Կրթութիւնը Վրաստանի Մէջ
Վրաստանի կրթութիւնը, կը գտնուի Վրաստանի Հանրապետութեան Կրթութեան նախարարութեան կառավարութեան տակ։
Միջնակարգ Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կրթութիւնը կը սկսի վեց տարեկանէն։ Ունի երեք մակարդակ՝ տարրական դպրոց (6 տարի), հիմնական դպրոց (3 տարի), միջնակարգ դպրոց (3 տարի)։ Հիմնական դպրոցը աւարտելէն ետք, դպրոցականները կը ստանան հիմնական կրթութեան ատեստատ, իսկ՝ 12-րդ դասարանը աւարտելէն ետք՝ լրիւ միջնակարգ կրթութեան աւարտական ատեստատ։ Ընդունուած է գնահատականի 12-բալլանոց համակարգ։
Պարտադիր առարկաներէն կը դասուին՝ քիմիան, ֆիզիքան, կենսաբանութիւնը, աշխարհագրութիւնը, պատմութիւնը, վրացերէնը, գրականութիւնը, օտար լեզուներէն մէկը եւթուաբանութիւնը։
Դպրոցները կը ղեկավարեն հոգաբարձուներու խորհուրդները, որոնք կ'ընտրեն դպրոցներու տնօրէններուն Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան ներկայացմամբ։
Միջնակարգ Յատուկ Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դպրոցի 9-րդ դասարնից հետո կարելի է ընդունվել միջին մասնագիտական կրթության առաջին մակարդակ։ Երեք աստիճան անց միջին մասնագիտական կրթության դիպլոմի հետ տրվում է նաեւ մասնագիտական/տեխնիկական միջնակարգ դպրոցի կամ մասնագիտացված միջնակարգ դպրոցի լրիվ կրթության ատեստատ։
Բարձրագոյն Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բարձրագոյն կրթութիւնը վճարովի է[1]։ Բուհ ընդունուելու համար կը պահանջուի հանձնել Միասնական ազգային քննութիւն։ Այն 4 առարկաններէն բաղկացած քննութիւն է՝ տրամաբանական հմտութիւններ, վրացերէն լեզու եւ գրականութիւն, օտար լեզու եւ մէկ քննութիւն ըստ ընտրութեան։ Գոյութիւն ունի բարձրագոյն կրթութեան 4 աստիճան.
- Վկայականի արժանացած մասնագէտ (առաջին աստիճանի բակալաւր)
- Բակալաւր
- Մագիստրոս
- Տոքթորատուրայ
Կե կիրառուի գնահատականի 100% (բալլային) եւ տառային համակարգ (A-ից մինչեւ F)։
Հղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Система образования Грузии Archived 2013-07-19 at the Wayback Machine.// Կրթութեան եւ գիտութեան ոլորտում՝ վերահսկողության դաշնային ծառայութիւն
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 28/12/2011 Бендукидзе: Все советское обязательно развалится // Грузия-Online