Հնչակ
Հնչակ Հնչակ, Hentchak եւ Huntchag | |
---|---|
| |
Տեսակ | պաշտօնական թերթ |
Լեզու | հայերեն |
Խմբագիր |
Աւետիս Նազարբեկեան Ռուբէն Խանազատ Գաբրիէլ Կաֆեան Ստեփանոս Սապահ-Գիւլեան |
Հիմնադրուած է | Նոյեմբեր 1887 |
Հիմնադիր | Ավետիս Նազարբեկյան? |
Երկիր |
Զուիցերիա Յունաստան Միացեալ Թագաւորութիւն Ֆրանսա Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Հրատարակման վայր | Ժընեւ, Աթէնք, Լոնտոն, Փարիզ եւ Փրովիդենս? |
Հնչակ, հասարակական-քաղաքական ամսաթերթ, կիսամսեայ, տասնօրեայ թերթ, սոցիալ դեմոկրատական հնչակեան կուսակցութեան կեդրոնական օրգան։ Լոյս տեսած է Ժընեւի (1887-92), Աթէնքի (1892-94), Լոնտոնի (1894-1904), Փարիզի (1904-15), Փրովիդէնսի (ԱՄՆ, 1935-40)։ Խմբագիրներ՝ Աւետիս Նազարբեկեան (Նազարբեկ), Ռուբէն Խանազատ, Գաբրիէլ Կաֆեան, Ս. Հովեան, Ստեփանոս Սապահ-Գիւլեան եւ ուրիշներ։ Ի սկզբանէ պարբերականի անուանումը կ՜առաջարկուէր «Զանգ» կամ «Ահազանգ», բայց ի վերջոյ ընտրուեցաւ «Հնչակը»[1]։
Քաղաքական գաղափարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թերթի հիմնադրման նպատակն էր հայ ժողովուրդի ազգային-ազատագրման պայքարի, հնչակեան կուսակցութեան գաղափարներու տարածումը։ Ծաւալուն տեղ յատկացուցած է արեւմտահայութեան տնտեսական եւ քաղաքական կացութեան լուսաբանման, անդրադարձած Օսմանեան կայսրութեան հայաջինջ քաղաքականութեան։ Հաւասար կարեւորութիւն տրուած է ոչ միայն օսմանահպատակ Արեւմտեան Հայաստանի, այլեւ ռուսահպատակ Արեւելեան Հայաստանի ու Ղաջարական Իրանի կազմին մէջ մնացած Պարսկահայքի ազատագրութեան[2]։
«Հնչակի» շնորհիւ միջազգային հասարակայնութիւնը տեղեկացուցած է Կարինի ու Կոստանդնուպոլիսի հակակառաւարական ցոյցերու (Գում Գաբու, 1890), Սասունի (1894), Զէյթունի (1895) ու Վանի (1896) ինքնապաշտպանութեան եւ, ընդհանրապէս, հայդուկային շարժման մասին։
Գործունէութեան երկրորդ շրջանին (1935-40) թերթի հիմնական հարցը կրկին եղած է հայ ժողովուրդի ազգային ազատագրական շարժումը, միաժամանակ քարոզած է բոլոր հայերուն համախմբել Հայաստանի շուրջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ռուբեն Խուրշուդյան, Հնչակյան պարբերական մամուլը. սկզբնավորման շրջան
- ↑ Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն, «Հնչակ»-ի առաջին խմբագրականը. 1887
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ԵՊՀ իջևանի մասնաճիւղ, Թուայնացուած հայկական պարբերականները համացանցին մէջ Archived 2020-07-28 at the Wayback Machine.
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |