Կրացի Օփերա
Արտաքին տեսք
Կրացի օփերա (գերմ.՝ Opernhaus Graz), Աւստրիոյ երկրորդ ամէնէն մեծ օփերային թատրոնը։ Կը գտնուի Կրացի մէջ։ Թատրոնին մէջ հանդէս կու գայ Կրացի ֆիլհարմոնիք նուագախումբը (գերմ.՝ Grazer Philharmonisches Orchester):
Ունի պարոքքօ եւ ռոքոքօ ոճերով նախագծուած շուրջ 1400 նստատեղ[1]։
Օփերային թատրոնին մէջ կը ներկայանան բազմաբնոյթ երաժշտական ոճեր՝ պալեթ, սարսուելա, տարբեր երաժշտական ներկայացումներ՝ ժամանակակից ոճով դիմագրաւելով աւանդականին։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օփերան գործած է ԺԷ. դարէն Հապսպուրկներու թագաւորական կալուածի վերափոխուած վակոն-տնակին մէջ։
1776-ին կառուցուած Ազգային թատրոնին մէջ (Schauspielhaus Graz) բեմադրուած են Մոցարթի վաղ շրջանի օփերաները, թէեւ ներկայիս (վերակառուցումներէ ետք) հոն տեղի կ'ունենան թատերական այլ բեմականացումներ[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Կրացի օփերա
- ↑ Grazer Opera. Kurze Geschichte der Grazer Oper (Brief History of Graz Opera) Archived 2011-10-29 at the Wayback Machine.