Հայկ Աւետիսեան
Հայկ Աւետիսեան | |
|---|---|
| Ծնած է | 1 Մայիս 1956 (70 տարեկան) |
| Ծննդեան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Գործատու | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Հնագիտութեան եւ Ազգագրութեան Հիմնարկ և Երեւանի Պետական Համալսարան |
| Կրթութիւն | Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունք |
| Կոչում | փրոֆէսոր |
| Տիրապետած լեզուներ | հայերէն |
Հայկ Գրիգորի Աւետիսեան (1 Մայիս 1956, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ ազգագրագէտ, հնագէտ: Պատմական գիտութիւններու դոկտոր (2002), մասնագէտ (2003)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1973-ին աւարտած է Երեւանի թիւ 118 միջնակարգ դպրոցը, 1983-ին՝ Երեւանի Պետական Համալսարանի պատմութեան հիմնարկը։ Այնուհետեւ ընդունուած է ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ Ազգագրութեան հիմնարկի հեռակայ ընկերութիւնը։ 1985-էն դասախօսած է Երեւանի Պետական Համալսարանի պատմութեան հիմնարկին մէջ։ 1989-ին պատրաստած է թեկնածուական, 2003-ին՝ տոքթորական ատենախօսութիւն։ 1995-2003 թուականներուն եղած է ԵՊՀ գիտքարտուղար, 2004-2009 թուականներուն՝ ԵՊՀ Պատմութեան հիմնարկի ատենապէտ։ 2009-էն Երեւանի Պետական Համալսարանի Հնագիտութեան եւ ազգագրութեան ամպիոնի վարիչն է։
Գիտահետազօտական գործունէութիւնը[1]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայկ Աւետիսեանը յայտնի է որպէս հմուտ հնագէտ։ Ան գործուն մասնակցութիւն ունեցած է Թալինի, Օշականի, Արենիի պեղումներուն, ղեկավարած է Արագածի, Արամուսի, Այգեշատի հնագիտական արշաւախումբերը:
Փրոֆեսէօր Հայկ Աւետիսեան հեղինակ է Հայաստանի եւ Առաջաւոր Ասիոյ մ. թ ա. առաջին հազարամեակի կէսի մշակոյթին նուիրուած հրապարակումներուն: Այս հետազօտութիւններուն մէջ ան հմտօրէն համադրելով հնագիտական եւ պատմագիտական նիւթը, յանգած է շարք մը կարեւորագոյն հետեւութիւններու: Ան մասնակցած է հանրապետական եւ միջազգային շարք մը գիտաժողովներու՝ Գերմանիոյ, Իտալիոյ, Սպանիոյ եւ այլուր։ Հարաւային Կովկասի նմանօրինակ հաստատութիւններու շարքին իր ուրոյն տեղը կը գրաւէ փրոֆեսէօր Հայկ Աւետիսեանի ղեկավարութեամբ արդիւնաշատ աշխատանքներ իրականացնող ԵՊՀ-ի հնագիտութեան գիտահետազօտական տարրաԼուծարանը (լապորաթուարը)։ Հայկ Աւետիսեանի ղեկավարութեամբ մեծապէս ընդլայնեցան ԵՊՀ-ի պատմութեան ֆաքուլթէի, մասնաւորաբար՝ Հնագիտութեան եւ Ազգագրութեան ամպիոնի միջազգային կապերը (Ինսպրուքի, Քալիֆորնիոյ համալսարաններ)։ Այդ կրթօճախներու մասնակցութեամբ պեղումներ կատարուած են ՀՀ Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերուն մէջ եւ այլուր։ Փրոֆեսէօր Հայկ Աւետիսեան շարք մը գիտական խորհուրդներու անդամ է, միջազգային հնագիտական արշաւախումբերու գիտական ղեկավար, գիտական ամսագիրի խմբագիր։
Երկեր[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արամուս, Հալէպ, 2012, 66 էջ - http://www.armin.am/images/menus/1093/Av-Aramus1.pdf Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Արագած (Ուրարտական ամրոցի պեղումներ), Երեւան, 2001, 232 էջ։
- Հայկ Աւետիսեան, Արսէն Պոպոխեան, Ուրարտուի հնագիտութիւն (ամրոց–բնակավայրեր եւ դամբարանային համալիրներ), Երեւան, 2010, 216 էջ։
- Հայկ Աւետիսեան, Արտակ Գնունի, Արսէն Պոպոխեան, Գագիկ Սարգսեան, Պրոնզ–երկաթեդարեան Սիւնիքի սրբազան լանտշաֆտը, Երեւան, 2015։
- Հայկ Աւետիսեան, Փաւել Աւետիսեան, Արարատեան դաշտի մշակոյթը Ք.ա. XI – VI դարերուն, Երեւան, 2006, 396 էջ։
- Արագածի եւ Արամուսի պաշտամունքային կառոյցներն ու քարակոթողները, «Բանբեր Երեւանի համալսարանի», Երեւան, 2002, թիւ 2, էջ 52-56։ - http://ysu.am/files/06H_Avetisyan.pdf Արխիւացուած 2018-05-08 Wayback Machine-ի վրայ
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երեւանի պետական համալսարանի 90-ամեայ պատմութեան հիմնարկը, խումբ. Է. Գ. Մինասեան, Երեւան, 2009։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրիտյոֆ Նանսէնի ոսկեայ յուշամետալ, 2006
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (հայերեն) Հայկ Ավետիսյան, 2025-03-22, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF_%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10262142, վերցված է 2026-07-13
- ↑ (հայերեն) Հայկ Ավետիսյան, 2025-03-22, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF_%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10262142, վերցված է 2026-07-13