Համպուրկի Ազգագրութեան Թանգարան
Համպուրկի Ազգագրութեան Թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգագրական թանգարան? |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրութիւն | Համպուրկ |
53°34′07″N 9°59′21″E / 53.5685°N 9.989167°E | |
Համպուրկի Ազգագրութեան Թանգարան (գերմաներէն՝ Museum für Völkerkunde Hamburg), հիմնադրուած է 1879-ին: Եւրոպայի մէջ ազգագրութեան ամենամեծ թանգարաններէն մէկն է: Թանգարանին հաւաքածոն կը ներառէ շուրջ 350000 նմուշ, տարեկան կ՛ունենայ մօտ 180,000 այցելու, իսկ 2012-ին ունեցած է 130,000 այցելու[1]: Թանգարանը կը գտնուի Համպուրկի Այմսպիւթել շրջանի Ռոթէրպա թաղամասին մէջ:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը կազմուած է 1849-ն գործող քաղաքային գրադարանի փոքրածաւալ ազգագրական հաւաքածոյի հիման վրայ։ Այս հաւաքածոն յետագային դարձաւ Համպուրկի բնական պատմութեան թանգարանի մէկ մասը, իսկ 1867-ին բացուեցաւ հանրութեան համար իբրեւ Համպուրկի «Die Ethnographische oder Sammlung für Völkerkunde im Anschluss an das Naturhistorische Museum»: 645 նմուշէ բաղկացած հաւաքածոն վերահսկուած են Ատոլֆ Օպերտեօրֆերի եւ Ֆերտինանտ Վորլէի կողմէ: 1871-ին հաւաքածոն վերանուանուած է Պատմամշակութային Թանգարան:
29 Ապրիլ 1879-ին հիմնադրուած է Ազգագրութեան Թանգարանը: Մինչեւ 1896 գործարար Քարլ Վ. Լիւտերը ղեկավարած է թանգարանը[2]: 1 Հոկտեմբեր 1904-ին Գէորգ Թիլենիուսը լրիւ դրոյքով զբաղեցուցած է Ազգագրութեան եւ Նախապատմութեան Թանգարանի վարչական տնօրէնի պաշտօնը եւ մեծապէս աջակցած է առանձին թանգարան կառուցելու աշխատանքներուն: Շինարարութեան ծրագիրը հաստատուելէ ետք կառուցումը իրականացած է 1908-1912 տարիներուն, իսկ 1929-ին աւարտած են աշխատանքային հատուածի ընդլայնման աշխատանքները:
1999-էն թանգարանը դարձած է հանրային իրաւունքի տակ գործող հիմնադրամ:
Հավաքածոյ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանի հավաքածուն կ՛ընդգրկէ նմուշներ Ափրիկէէն, Ասիայէն, Ճափոնէն, Օվկիանիայէն, Ամերիկայէն եւ Եւրոպայէն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 130.000 Besucher kamen ins Museum für Völkerkunde. Hamburger Abendblatt, 12. Januar 2013.
- ↑ siehe Mittheilungen aus den Localvereinen, Gruppe Hamburg-Altona, in: Korrespondenzblatt der Deutschen Gesellschaft für Anthropologie, Ethnologie und Urgeschichte., Jg. 29, München 1898, S. 59–60, Digitalisat
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաշտոնական կայք Archived 2018-08-13 at the Wayback Machine.
- Museum für Völkerkunde Hamburg, Weltkulturarchiv
- Museum of Ethnology Hamburg