Jump to content

Կրեմի Բերդ

Բերդ
Կրեմի Բերդ
վրաց.՝ გრემი
Երկիր  Վրաստան[1]
Հիմնադրուած է՝ 15-րդ դար

Կրեմի Բերդ (վրաց.՝ გრემი), 16-րդ դարի ճարտարապետական յուշարձան։ Կը գտնուի Վրաստանի Կախեթի մարզին մէջ։ Ժամանակին ծաղկուն Կրեմի քաղաքէն կը պահպանեն միայն բերդն ու Հրեշտակապետներու եկեղեցին[2]: Ճարտարապետական համալիրը տեղակայուած է համանուն գիւղէն արեւելք՝ Ղուարել քաղաքին մօտ՝ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսէն 175 քմ դէպի արեւելք։

Կրեմի քաղաքը կ'ըլլայ Կախեթի թագաւորութեան մայրաքաղաքը 16-17-րդ դարերուն: Քաղաքին մէջ կ'ապրին մեծ թիւով հայեր։ XVII դարի երեսնական թուականներուն որպէս դեսպան քաղաք կու գայ Վէօտօր Վոլկոնսկին, որ կը յիշատակուի, թէ քաղաքին մէջ կայ հայկական եկեղեցի, հայկական պալատ՝ քարէ պարիսպով, ուր կայ եւս մէկ հայկական եկեղեցի։ Այդ եկեղեցւոյ բացումէն ետք, քաղաքին մէջ կը բացուին մինչեւ 10 հայկական եկեղեցիներ[3]: Կախեթի Լեւան թագաւորին կողմէ հիմնադրուած մայրաքաղաքը կ'ըլլայ թագաւորական նստավայրը ու առեւտրական քաղաք՝ Մետաքսի ճանապարհին վրայ մինչ 1615 թուականը, երբ քաղաքը հողին հաւասարեցուցին շահ Աբաս I-ի զօրքերը։ Այդ ժամանակէն ի վեր քաղաքն այլեւս երբեք չվերականգնուեցաւ իր նախկին փառքով եւ XVII դարի կէսերուն Կախեթի արքաները իրենց մայրաքաղաքը տեղափոխեցին Թելաւ:

Քաղաքը ենթադրաբար կը գրաւէ 40 հեքթար տարածք եւ բաժնուած է երեք հիմնական մասերու՝ Հրեշտակապետներու եկեղեցին, թագաւորական պալատը եւ առեւտրական թաղամասը։ Այդ տարածքին մէջ հնէաբանական համակարգուած ուսումնասիրութիւններ կ'անցընեն Ա. Մամուլաշուիլին ու Պ. Զաքարաեան 1939-1949 եւ 1963-1967 թուականներուն։

Միքայել ու Գաբրիել հրեշտակապետների եկեղեցին Գրեմի բերդում

2007 թուականին կ'առաջարկուի Կրեմի բերդը ներառել ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկին մէջ։

Ճարտարապետութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Որմնանկար Գրեմի բերդի Միքայել ու Գաբրիել հրեշտակապետների եկեղեցում

Հրեշտակապետներու եկեղեցական համալիրը տեղակայուած է բլուրի մը վրայ եւ կազմուած է Միքայէլ ու Գաբրիէլ հրեշտակապետներու եկեղեցւոյ, զանգակատունին, եռայարկ շինութեան ու գինիի մառանին (մարանի) մէջ։ Եկեղեցական համալիրը շրջապատուած է պարիսպով, որ ունի աշտարակներ ու հրակնատներ: Պահպանուած են դէպի գետը տանող գաղտնի գետնուղիին մնացորդները։

Հրեշտակապետներու եկեղեցին կառուցուած է Կախեթի Լեւան թագաւորին հրամանով 1565 թուականին: Որմնանկարները կատարուած են 1577 թուականին: Եկեղեցին քարէ խաչաձեւ գմբէթաւոր տաճար է։ Կառուցուած է վրացական աւանդութիւններով՝ ներառելով իրանական ճարտարապետական ոճի որոշ տարրեր[4]: Կառոյցը ունի երեք մուտք՝ հիմնական արեւմտեանը ու երկու կողմնային՝ հիւսիսային ու հարաւային։ Գմբէթը կը յենի խորանի աբսիդներու ու երկու սիւներու վրայ։ Գմբէթը ունի կամարագօտի ու ութ նեղ պատուհաններ։ Ճակատամասը բաժնուած է երեք կամարաձեւ բաժիններու։

Եկեղեցւոյ զանգակատունը կը ցուցադրուին քանի մը հնէաբանական գտածոներ եւ XVI դարի թնդանօթ։ Պատերը զարդարուած են Կախեթի թագաւորներու դիմանկարներով, որոնք կը պատկանին վրացի ժամանակակից նկարիչ Լեւան Չոգոշւիլիի վրձինին (1985)[5]:

  • Греми // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  • Rosen, Roger. Georgia: A Sovereign Country of the Caucasus. Odyssey Publications: Hong Kong, 1999. ISBN 962-217-748-4

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Греми // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  3. Кавказский этнографический сборник - Том 6 - Страница 264 / Изд-во Академии наук СССР, 1976
  4. Каха Кхимшиашвили, Краткая история грузинской архитектуры Archived 2004-08-19 at the Wayback Machine. (անգլերէն)
  5. Музей в Греми Archived 2011-07-26 at the Wayback Machine.. Грузинское Министерство культуры, спорта и охраны памятников Կաղապար:Ref-ka

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]