Jump to content

Կտանսք

Կտանսք

Կտանսք (լեհ.՝ Gdańsk), քաղաք Լեհաստանի հիւսիսը։ Երկրի վեցերորդ խիտ բնակեցուած քաղաքն է։ 2006-ի մարդահամարի տուեալներով քաղաքին բնակչութեան թիւը կը կազմէ 460 000 մարդ։

Կտանսք մեծ նաւահանգիստ է, որ կը գտնուի Պալթիք ծովուն կեդրոնը։ Քաղաքը կը համարուի Լեհաստանի արդիւնաբերական եւ արհեստագիտական զարգացման ամենամեծ կեդրոններէն մէկը։

1980-ականներուն Կտանսք «Համերաշխութիւն» շարժման ծննդավայրն էր, որ մեծ դեր կ'ունենայ Լեհաստանի համայնավար ​​իշխանութեան վերջ տալու հարցին մէջ եւ կ'օգնէ տկարացնելու Արեւելեան դաշինքին փլուզման, Պերլինի պատին անկման եւ Վարշաւայի պայմանագիրին լուծարման:

Կտանսքի մէջ կան Կտանսք համալսարանը, Կտանսքի արհեստագիտական համալսարանը, Ազգային թանգարանը, Կտանսքի Շէյքսփիր թատրոնը, Բ. Համաշխարհային պատերազմի թանգարանը, Լեհաստանի Պալթեան ֆիլհարմոնիան եւ Եւրոպական համերաշխութեան կեդրոնը:

1260-էն ի վեր քաղաքը կը հիւրընկալէ նաեւ Ս. Տոմինիքեան տօնավաճառը, որ կը համարուի Եւրոպայի մեծագոյն առեւտրական եւ մշակութային իրադարձութիւններէն մէկը:

ՏարիԲնակչութիւն
2015 462 249 մարդ
2017 464 254 մարդ [1]
ՏարիԲնակչութիւն
2021 486 022 մարդ [2]
2023 486 492 մարդ [3]
ՏարիԲնակչութիւն
2024 487 834 մարդ [4]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]