Կարէն Կարապետեան
Կարէն Կարապետեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 14 Օգոստոս 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, վարչապետ, տնտեսագէտ, Միջազգային ժողովի (Ֆորումի) մասնակից |
Վարած պաշտօններ | Երեւանի քաղաքապետ, Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ, Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ եւ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ? |
Կուսակցութիւն | Հայաստանի հանրապետական կուսակցութիւն |
Կարէն Կարապետեան (Ծնած՝ 14 Օգոստոս 1963, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Խորհրդային միւթիւն), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ (13 Սեպտեմբեր 2016-էն սկսեալ), Երեւանի քաղաքապետ (2010-2011), տնտեսագիտութեան դոկտոր (2010)[1], Հայաստանի հանրապետական կուսակցութեան նախագահի առաջին տեղակալ[2]։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կարէն Կարապետեանը ծնած է 1963 թուականին Ստեփանակերտի մէջ:
Կրթութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կարէն Կարապետեանը 1970-1980 թուականներուն ուսանած է Երեւանի Լեւ Թոլսթոյի անունով թիւ 128 դպրոցէն ներս, 1980-1985 թուականներուն՝ Երեւանի պետական համալսարանէն ներս: 1989 թուականին Կարապետեանին ստացած է տնտեսագիտական գիտութիւններու թեկնածուի կոչում: Կարէն Կարապետեանը 32 գիտական աշխատանքներու հեղինակ է:
Աշխատանքային Գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կարէն Կարապետեանը 1985-1990 թուականներուն եղած է Հայաստանի Հանրապետութեան պետական ծրագիրներու հաշուողական կեդրոնի կրտսեր գիտաշխատող, այնուհետեւ գիտաշխատող, բաժանմունքի վարիչ, միաժամանակ դասաւանդած է Երեւանի պետական համալսարանին մէջ։ 1990-1996 թուականներուն եղած է գիտութեան եւ մշակոյթի գործիչներու միւթեան «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, եւ «Բայթ» ՊՁ-ի փոխտնօրէն, «Հրազդան» բաժնետիրական դրամատան նախագահի տեղակալ։ 1996-1998 թուականներուն եղած է «Հայէներգո» ՊՁ, գլխաւոր տնօրէնի տեղակալ, 1998-2001 թուականներուն՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխաւոր տնօրէն, 2001-2010 թուականներուն` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչութեան նախագահ-գլխաւոր տնօրէն։ 2011-2016 թուականներուն «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն է։ 2013 թուականէն սկսեալ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհուրդի անդամ է[3][4]:
Քաղաքական Գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Երեւանի Քաղաքապետ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2010-2011 թուականներուն եղած է Երեւանի քաղաքապետ[5]։
ՀՀ Վարչապետ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
13 Սեպտեմբեր 2016-ին Հայաստանի Հանրապետութեան նախագահի ՆՀ-834-Ա հրամանագրով նշանակուած է ՀՀ վարչապետ[1]։
Կուսակցական Գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Նոյեմբեր 24 2016-ին կառավարութեան նիստէն առաջ Կարէն Կարապետեանը յայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցութեան անդամակցելու իր որոշման մասին[6][7], 26 Նոյեմբեր-ին Հայաստանի հանրապետական կուսակցութեան 16-րդ համագումարին ստացաւ կուսակցութեան անդամատոմս[8], իսկ 26 Յունվար-ին ընտրուեցաւ ՀՀԿ առաջին փոխնախագահ[9]։
Ընտանիք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ամուսնացած է, ունի երեք երեխայ: Որդին՝ Տիգրան Կարապետեանը (ամուսնացած է 2015 թուականին), դուստրը՝ Մանէ Կարապետեանը (ամուսնացած է ՀՀ ուժանիւթի փոխնախարար Հայկ Յարութիւնեանին հետ)[10]։
Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- «Անանիա Շիրակացի» մետալ (ՀՀ, 2006)
- «Անանիա Շիրակացի» մետալ (ԼՂՀ, 2008)
- «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (ԼՂՀ, 2016)[11]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթուղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ [պաշտօնական կայք]»։ նախագահ.հայ։ արտագրուած է՝ 2016-09-13
- ↑ «Կարէն Կարապետեանը ընտրուած է Հանրապետական կուսակցութեան նախագահի առաջին տեղակալ»։ «Ազատ Եւրոպա/Ազատություն» ռադիոկայան։ արտագրուած է՝ 2017-01-26
- ↑ Կարէն Կարապետեանի մասին «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ»ի կայքին մէջ
- ↑ Երեւանի քաղաքապետեր
- ↑ Կարէն Կարապետեանն ընտրուեցաւ քաղաքապետ
- ↑ Կարէն Կարապետեանը նշեց ՀՀԿ-ին անդամակցելու 7 պատճառ
- ↑ Վարչապետը կը դիմէ Հայաստանի հանրապետական կուսակցութեան անդամակցելու
- ↑ Յայտնի է ՀՀԿ ԳՄ նորընտիր կազմը. ընտրուած են նաեւ Կարէն Կարապետեանը եւ Վիգէն Սարգսեանը
- ↑ Կարէն Կարապետեանը ընտրուեցաւ ՀՀԿ առաջին փոխնախագահ
- ↑ Նորանշանակ վարչապետ Կարէն Կարապետյանի ընտանիքը
- ↑ «Բակօ Սահակեանը պարգեւատրած է Կարէն Կարապետեանին | Artsakhpress.am | Արցախի անկախ լրատուական գործակալութիւն»։ artsakhpress.am։ արտագրուած է՝ 2016-11-17