Հայոց Ցեղասպանութեան Զոհերու Յուշահամալիր (Մոնթեպելլօ)
Հայոց Ցեղասպանութեան Զոհերու Յուշահամալիր (Մոնթեպելլօ) | |
---|---|
Հայոց ցեղասպանութեան զոհերու յուշահամալիր | |
Կը Գտնուի | ԱՄՆ Մոնթեպելլօ, Գալիֆոռնիա նահանգի մէջ |
Շինութեան ձեւ | Ութ կամարներէ բաղկացած շինութիւն |
Ներկայ վիճակ | Կանգուն |
Հայոց ցեղասպանութեան զոհերու յուշահամալիր, յուշարձան ԱՄՆ-ի Գլիֆոռնիա նահանգի Մոնթեպելլօ քաղաքին մէջ, որ նուիրուած է 1915-1921–ի Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակին։ Յուշահամալիրը, որուն բացումը տեղի ունեցած է Ապրիլ 1968–ին, կառուուված է սպիտակ պեթոնով եւ կը ներկայանանայ իրար միացուած 23 մեթր բարձրութեամբ[1] ութ կամարներէ բաղկացած շինութիւն[2]: Արձանի հեղինակը Հրանթ Աղբաբեանն է։ Հայոց ցեղասպանութեան նուիրուած ամենամեծ յուշահամալիրն է այս մէկը ԱՄՆ-ի մէջ։
Տուեալներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յուշահամալիրի յուշատախտակին անգլերէն գրուած է.
«Հայ նահատակաց յուշարձան (այս բառերը գրուած են նաեւ հայերէնով)
Այս յուշարձանը կառուցուած է ամերիկահայերու կողմէ, նուիրուած է 1915-1921 թուականներուն թրքական կառավարութեան կողմէն իրականացուած Հայոց ցեղասպանութեան 1500000 զոհերու եւ մարդկութեան դէմ կատարուած հանցագործութիւններու զոհ դարձած բոլոր ազգութիւններու յիշատակին: 24 ապրիլ, 1968»[2]:
Ցեղասպանութեան զոհերու յիշատակի օրը՝ ամէն տարի 24 Ապրիլ-ին, Լոս Անճելսի տարբեր շրջաններու հազարաւոր հայեր եւ ամերիկացի քաղաքական գործիչներ Մոնթեպելլոյի յուշարձանի մօտ՝ կու գան ծաղիկներ դնելու եւ յարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերուն[3]:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1965–ին Հայոց ցեղասպանութեան 50-ամեակի առիթով Լոս Անճելսի հայ համայնքը որոշեց յուշահամալիր կառուցել, որ պէտք է որպէս զոհերբւ յիշատակը հարգելու մշտական վայր ըլլար։ Քանի մը ամիս ետք Մոնթեպելլոյի քաղաքային պալատին մէջ յուշարձանին տեղ հատկացուեցաւ[4], որը կառուցելու նպատակով ամբողջ աշխարհի հայությունը հանգանակությամբ հավաքեց 125 հազար դոլար[1]:
Անուանի այցելուներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Առնոլդ Շուարցենեգեր, Գալիֆոռնիոյ նահանգապետ[5]
- Բարբարա Բոքսեր, Գլիֆոռնիա նահանգէն ընտրուած սենատոր[5]
- Ադամ Շիֆ, գոնկրեսական[6]
- Ջէքի Շպայեր, գոնկրեսական[7]
- Անտոնիոյ Վիլարայգոսա, Լոս Անճելսի քաղաքապետ[8]
- Դայան Ֆայնշտայն, Գալիֆոռնիոյ սենատոր[9]
- Լի Բակա, Լոս Անճելսի գլխաւոր շերիֆ[10]
- Կարմէն Տրուտանիչ, Լոս Անճելսի քաղաքային դատախազ[11]
- Չառլզ Կալդերոն, Լոս Անճելսի քաղաքային ղեկավար[5]
- Բիլ Մոլինարի, Մոնթեպելլոյի քաղաքապետ[12]
- Արտ Բարախաս, Մոնթեպելլոյի քաղաքապետ[12]
- Քրիստինա Կորտես, Մոնթեպելլոյի քաղաքային խորհուրդի անդամ[12]
- Ֆրանք Գոմես, Մոնթեպելլոյի քաղաքային խորհուրդի անդամ[12]
եւ այլք
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Յուշահամալիրը վերակառուցման ընթացքին
-
Յուշահամալիրը վերակառուցման ընթացքին
-
Յուշահամալիրի տեսքը հեռուէն (վերակառուցման ընթացքին)
-
24 Ապրիլ 2008
-
Յուշահամալիրը 2012–ին
-
Յուշահամալիրը մեծ ծրագիրով
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 «History of the Armenian Genocide Memorial in Montebello, CA»։ United Armenian Council for the Commemoration of the Armenian Genocide Los Angeles։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-06-29-ին։ արտագրուած է՝ սեպտեմբերի 1, 2012
- ↑ 2,0 2,1 Ցեղասպանության թանգարանի կայք
- ↑ Marches and commemorations in Southland mark Armenian genocide
- ↑ «Thousands commemorate Armenian genocide at site of Montebello monument| newspaper»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-06-22-ին։ արտագրուած է՝ 2017-12-02
- ↑ 5,0 5,1 5,2 «ANCA-WR JOINS COMMUNITIES ACROSS THE WESTERN US IN MARKING THE 95th ANNIVERSARY OF THE ARMENIAN GENOCIDE»։ ANCA։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-06-19-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ մայիսի 24
- ↑ Elected Officials Call For End to Turkey's Gag Rule During Genocide Commemoration Event
- ↑ Wight Pam (ապրիլի 20, 2006)։ «Montebello remembers Armenian genocide»։ Whittier Daily News
- ↑ «1,500 attend commemoration of Armenian genocide at Montebello monument»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-04-25-ին։ արտագրուած է՝ 2017-12-02
- ↑ U.S. Senator Dianne Feinstein calls on Turkey to recognize Armenian Genocide
- ↑ LA County Sheriff visits Armenian Genocide Martyrs' Monument
- ↑ Molina Sandra։ «Thousands commemorate Armenian genocide at site of Montebello monument Read more: Thousands commemorate Armenian genocide at site of Montebello monument»։ Whittier Daily News։ արտագրուած է՝ 2013 թ․ մայիսի 24[permanent dead link]
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «MONTEBELLO ANC COMMEORATES GENOCIDE THROUGH MUSIC AND ART»։ ANCA։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-06-19-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ մայիսի 24