Կանանց՝ ինքնաշարժ վարելու արգելքը Սէուտական Արաբիայի մէջ
Կանանց՝ ինքնաշարժ վարելու արգելքը Սէուտական Արաբիոյ մէջ գործի դրուած է 1957-ին[1]։ Սէուտական Արաբիան միակ երկիրն էր աշխարհի վրայ, ուր կանանց չէր թոյլատրուեր ինքնաշարժ եւ այլ փոխադրամիջոց վարել[2]։ 1990-ականներուն շարժում ստեղծուեցաւ, որ կը պահանջէր ինքնաշարժ վարելու իրաւունք վերապահել կանանց։ Տասնեակ կանայք Ռիատի մէջ նստան ինքնաշարժի ղեկին եւ ձերբակալուեցան ու զրկուեցան անձնագիրէ[3]։ 2007-ին Ուաճիհա ալ-Խուվայտիրը եւ այլ կանայք դիմեցին այն ժամանակուայ թագաւոր Ապտուլլահ իպն Ապտուլ-Ազիզ ալ-Սաուտ՝ ինքնաշարժ արտօնութիւն շնորհելու հանելու խնդրանքով[4]։ 2008-ին Կանանց միջազգային օրը, ալ-Խուվայտիրը նկարահանեց իր մեքենայ վարելը, որ գրաւեց միջազգային ԶԼՄ-ներու ուշադրութիւնը[3][5][6]։ Ալ-Խուվայտիր եւ Մանալ ալ-Շարիֆ՝ ոգեւորուած 2011 թուականի արաբական գարնան իրադարձութիւններով[7][8], կազմակերպեցին աւելի եռուն քարոզարշաւ՝ կանանց վարելու իրաւունքի համար։ 17 Յունիսէն մինչեւ ամսուայ վերջ փաստաթուղթերով գրանցուեցաւ կանանց ինքնաշարժ վարելու մօտ 70 դէպք[9][10]։ Սեպտեմբերի վերջը Շայմա Ճաստանիան դատապարտուեցաւ մտրակի 10 հարուածի, Ճիտտայի մէջ ինքնաշարժ վարելուն համար, սակայն դատավճիռը չեղեալ համարուեցաւ[11][12]։
Երկու տարի ետք կանանց՝ ինքնաշարժ վարելու իրաւունքի քարոզարշաւը վերսկսաւ եւ 26 Հոկտեմբեր 2013-ը ընտրուեցաւ այն օրը, երբ կանայք պէտք է ղեկին նստին։ Նշուած ամսաթուէն 3 օր առաջ Սէուտական Արաբիոյ Ներքին գործերու նախարարութեան ներկայացուցիչը նախազգուշացուց, որ բոլոր անոնք, որոնք կը խախտեն արգելքը, ինչպէս նաեւ անոնք, որոնք կ'աջակցին վերջիններուս[12], անոնց նկատմամբ կը կիրառուին օրէնքի համապատասխան յօդուածները։ Քարոզարշաւի ղեկավարներուն զգուշացուցին 26 Հոկտեմբերին չնստիլ ղեկին, իսկ Ռիատի ճանապարհներուն blockbusters դրուեցան՝ կին վարորդներուն բացայայտելու նպատակով[13]։
26 Սեպտեմբեր 2017—ին Սէուտական Արաբիոյ թագաւոր Սալմանը հրաման արձակեց, որով կանանց թոյլ տուաւ ինքնաշարժ վարել[14][15]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ David Commins The Wahhabi Mission and Saudi Arabia. — I.B.Tauris, 2009. — P. 109.
- ↑ «Women’s transport: Solutions needed»։ Arab News։ 2009-06-27
- ↑ 3,0 3,1 «Saudi women make video protest» (en-GB)։ 2008-03-11
- ↑ «Saudi Arabia»։ U.S. Department of State (en-US)
- ↑ «Page not found»։ Women Deliver (en-US)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-05-14-ին։ արտագրուած է՝ 2018-08-05
- ↑ News A. B. C. (2008-03-10)։ «Taking a Stand: Saudi Woman Drives Car»։ ABC News
- ↑ Press Associated (2011-06-29)։ «Five Saudi women drivers arrested, says activist»։ the Guardian
- ↑ MacFarquhar Neil։ «Saudis Arrest Woman Leading Right-to-Drive Campaign»
- ↑ Burke Jason (2011-06-17)։ «Saudi Arabia women test driving ban»։ the Guardian
- ↑ «Saudi women driving movement»։ Saudiwoman's Weblog (en-US)։ 2011-06-29
- ↑ «Reports: Saudi King Cancels Lashing Sentence Against Woman Who Drove»։ NPR.org
- ↑ 12,0 12,1 Dolan Kerry A.։ «Saudi King Revokes Lashing Punishment For Woman Driver»։ Forbes
- ↑ «Saudi Arabian women vow to keep up campaign against driving ban»։ 2013-11-08։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-11-08-ին։ արտագրուած է՝ 2018-08-05
- ↑ «В Саудовской Аравии женщинам впервые разрешили водить автомобиль»։ РИА Новости։ 20170926T2302+0300Z
- ↑ «Saudi Arabia Will Finally Allow Women to Drive Cars»։ Time