակներու եւ 2006-ին առաջադրուած է հինգ «Կրեմմի»ի: 2010 թուականին Պլանտը արձանագրեց իր երրորդ ալպոմը՝ Some Kind of Trouble: Պլանթը վաճառած է ընդհանուր առմամբ 15 միլիոն ալպոմ ամբողջ աշխարհի մէջ։[9]
եթէ երաժիշտի պատմութիւնը վերածուի երգի, ապա նիւթը կը բաւականացնէ քանի մը ձայնասկաւառակներու եւ կինոսենարներու։ «You’re Beautiful» բալլադի շլացուցիչ յաջողութենէն յետոյ, քննադատները Ճէյմս Պլանտին սկսան համեմատել Էլթոն Ճոնի հետ։
2007 թուականին Հ.Գ. Ես սիրում եմ քեզ (P.S. I Love You) ֆիլմի վերջաւորութեան կ'օգտագործուի անոր "SAME MISTAKE" երգը։ Ճէյմս Պլանտը 2010 թուականի Յունիս 29-ին հաստատած է համերգներու կայացման բարձրութեան համաշխարհային ռեքորտ (գրեթէ 13 Քմ)։
2013 թուականի Մայիսին Ճէյմզը աւարտեց 4-րդ՝ "Moon Landing" ձայնասկաւառակի ձայնագրումը, որ լոյս տեսաւ 2013 թուականի Հոկտեմբերին։
Սկաւառակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ձայնասկաւառակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուական | Անուանում | Վայր | Վաճառք | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
U.S. | UK | IE | FR | AT | DE | IT | NL | BEL | CH | AU | |||
2004 | Back to Bedlam
|
2 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 5 | 2 | 1 | 1 | 1 | |
2007 | All the Lost Souls
|
7 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 4 | 1 | 1 |
|
2010 | Some Kind of Trouble
|
- | - | - | - | - | - | - | - | - | - | - |
|
2013 | Moon Landing
|
- | - | - | - | - | - | - | - | - | - | - |
|
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage
- ↑ «James Blunt: Biography»։ Allmusic.com։
- ↑ National Archives, England & Wales, Birth Index: 1916–2005 volume 6b, page 446 confirms birth as Q1, 1974
- ↑ «James Blunt wraps up 'Beautiful' year»։ Atlantic Records։ 12 December 2006։ Վերցված է 4 October 2009։
- ↑ http://www.musicweek.com/ Music Week. Retrieved 19 August 2011
- ↑ http://www.bpi.co.uk/ British Phonographic Industry. February 2, 2007. Retrieved August 18, 2007.
- ↑ http://www.riaa.com/index.php Retrieved February 10, 2008.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաշտօնական էջ (անգլերէն)
- James Blunt на BRIT-POP.spb.ru Archived 2019-04-07 at the Wayback Machine.
- James Blunt (2009)
|