Հռոմի Պապ

Ներկայիս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը

Պապ (լատ.՝ papa, յուն․՝ πάππας pappas[1] երեխաներու լեզուով հայր)[2], ամբողջ աշխարհի Կաթոլիկ եկեղեցւոյ առաջնորդ[3]: Կաթոլիկ եկեղեցւոյ մէջ Հռոմի պապը կը համարուի Պետրոս առաքեալին հետնորդը։ Ներկայիս Հռոմի պապն է Ֆրանցիսկոսը, որ ընտրուած է 13 Մարտին՝ փոխարինելով Պենետիքթոս ԺԶ.-ն[4]:

Կաթոլիկ եկեղեցւոյ հոգեւոր եւ վարչական գերագոյն առաջնորդը Հռոմի պապն է։ Կաթոլիկ եկեղեցւոյ հոգեւորականները կը կոչուին Քարտինալներ։ Անոնք կ'ընտրեն Հռոմի պապը։ Հռոմի պապին նստավայրը` Վատիկանը, ինքնուրոյն քաղաք-պետութիւն մըն է, որուն ղեկավարը նոյնպէս Հռոմի պապն է։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «American Heritage Dictionary of the English Language»։ Education.yahoo.com։ արտագրուած է՝ 2010 թ․ օգոստոսի 11–ին 
  2. «Liddell and Scott»։ Oxford University Press։ արտագրուած է՝ 2013 թ․ փետրվարի 18 
  3. «Catechism of the Catholic Church - Christ's Faithful - Hierarchy, Laity, Consecrated Life»։ Vatican.va։ 1946-02-20։ արտագրուած է՝ 2013 թ․ 18 փետրուար 
  4. «News from The Associated Press»։ արխիւացուած բնօրինակէն 2013-03-15-ին։ արտագրուած է՝ 2013-03-15 

Կաղապար:Հռոմի պապեր