Jump to content

Հռոմի Ժամանակակից Արուեստի Թանգարան

Հռոմի Ժամանակակից Արուեստի Թանգարան
Տեսակ Պատկերասրահ եւ ժամանակակից արվեստի թանգարան?[1][2]
Երկիր  Իտալիա
Տեղագրութիւն Հռոմ
Մասն է Museum system of Roma Capitale?
Նստավայր Հռոմ, Իտալիա
Հասցէ Via Nizza, 138 - Roma[3]00100[3]
Հիմնադրուած է 1999
Մակերես 4350 քառակուսի մետր, 11 422 քառակուսի մետր
Այցելուներ 142 380[1]
Հաւաքածոյի չափ 60 արխիվային միավոր[1] եւ 25 արխիվային միավոր[2]
41°54′46″N 12°30′08″E / 41.912825°N 12.502217°E / 41.912825; 12.502217
Կայքէջ museomacro.it(անգլերէն)
museomacro.it/it/(իտալ.)
Քարտէս
Քարտէս

Հռոմի Ժամանակակից Արուեստի Թանգարան (իտալ.՝ Museo d'Arte Contemporanea di Roma), նշանաւոր է իբրեւ MACRO (ՀԺԱԹ), տեղական ինքնավարման ժամանակակից արուեստի թանգարան Իտալիոյ մայրաքաղաք Հռոմի մէջ։ Թանգարանը տեղակայուած է երկու առանձին վայրերու մէջ, որոնցմէ մէկն է գարեջուրի նախկին գործարանի շէնքը քաղաքին Սալարիօ շրջանի Նիզզա փողոցին վրայ, իսկ միւսը՝ Տեստաջօ շրջանի նախկին սպանդանոցը Օրացիօ Ճուսթինիանի հրապարակին վրայ:

Նախագիծը սկսած է 1990-ականներու վերջը, հին Peroni գարեջուրի գործարանի շէնքին մէջ։ Վերակառուցման սկզբնական փուլէն ետք՝ Սեպտեմբեր 1999-ին, կառուցուեցաւ 6 սենեակ։ Թանգարանին պաշտօնական բացումը կատարուեցաւ 11 Հոկտեմբեր, 2002-ին:

2003-էն ի վեր թանգարանը ունեցած է յետագայ ՀԺԱԹ[4] յաւելուածը, որ կ՛ընդգրկէ 1000 քառակուսի մէթր տարածքով երկու վերանորոգուած շէնքեր Հռոմի նախկին սպանդանոցի տարածքին՝ Տեստաջօ թաղամասէն քանի մը քիլօմեթր հեռաւորութեան վրայ:

Մշտական ամբողջ հաւաքածոն ներկայացնելու համար Յուլիս 2004-էն սկսեալ շինարարութեան փուլը ընդլայնուած է: Վերանորոգման աշխատանքները վստահուած են ֆրանսացի ճարտարապետ Օտիլ Տէքին:

ՀԺԱԹ-ի մշտական հաւաքածոն կը ներառէ 1960-ականներու իտալական արուեստի առանցքային գործեր, ինչպիսին են Ֆորմա 1 խումբին գործերը՝ Քարլա Աքարտի, Անթօնիօ Սանֆիլիպպօ, Ակիլ Փերիլի, Փիերօ Տորացիօ, Լեոնսիլօ եւ Էտտոր Քոլլա, Մարիօ Սերոլի եւ Փինօ Փասկալի արտէ բովերա աշխատանքները, Տանօ Ֆեսթայի, Մարիօ Շիֆանոյի, Տիտինա Մասելիի եւ Միմմօ Ռոտելայի փոփ արթ աշխատանքները[5]:

Պատկերասրահին մէջ կը ցուցադրուին այնպիսի արուեստագէտներու գործեր, ինչպիսին են Ջովաննի Ալպանեսը, Անտրիա Աքուիլանտին, Ջիաննի Ատտուպալին, Տոմէնիքօ Պիանչին, Պրունօ Չեքոպելլին, Սառա Չիրակին, Էնցօ Քուքչին, Ֆապրիս տէ Նոլան, Ջիաննի Տեսսին, Դանիէլ Գալլիանոն, Ֆետերիքօ Կիտան, Ֆելիս Լեւինին, Ֆապիօ Մաուրին, Լուիջի Ինտանին, Քրիստիանօ Փինդալտին, Փիերօ Պիցցի Քանելան, Ջոաքինօ Փոնտրելին, Սիսսին, Մարքօ Տիրելլին[5][6]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]