Հայկական Չաման
Արտաքին տեսք
Հայկական Չաման, ճապուռի (carum carvi) ժողովրդական անունն է։ Իր հոմանիշներն են ֆրանսերէն cumin romain (հռոմէական չաման), C. des pres (մարգաց չաման), որոնք նոյնպէս ճապուռի ժողովրդական անուններն են։
Գլխաւորաբար կը մշակուի Հոլանտայի մէջ եւ իբրեւ համեմ. իր հունտերը կը գործածուին հացը համեմելու, գերմանական չամաօղիի (քիւմմէլ) պատրաստութեան եւ հրուշակագործեան մէջ։
Արաբները հայկական չամանը կը ճանչնան էլ քէմմուն էլ էրմէնի անունով։