Ծովային Թանգարան (Սթոքհոլմ)

Ծովային Թանգարան
Տեսակ ծովային թանգարան?, Ազգային թանգարան եւ ճարտարապետական անսամբլ?[1]
Երկիր  Շուէտ[1]
Տեղագրութիւն Սթոքհոլմ[1]
Վայր Gärdet?
Հասցէ Djurgårdsbrunnsvägen 24Djurgårdsbrunnsvägen?
Հիմնադրուած է 28 Մայիս 1933[1]
59°19′57″N 18°06′57″E / 59.3325°N 18.1158°E / 59.3325; 18.1158
Կայքէջ Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-sv" does not exist։
Քարտէս
Քարտէս

Ծովային թանգարան (շուէտ.՝ Sjöhistoriska museet), ծովային պատմութեան, առեւտրական առաքման եւ նաւաշինութեան թանգարան Սթոքհոլմի մէջ[2]: Թանգարանը տեղակայուած է Էսթերմալմ շրջանի Եարտեթ հատուածին մէջ, ուրկէ տեսարան կը բացուի դէպի Djurgårdsbrunnsviken: Թանգարանի շէնքը նախագծած է ճարտարապետ Ռակնար Էսթպերկը: Շէնքը կառուցուած է 1933-1936-ականներուն[3]:

Հաւաքածոներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թանգարանի հաւաքածոն կը ներառէ շուրջ 900000 լուսանկար, 50000 նմուշներ եւ 45000 նկարներ, որոնք բոլորը կը վերաբերին ծովուն, ափերուն, նաւերուն եւ նաւակներուն՝ անցեալին եւ ներկային[4]: Հաւաքածոյի մեծ մասը՝ նաւակները, տեղակայուած են Սթոքհոլմի Գալվարվէտ հատուածի Նաւակներու 2-րդ սրահին մէջ։ Նաւակներու հաւաքածոն կը ներառէ ինչպէս մակոյկներ, այնպէս ալ Skerry cruiser-ներ[5]:

Ներքեւի յարկը, այլ բաներու կողքին, կան ծովային պատմութեան ցուցանմուշներ, ներառեալ 18-րդ դարու նաւերու քանի մը մանրամասն ձեւեր: Երկրորդ յարկը կը ներառէ ցուցահանդէսներ շուէտական առեւտրային նաւատորմի վերաբերեալ[2]: Նկուղին մէջ կը գտնուի Կուսթաւ Գ. թագաւորի «Ամֆիոն» նաւի նաւախուցի կրկնօրինակը[6]:

Պատմական նաւերու ցուցակագրում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծովային թանգարանը պատասխանատու է Շուէտի մէջ պատմական նաւերու ցուցակագրման համար: Թուարկուած են ինչպէս նաւերը, այդպէս ալ պատմական նշանակութիւն ունեցող զբօսանաւերը: Չնայած ցուցակագրումը չառաջարկեր որեւէ իրաւական պաշտպանութիւն կամ պարտաւորութիւն, այն սեփականատիրոջը կու տայ որոշակի արտօնութիւններ:

Ճարտարապետութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ուլոֆ Թեմփելմանի (1746–1816) նէօդասական ոճով ներշնչուած կորագիծ կառոյցը հիմք կը հանդիսանայ շրջական պուրակի համար, ուր տեղի կ՛ունենան բացօթեայ համերգներ: Այդ Ռակնար Էսթպերկի վերջին խոշոր աշխատանքն էր եւ կառուցուած էր Սթոխհոլմի ցուցահանդէսի (1930) (Stockholmsutställningen 1930) վայրին մէջ։ Քանի որ ցուցահանդէսը Functionalism-ի կարեւոր դրսեւորում էր, թանգարանին մէջ կը նշուի նաեւ ճարտարապետի տեսակէտը Շուէտի մէջ Functionalism-ական ոճի ներդրման հարցում[3]: Կեդրոնական գմբէթը ամբողջութեամբ կառուցուած է աղիւսէ [7]: Շէնքին մէջ կան նաեւ արհեստանոցի մանրակերտ, փայտի խանութ, լուսանկարչական արուեստանոց, արխիւ եւ գրադարան: 1970-ականներուն աւելցած է շարժանկարներու եւ դասախօսութիւններու դահլիճ, իսկ 1990-ականներուն` սրճարան[6]:

