Կապոյտ Սրահ
Կապոյտ սրահ (շուէտ.` Blå hallen ), Սթոքհոլմի քաղաքապետարանի գլխաւոր դահլիճը, որ առաւել յայտնի է իբրեւ Նոպէլեան ամէնամեայ հանդիսաւոր ճաշկերոյթներու սրահ, ինչպէս նաեւ կ՛օգտագործուի պետական այցերու, ուսանողական պարահանդէսներու, յոբելեաններու եւ այլ խոշոր միջոցառումներու համար:
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սրահը ունի 50 մեթր երկարութիւն, 30 մեթր լայնութիւն եւ 22 մեթր բարձրութիւն, 1500 քմ մակերեսով տարածք: Այն ունի հոյակապ սանդուղք, պատշգամ[1]:
Սրահի տանիքի պատշգամին տեղադրուած է դահլիճի ճարտարապետ Ռակնար Էսթպերկի կիսանդրին[1]:
Կապոյտ սրահը ունի աղիւսէ պատեր, որոնք չեն ծեփուած: Դահլիճը ի սկզբանէ պէտք է ծեփուեր եւ կապոյտ ներկուէր, գունային ուրուագիծ, որ կը յիշեցնէր ծովախորշի կապոյտը: Բայց Էսթպերկը սրահի կառուցման ժամանակ կարմիր աղիւսը տեսնելով միտքը փոխեց[2][3]: Թէեւ Էսթպերկը հրաժարեցաւ կապոյտ գաղափարէն՝ յօգուտ անաւարտ կարմիր աղիւսի, «Կապոյտ սրահ» անուանումը արդէն կ՛օգտագործուէր[4][5][6]:
Երգեհոն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կապոյտ սրահին մէջ կը գտնուի երգեհոնը, որ յայտնի է իբրեւ Stadshusorgeln (քաղաքապետարանի երգեհոն): Այն ունի շուրջ 10000 խողովակ եւ կը հանդիսանայ Սքանտինաւիայի 2-րդ ամենամեծ երաժշտական գործիքը[7]: 1960-ականներու վերջը երգեհոնը վերականգնուած է, յետագային գործիքը պահպանուած է, սակայն 2007-ին որոշուած է, որ գործիքը պէտք է հիմնանորոգուի, եւ 2007-2008-ականներուն Անգլիոյ մէջ երգեհոնը ամբողջովին նորոգած է Harrison & Harrison ընկերութիւնը[7]:
Կիրառում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սրահին մէջ տեղի կ՛ունենայ ամէնամեայ Նոբելեան խնճոյքը[7], որ տեղի կ՛ունենայ ամէն 10 Դեկտեմբերին[2]: Այս խնճոյքը «Շուէտի մէջ ամենաառաջատար ցանկալի ընկերային հրաւէրն է», որուն կը մասնակցին Շուէտի թագաւորական ընտանիքը, նախարարներ, խորհրդարանականները եւ աւելի քան 1200 հրաւիրուած հիւրեր[8]: Խնճոյքէն ետք հիւրերը կ՛անցնին նոյն համալիրի «Ոսկիէ սրահ» պարելու համար[7]: Նոպէլեան մրցանակները Կապոյտ սրահին մէջ չեն յանձնուիր, այլ անոնք աւելի կանուխ կը ներկայացուին Hötorget-ի մէջ գտնուող Սթոքհոլմի համերգասրահին մէջ[7]:
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Chattopadhyay, White, էջ 71
- ↑ 2,0 2,1 «Stockholms Historia av Lars Fimmerstad » Ragnar Östberg och Stockholms stadshus»։ web.archive.org։ 2014-10-23։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-10-23-ին։ արտագրուած է՝ 2019-08-09
- ↑ «Stockholm City Hall | Stadshuset | Stockholm Attractions»։ web.archive.org։ 2014-11-29։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-11-29-ին։ արտագրուած է՝ 2019-08-09
- ↑ Larsson, 2011, էջեր 124–125
- ↑ «Blå Hallen är ju…röd?»։ Bakom Kulisserna (sv-SE)։ 2010-12-10։ արտագրուած է՝ 2019-08-09
- ↑ Larsson, 2011, էջ 124-125
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Hyra Blå hallen och Gyllene salen»։ Stockholms stadshus (sv-SE)։ արտագրուած է՝ 2019-08-09
- ↑ Olah, 2002, էջ 179-180
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Chattopadhyay Swati, White Jeremy (2014)։ City Halls and Civic Materialism: Towards a Global History of Urban Public Space։ Routledge։ ISBN 1317802284
- Larsson Rikard (2011)։ Murverkets hemligheter: En vägvisar till Stockholms Stadshus [Masonry Secrets: One with impact to City Hall] (Swedish)։ Bokförlaget Langenskiöld։ ISBN 9187007010
- Olah George A. (2002)։ A Life of Magic Chemistry: Autobiographical Reflections of a Nobel Prize Winner։ John Wiley & Sons։ ISBN 047122040X