Կիրակոս Մետաքսեան
Կիրակոս Մետաքսեան ռուս.՝ Кирилл Щёлкин | |
---|---|
| |
Ծնած է | 4 (17) Մայիս 1911 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 8 Նոյեմբեր 1968[1] (57 տարեկանին) |
Մահուան վայր | Մոսկուա, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Տավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան? |
Մասնագիտութիւն | միջուկային ֆիզիկոս |
Աշխատավայր | Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ? |
Անդամութիւն | Խորհրդային Միութեան Գիտութիւններու Ակադեմիա |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Կիրիլ Շչոլկին (բուն անունով՝ Կիրակոս Մետաքսեան, 4 (17) Մայիս 1911, Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն - 8 Նոյեմբեր 1968[1], Մոսկուա, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1]), հայ գիտնական, միջուկային ֆիզիկոս։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1911-ին, Թիֆլիս։ Գերդաստանը եղած է Խրիմի Կարասապազար գիւղաքաղաքէն, մեծ հայրը՝ Եփրեմը (Եֆիմ), հայրը՝ Յովհաննէս Շչոլկին (Իվան), որ ծառայած է Հայաստանի Նոր-Պայազէտ Դալարագիւղի շրջանը, որպէս հողաչափ եւ քարտէզագիր:
Կիրակոսի մայրը եղած է պուլկար-քակաուզի խառնուրդ: Կիրակոս, որ կոչուած է Կիրա, ապա Կիրիլ, կնքուած է Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ եւ արձանագրուած որպէս ուղղափառ:
Ընկերվարական աշխատանքի եռակի հերոս, լենինեան մրցանակի դափնեկիր, պետական մրցանակի քառակի դափնեկիր. պարգեւատրուած է Լենինի չորս, կարմիր դրօշ, կարմիր աստղ շքանշաններով:
Շչոլկին աթոմային, ջրածնային ռումբերու եւ հակազդեցիկ վառելանիւթի, հրթիռները առաջ մղող կրակի ստեղծողն է:
Ան պայթեցուցած է խորհրդային առաջին, երկրորդ եւ երրորդ աթոմային ռումբերը ու ջերմամիջուկայինը։ Կիրիլէն բացի ուրիշ ոչ մէկուն կը վստահէին այդ աշխատանքը:
Գիտնականը հիմնած է խորհրդային երկրորդ միջուկային կեդրոնը՝ Ուրալը, «Չելեափինսկ-70»-ը, որ ոչ միայն կը մրցէր առաջինին՝ «Արզամաս-16»-ին հետ, այլեւ շատ մը պարագաներու կը գերազանցէր զայն:
1960-ին, 49 տարեկան հասակին, «Չելեափինսկ – 70»-ի գիտական ղեկավար ու գլխաւոր կերտիչը հրաժեշտ կու տայ իր բոլոր պաշտօններուն, կը մեկուսանայ ոչ միայն միջուկային զէնքին առնչուող բոլոր գործերէն, բնագաւառէն դադրելով, այլեւ կը զրկուի որեւէ տեղեկութիւն ստանալէ եւ միջուկային կեդրոններ այցելելու իրաւունքէ. կեդրոններ, ուր անցուցած էր իր կեանքին գերակշռող մասը:
Շչոլկինի ժամանակակից հայազգի միջուկային գիտութիւններու այլ վաստակաւոր եւ պատկառելի գիտնականներ են նաեւ խորհրդային արտաքին հետախոյզ զօրավար Հայկ Յովակիմեան, Աբրահամ եւ Արտեմ Ալիխանեան եղբայրներ, Անդրանիկ Իւսիֆեան, Իվան Կնունեանց եւ Սամուէլ Քոչարեանց[2]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Щёлкин Кирилл Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԱՐԽԻՒՆԵՐՈՒՆ ՄԷՋ ԹԱՔՆՈՒԱԾ ՀԱՅԱԶԳԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՖԻԶԻԿՈՍ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ – Գանձասար»։ արտագրուած է՝ 2024-09-26
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Եռակի Հերոսը, Գաղտնի Մնացած Հայը, Որին Չգիտի Ժողովուրդը» Գրիգոր Մարտիրոսեան:
- «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթ, «Ամենագաղտնի Մարդը», Հայկ Մարտիրոսեան: