Jump to content

Կոնդակ

Կոնդակ (յունարէն՝ κοντάκιον), Հայրապետական թուղթ, հովուական գիր։

Ունի տարբեր կիրառումներ.

  • Կոնդակ - հայ մատենագրութեան մէջ եւ եկեղեցական կիրառութիւններուն մէջ՝ կը նշանակէ կաթողիկոսական (երբեմն նաեւ առաջնորդ-եպիսկոպոսի) թուղթ, նամակ, ուղերձ, շրջաբերական, կտակ։ Այսօր եւս կոնդակին գլանաձեւ փաթոյթի ձեւ կը տրուի, ճակատը կը զարդարուի՝ կաթողիկոսական-եպիսկոպոսական խորհրդանիշանով եւ մանրանկարներով։ Կ՛ունենայ պատմական քաղաքական, ընկերա-տնտեսական, իրաւա-վարչական, ազգային-հասարակական, մշակութային, կրթական եւ այլ բովանդակութիւն։ Ուստի կոնդակը երբեմն ալ կարեւոր պատմական սկզբնաղբիւր է։[1]
  • Կոնդակ - գլանաձեւ ձող, գաւազան, փաթոյթ։
  • Կոնդակ - հոգեւոր օրհներգ, յորդորակ, տաղ, մաղթանք։ V-VII դարերուն ուղղափառ եկեղեցիներուն մէջ՝ երգասացութեան հիմնական ժանր։
  1. Հայկական Սովետական Հանրագիտարան