Կոմիտաս Ա. Աղցեցի
Կոմիտաս Ա. Աղցեցի | |
---|---|
Ծնած է | անհայտ[1] |
Ծննդավայր | Աղձք, Հայաստան[1] |
Մահացած է | 628[1] |
Մահուան վայր | Դուին[1] |
Մասնագիտութիւն | հոգեւորական, երգահան, բանաստեղծ, երաժիշտ |
Վարած պաշտօններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս[1] |
Կոմիտաս Ա Աղցեցի, Շինող (ծ. թ. անյայտ, գիւղ Աղցք (Արագածոտն գաւառ) - 628, Դուին), Ամենայն հայոց կաթողիկոս 615 թվականէն։ Ուսումն ու կրթութիւնը ստացած է Մովսէս Եղիվարդեցի կաթողիկոսին օրով (574-604) Դուինի մէջ։ Կարճ ժամանակ մը եղած է Ս. Հռիփսիմէ վկայարանի փակակալը, ապա Աբրահամ կաթողիկոսին (607-615) կողմէ, նախքան կաթողիկոս ընտրուիլը, ձեռնադրուած է Տարօնի եպիսկոպոս։
Աշխուժ մասնակցութիւն ունեցած է իր ժամանակի դաւանաբանական վէճերուն, պաշտպանած Հայ եկեղեցւոյ դաւանանքը քաղկեդոնականներու եւ նեստորականներու ոտնձգութիւններնը։ Կոմիտաս իր մասնակցութիւնը բերած է եկեղեցաքաղաքական պայքարին եւս. Անոր ձանձնարարութեամբ կազմած ինչպես «Կնիք հաւատոյ» դաւանաբանական ժողովածուն, այնպէս ալ «Գիրք Թղթոց»ը։ «Կնիք հաւատոյ» երկը 1914-ին հրատարակուած է Կարապետ եպիսկոպոսին կողմէ ըստ Երևանի մատենադարանի թիվ 4640 ձեռագիրին (ԺԵ դար)։
Կոմիտասի անունով մեզի « հասածլ երկու թուղթեր։ Առաջին թուղթը «Վասն հաւատոյ» (615 ), գրուած է Պարսկաստանի եպիսկոպոսների խնդրանքով։ Անիկա զետեղուած է «Գիրք Թղթոց» ժողովածուին մեջ։ Երկրորդ թուղթը (618) յղուած է Երուսաղէմի տեղապահ Մոդեստոս երեցին։ Թուղթի պատճէնը զետեղուած է Սեբէոսի պատմութեան մէջ (տե՛ս Սեբէոս «Պատմութիւն» Գլուխ ԼԶ 5-28)։ ՀոսԿոմիտաս կաթողիկոսը իր ուրախութւն կը յայտնէ ցաւալի ընդմիջումից (Երուսաղեմի 614 թ. ավերումից) հետո Հայ Եկեղեցու և Երուսաղեմի միջև վերափոխված հարաբերությունների կապակցությամբ։ Թուղթը շարադրված է քրիստոնեական մխիթարության դասական ավանդների փայլուն իմացությամբ սուրբգրային վկայությունների տեղին օգտագործումով։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գիրք Թղթոց, էջ 400-413։
- Կնիք հաւատոյ ընդհանուր Ս. եկեղեցւոյ յուղղափառ եւ ս. հոգեկիր հարցն մերոց դաւանութեանց, յաւուրս Կոմիտաս կաթուղիկոսի համահաւաքեալ, հրատարակութիւն Կարապետ եպիսկոպոսի, Ս. Էջմիածին, 1914 (լուսատիպ վերահրատարակութիւնը տե՛ս Catholicos Komitas, Le Sceau de la foi, réimpression anastatique, édition Peeters-Louvain, 1974 (Հայկական Մատենաշար Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան), Անթիլիաս-Լիբանան, 1998)։
- Գ. Յակոբեան, Կոմիտաս կաթողիկոսի «Անձինք նուիրեալք» շարականը, - «Էջմիածին», 1976, թիւ 1, էջ 25-30։
- Վարդան Այգեկցի, Գիրք հաստատութեան եւ արմատ հաւատոյ, Երեւան, 1998։
- Յարութիւն Փալանճեան, Կնիք հաւատոյ բնագրին բառացանկ, Անթիլիաս-Լիբանան, 1999։
- Ընտրանի հայ եկեղեցական մատենագրութեան, աշխատասիրութեամբ Պ. Խաչատրեանի և Յ. Քէոսէեանի, Ս. Էջմիածին, 2003, էջ 179-187։
- Գրիգոր Փիտէճեան, «Անձինք նուիրեալք» շարականը, Նիւ-Եորք, 2003։
- J. Leban, Les citations patristiques grecques du "Sceau de la foi", - Revue d'histoire ecclésiastique, 1929, 25, pp.5–32.
- Ch. Renoux, Le "Sceau de la Foi"։ une lacune en partie comblée, Հանդէս ամսօրեայ, 1987, էջ 285-294։
- M. van Esbroek, L'encyclique de Komitas et la réponse de Mar Maroutha (617), - "Oriens Christianus", 2001, 85, pp.162–175.