Թանգարանէն դուրս տեղադրուած է «Նաւաստի» (Sjömannen) կոչուող պրոնզէ յուշարձանը, որ տեղադրուած է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն զոհուած շուէտ նաւաստիներու յիշատակին: Յուշարձանի հեղինակն է Նիլս Սէօկրէնը 1952-ին, մինչեւ իր մահը: Յուշարձանի բացումը տեղի ունեցած է1953-ին[8]:

Համերգներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

The Dagens Nyheter concert in 2014

1975-էն թանգարանի դիմաց գտնուող այգին մէջ տեղի կ՛ունենան բացօթեայ համերգներ եւ երաժշտական փառատօներ[9]: Սթոքհոլմի թագաւորական ֆիլհարմոնիք նուագախումբի համագործակցութեամբ Dagens Nyheter թերթի կազմակերպուած ամէնամեայ համերգները կ՛ոգեշնչուին եւ կը համեմատուին Ալպերտ թագաւորական սրահի համերգներուն հետ[9]: Թանգարանին մէջ տեղի ունեցող միջոցառումներու ժամանակ ելոյթ ունեցած արուեստագետներէն են Լիզա Նիլսոնը[10], Քենթը,[11], Pearl Jam,[12] Սառա Տոուն Ֆայները,[13], Axwell-ը,[14] եւ Փեր Հոքան Կէսլէն[15]:

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 «Sjöhistoriska museet»։ ww.sfv.se։ National Property Board of Sweden։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 6 June 2015-ին։ արտագրուած է՝ 5 June 2015 
  3. 3,0 3,1 «Stockholm kn, NORRA DJURGÅRDEN 1:1 SJÖHISTORISKA MUSEET»։ www.raa.se։ Swedish National Heritage Board։ արտագրուած է՝ 5 June 2015 
  4. «DigitaltMuseum»։ digitaltmuseum.se։ արտագրուած է՝ 2019-08-09 
  5. «Våra fartyg och båtar»։ www.sjohistoriska.se։ Maritime Museum։ արտագրուած է՝ 6 June 2015 
  6. 6,0 6,1 «Sjöhistoriska museet»։ www.sfv.se։ National Property Board of Sweden։ արտագրուած է՝ 5 June 2015 
  7. Rasmus Wærn (1999)։ «Ytterstaden»։ Guide till Stockholms arkitektur (շվեդերեն) (2nd հրտրկթն․)։ Stockholm: Arkitektur Förlag։ էջ 211։ ISBN 91-86050-41-9 
  8. Cavalli-Björkman Åsa։ «Nils A G Sjögren»։ Riksarkivet։ National Archives of Sweden։ արտագրուած է՝ 5 June 2015 
  9. 9,0 9,1 Boldemann Marcus (10 August 2009)։ «Från idé till klassiker - historien om DN-konserten»։ www.dn.se։ Dagens Nyheter։ արտագրուած է՝ 5 June 2015 
  10. Ivarsson Torbjörn (14 April 2014)։ «Lisa Nilsson sjunger på DN-konserten i sommar»։ www.dn.se։ Dagens Nyheter։ արտագրուած է՝ 5 June 2015 
  11. Nunstedt Anders (20 August 2012)։ «Kents konsert»։ www.expressen.se։ Expressen։ արտագրուած է՝ 5 June 2015 
  12. «Småsegt, Pearl Jam»։ www.aftonbladet.se։ Aftonbladet։ 29 June 2000։ արտագրուած է՝ 5 June 2015 
  13. Svensson Mathilda (10 March 2013)։ «Sarah Dawn Finer solist på DN:s årliga konsert»։ www.dn.se։ Dagens Nyheter։ արտագրուած է՝ 5 June 2015 
  14. Stockholm TT Spektra (8 April 2013)։ «Axwell spelar i Stockholm»։ www.svd.se։ Svenska Dagbladet։ արտագրուած է՝ 5 June 2015 
  15. Lundell Kristin (13 August 2003)։ «Given framgång för folkets Gessle»։ www.svd.se։ Svenska Dagbladet։ արտագրուած է՝ 5 June 2015 

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]