Jump to content

Կարինէ Աշուղեան

Կարինէ Աշուղեան
Ծնած է 20 Մարտ 1962(1962-03-20)[1]
Ծննդավայր Տափերական, Արարատի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Մահացած է 22 Յունիս 2019(2019-06-22)[2] (57 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Ուսումնավայր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ?
Մասնագիտութիւն բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախօս և գրագէտ
Աշխատավայր Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ? և Հայ զինվոր?
Անդամութիւն Հայաստանի Գրողներու Միութիւն

Կարինէ Աշուղեան (20 Մարտ 1962(1962-03-20)[1], Տափերական, Արարատի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 22 Յունիս 2019(2019-06-22)[2], Երեւան, Հայաստան), գրող, հրապարակախօս եւ լրագրող։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Հայաստանի Արարատի շրջանի (այժմ` մարզ) Տափերական գիւղին մէջ:

Աւարտած է Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայութեան եւ ընկերաբանութեան բաժանմունքը, ապա` Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի փիլիսոփայութեան եւ իրաւունքի հիմարկի ասպիրանտուրան:

Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աշխատած է նոյն հիմարկին մէջ` իբրեւ հայ փիլիսոփայութեան պատմութեան բաժինի կրտսեր գիտաշխատող, Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան «Հայ զինուոր» պաշտօնաթերթին մէջ եւ  իբրեւ լրագրող` տարբեր լրատուամիջոցներու մէջ:

1998-2008-ին եղած է «Արարատ»  մարզային թերթի գլխաւոր խմբագիրը:

Պարգեւատրուած է Հայաստանի մշակոյթի նախարարութեան «Գրիգոր Նարեկացի»  յուշամետալով[3]:

Բանաստեղծութիւններու եւ արձակ  գրութիւններու հեղինակ Կարինէ Աշուղեան։ Ռուսերէնէն հայերէնի թարգմանած է ՀՅԴ յայտնի  գործիչ, հանգուցեալ Վահան Յովհաննիսեանի «Մանտիլիոն» վէպը[4]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 1 2 Մահացել է գրող, լրագրող Կարինե Աշուղյանը
  3. «ՀԳՄ «Պարոյր Սեւակ» մասնաճիւղի անդամները պարգեւատրւեցին «Գրիգոր Նարեկացի» յուշամեդալով եւ պատուոգրով»։ life.mediamall.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-03-13-ին։ արտագրուած է՝ 2023-03-13
  4. «Մեր Կորուստները. Մահացած Է Գրող Կարինէ Աշուղեանը – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-03-13